Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թա­վիշն ի­րոք շատ-շատ է

Թա­վիշն ի­րոք շատ-շատ է
15.12.2020 | 00:19

Ըն­դա­մենն ա­միս­ներ ա­ռաջ այս իշ­խա­նու­թյու­նը պատ­մա­բան­նե­րի հետ կա­տա­ղի կռիվ էր տա­լիս 2008-ի Մար­տի 1-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը պատ­մու­թյան է­ջե­րում խմ­բագ­րե­լու, վե­րա­շա­րադ­րե­լու և ի­րենց քիմ­քին հար­մա­րեց­նե­լու հա­մար։ Այլ խոս­քով, պի­տի պատ­մու­թյու­նը գր­վեր այ­սօր­վա քրեա­կան գոր­ծե­րի հան­գույն։ Մինչ­դեռ այս իշ­խա­նու­թյու­նը ոչ թե 10, այլ ա­վե­լի քան 8000 մար­դու (5000 պա­տե­րազ­մի և 3000-ից ա­վե­լի կո­րո­նա­վիու­սի պատ­ճա­ռով) սպա­նու­թյան, 10 հա­զա­րից ա­վե­լի վի­րա­վոր­նե­րի, ան­հետ կո­րած­նե­րի, գե­րի­նե­րի, Ար­ցա­խի 80 տո­կո­սը հանձ­նե­լու հա­մար է պա­տաս­խա­նա­տու։ Հի­մա ինչ­պե՞ս շա­րադ­րել այս ա­հա­վոր պատ­մու­թյու­նը, ինչ­պե՞ս հա­ջորդ սե­րունդ­նե­րին փո­խան­ցել օր­վա սար­սա­փի, դա­ժա­նու­թյան և մեծ ար­հա­վիր­քի մասշ­տաբ­նե­րը։

Թերևս պատ­մագ­րու­թյան հա­մար այս ա­մե­նին զու­գա­հեռ ա­վե­լի ծանր է մեկ այլ փաս­տի ամ­րագ­րում։ Ինչ­պե՞ս հա­ջորդ սե­րունդ­նե­րին ներ­կա­յաց­նել այ­սօր­վա վայ ղե­կա­վար­նե­րի ա­րա­ծը, ինչ­պե՞ս պատ­մու­թյու­նը շա­րադ­րել, որ դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խան, իր ազ­գի ներ­կա­յա­ցուց­չի դա­վա­ճա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու ա­րարք­նե­րի մա­սին դա­սագր­քում կար­դա­լով, չա­մա­չի իր ցե­ղի ու տե­սա­կի հա­մար։ Այս ա­մե­նը նրա մաս­նիկն է դառ­նա­լու, ողջ կյան­քում նա պի­տի գլ­խա­հակ քայ­լի, երբ հի­շի, որ իր ազ­գա­կի­ցը մի քա­նի մի­լիարդ դո­լա­րով իր հայ­րե­նի­քը, պատ­մու­թյու­նը, սր­բու­թյուն­նե­րը վա­ճա­ռել է՝ ա­ռանց դույզն-ինչ մտա­հոգ­վե­լու, թե հայ­րե­նազր­կու­մից, ազ­գի լու­սա­վոր զա­վակ­նե­րին գի­տակ­ցա­բար մահ­վան տա­նե­լուց հե­տո ինչ է լի­նե­լու մի ողջ ժո­ղովր­դի հետ։

Սա­կայն, որ­պես ազգ, մենք կա­րող ենք այդ պատ­մու­թյա­նը գո­նե այն­պի­սի ուղ­ղոր­դում տալ, որ ա­պա­գա սե­րուն­դը նաև պատ­մու­թյան է­ջե­րը թեր­թե­լիս տես­նի, թե ինչ է սպա­սում այն ղե­կա­վա­րին, ո­րը սե­փա­կան ժո­ղովր­դի ա­րյու­նը, հայ­րե­նի­քը վա­ճառ­քի է հա­նել։ Վաղն այդ սե­րուն­դը մեզ մե­ղադ­րե­լու է, որ մենք չենք կա­րո­ղա­ցել պատ­մու­թյան ըն­թաց­քը փո­խել, դա­վա­ճա­նու­թյունն ան­պա­տիժ ենք թո­ղել, հան­դուր­ժել ենք հայ­րե­նազր­կո­ղին, դեռ ա­վե­լին, շա­րու­նա­կել ենք հա­մա­րել երկ­րի ղե­կա­վար։ Հան­ցան­քի նե­րու­մը նոր հան­ցանք է ծնում, դրա հա­մար հա­յոց պատ­մու­թյու­նը դա­վա­ճան­նե­րի պա­կաս չու­նի։ Մինչ­դեռ ա­մեն ղե­կա­վար պի­տի սար­սա­փե­լի հե­ռան­կա­րը աչ­քի տակ ու­նե­նա, երբ ո­րո­շի ժո­ղովր­դի, երկ­րի դեմ որևէ հան­ցա­գոր­ծու­թյուն գոր­ծել։

Այ­նինչ, ազ­գա­յին խա­րա­նից ա­զատ­վե­լու հա­մար հի­մա տար­բեր բա­րե­հունչ ա­նուն­ներ ենք հո­րի­նում՝ «քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն», «հրա­ժա­րա­կա­նի հա­մար ե­րաշ­խիք­նե­րի տրա­մադ­րում», «հե­ռա­նա­լու մի­ջան­ցք­նե­րի տրա­մադ­րում»։ Փաս­տո­րեն, նման երևույթ­նե­րի կրկ­նու­թյան հա­մար պա­րարտ հող ենք մշ­տա­պես թող­նում։ Փա­շի­նյա­նը պի­տի ան­գամ մտ­քի ծայ­րով չանց­կաց­ներ, որ նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լուց հե­տո մեկ օր ա­վե­լի կա­րող է մնալ իր ա­թո­ռին։ Բայց մենք «ժո­ղովր­դա­վար» ենք, ա­մեն ինչ ժո­ղո­վուրդն է ո­րո­շում։

Դժ­վար է ա­սել, թե ինչ ճա­նա­պար­հով կհե­ռա­նա Փա­շի­նյա­նը, բայց մենք հայ­րե­նա­դա­վու­թյու­նը պատ­ժե­լու հա­մար միշտ թույլ գոր­ծիք­ներ ենք օգ­տա­գոր­ծել։ Ինչ­պես այս իշ­խա­նու­թյունն է ա­սում՝ թա­վի­շը շատ-շատ է, հատ­կա­պես ի­րենց հան­դեպ մեր վե­րա­բեր­մուն­քում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ