«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    15.10.2013| 13:54
    «Դիպլոմատ» ակումբի բացմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, նշեց. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի լավ մակարդակում են, քան տասը տարի առաջ: Թուրքիան ավելի շատ է գտնվում Ադրբեջանի ազդեցության տակ, սահմանը փակ է, Թուրքիան ցուցաբերում է մաքսիմալիստական դիրքորոշում, հարաբերությունները մնացել են սառեցված»:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    15.10.2013| 13:42
    Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ծիրում եղել են, կան և կլինեն թե դրական, թե բացասական երևույթներ: Անցյալում իրենց թողած բնորոշ ազդեցությամբ դրանք բախտորոշ ու ճակատագրական են եղել հայ ժողովրդի համար՝ լավ ու վատ հետևանքներով: Նպաստավոր և հայօգուտ իրադարձություններում մենք չենք հապաղել դրանց դրդապատճառները բացատրել «եղբայրական մեծ ժողովրդի» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով՝ հանդեպ հայ ժողովրդի, իսկ հակառակ դեպքերում մեր մեջ արթնացել է հինավուրց ազգ լինելու ինքնագնահատանքի պարծենկոտ սինդրոմն ու հարայ-հրոցով քննադատել ենք «ռուսական շովինիզմն» ու ընդվզել ենք «ռուսական սապոգի» ճնշման դեմ:
  • Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է

    Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է

    15.10.2013| 13:33
    ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովին դանակահարելով սպանել է 1982 թ. ծնված ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիտ Օղլուն: Ընդհանրապես, լուրի գնահատման չափանիշները շատ են, ու այդ շարքում կարևորներից մեկը լուրի մերձավորության հատկանիշն է:
  • Դիվանագիտությունից չի կարելի նեղանալ

    Դիվանագիտությունից չի կարելի նեղանալ

    15.10.2013| 13:24
    ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով պարբերաբար մամուլում հանդես է գալիս դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հոդվածներով ու հրապարակումներով, հիմնադրել է «Դիպլոմատ» ակումբը: Արման Նավասարդյանը նաև www.diplomat.am կայքի հիմնադիրն է:
  • Մայրաքաղաքում աճել են հանցագործությունների դեպքերը

    Մայրաքաղաքում աճել են հանցագործությունների դեպքերը

    15.10.2013| 13:19
    Երևան քաղաքի Ոստիկանության վարչության տվյալներով անցած ինը ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
  • ՌԴ Ոստիկանությունը զգուշացնում է զգուշանալ մարդասպանից

    ՌԴ Ոստիկանությունը զգուշացնում է զգուշանալ մարդասպանից

    15.10.2013| 13:00
    ՌԴ Ոստիկանությունը պարզել է օրերս Բրյուլեվոյում տեղի ունեցած սպանության հեղինակի ինքնությունը: Մարդասպանը Ադրբեջանի քաղաքացի է, Օրհան Զեյնալով Զահիտ Օղլին` ծնված 1982 թվականին: Թեև նրան դեռ չեն կարողացել գտնել, բայց ՌԴ ՆԳՆ-ը շարունակում է օպերատիվ հետախուզություն իրականացնել:
  • «Զորի Բալայանը հայ չէ»

    «Զորի Բալայանը հայ չէ»

    15.10.2013| 12:39
    «Ասում են՝ ի՞նչ է նշանակում, մենք անկախություն ունենք և մեր անկախության դեմ ինչ-որ մեկը համարձակվում է խոսել: Քանի կար, ադրբեջանցիների դեմ էին պայքարում գաղափարախոսական հողի վրա, այստեղ արդեն ստիպված են իրենց հայ համարող մտավորականների դեմ պայքարել»,- այսօր, անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, արցախցիների դժգոհությունն այսպես ներկայացրեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ հընթացս նկատելով, որ սա արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետևանքն է, պետք է լինել հայակենտրոն:
  • Սիրիահայություն՝ իշխող ալավիզմի և մարտնչող իսլամիզմի միջև

    Սիրիահայություն՝ իշխող ալավիզմի և մարտնչող իսլամիզմի միջև

    15.10.2013| 12:28
    Հիշողություն. Երբ բակի երեխաներով «կռիվ-կռիվ» էինք խաղում, «թշնամական» կողմն ինձ անվանում էր «ախպար»: Դա հետպատերազմյան, ժարգոնի տարածված արտահայտություններից էր, որը ծամոնի նման կպել էր 1947 թվականին ներգաղթած հայերին: Դժվարանում եմ ասել, այդ «ախպարն» էր ավելի գռեհիկ ու ականջ ծակող, քան այսօրվա բազարային «ապերոն», որն անվերջ օգտագործում են գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչները` հարուստ, թե աղքատ, ուսյալ, թե կիսագրագետ:
  • Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են

    Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են

    15.10.2013| 12:17
    Այսօր Ժնևում սկսվում է հանդիպումը Իրանի և «5+1» խմբի միջև, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները: Երկօրյա բանակցությունների ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի հարցը: Հայտնի է, որ Արևմուտքը Իրանից պահանջում է 20 տոկոսով կրճատել ուրանի հարստացումը և դրա մի մասը ուղարկել արտերկիր` Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիաների թեթևացման դիմաց: Օրերս Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել էր, թե ուրանի մեկ գրամ անգամ երկրից դուրս չեն հանի:
  • Ոչ մի զիջում թուրքերին

    Ոչ մի զիջում թուրքերին

    15.10.2013| 11:53
    Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի խաղերի վերջին օրն է: Սպասվում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումեր, որոնց թվում է նաև Հայաստանի ընտրանու խաղը Իտալիայի հավաքականի հետ: Սպասենք սկզբունքային պայքարի: