Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային
01.10.2020 | 22:21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստում քննարկվել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ բախումները»:

Նիստին հաջորդած քննարկումների ժամանակ նշվել է, որ եթե ադրբեջանցիները 2010թ ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն,այդ օգնությունը կարող է տրամադրվել: Ցայսօր Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պայմանագրերին համապատասխան Ադրբեջանի հետ բավականաչափ զորավարժություններ են անցկացվել, որոնց միջոցով Թուրքիան տեխնոլոգիական և ռազմավարական առումով իր փորձն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանին, և այս պահին ադրբեջանցիները ռազմական կամ ռազմական տեխնիկայի օգնության կարիք իբր չունեն:


Թուրքական աղբյուրի հաղորմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքներ թույլ չտալու հարցին:
Էրդողանն ասել է. «Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքների դեմ զգոն եղեք: Նմանատիպ անհանգստացնող նախաձեռնություններ չպետք է թույլ տալ»:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ