Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զարիֆ. Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները

Զարիֆ. Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները
27.01.2021 | 00:01

Իրանը կարձագանքի իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ կառուցողական գործողություններին, առայժմ նրանք միայն հայտարարություններ են անում՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Այն, ինչ մենք լսել ենք ԱՄՆ նոր վարչակազմից, միայն խոսքեր են: Մենք կպատասխանենք գործողություններին»,- շեշտել է նա: Զարիֆն ընդգծել է, որ արձագանք կհետևի, երբ ԱՄՆ-ն «չեղարկի անօրինական միակողմանի պատժամիջոցները, որոնք հակասում են 2231 բանաձևին»:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ