Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Pfizer/BioNTech-ի վակցինան գրեթե 99 տոկոսով կանխում է մահը կորոնավիրուսից

Pfizer/BioNTech-ի վակցինան գրեթե 99 տոկոսով կանխում է մահը կորոնավիրուսից
22.02.2021 | 00:17

Իսրայելի առողջապահության նախարարությունը պնդում է, որ Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության պատվաստանյութը գրեթե 99 տոկոսով կանխում է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը և մահը:


Նախարարության մասնագետներն ասել են, որ այդ եզրակացությանն են հանգել լայնածավալ հետազոտությունների արդյունքում: Իսրայելը բնակչության պատվաստման հարցում աշխարհում առաջին տեղում է: 9 միլիոն բնակիչների գրեթե կեսն արդեն ստացել է Pfizer/BioNTech-ի վակցինան, իսկ մոտ 2 միլիոն 900 հազարը ստացել է նաև երկրորդ դեղաչափը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, այդ պատվաստանյութը 98,9 տոկոսով կանխում է մահը կորոնավիրուսից և 99,2 տոկոսով կանխում է հիվանդության ծանր ընթացքը:


Իսրայելը մտադիր է մինչև մարտի վերջ պատվաստել 16 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին:

Դիտվել է՝ 22005

Մեկնաբանություններ