Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Վեհին վայել արարք

    Վեհին վայել արարք

    12.11.2013| 00:27
    1975 թվականն էր: Վազգեն Վեհափառի մոտ իբրև քարտուղար աշխատում էի ավելի քան հինգ տարի (Վեհափառի թույլտությամբ 1970-1972 թվականներին երկու տարի կամավոր մեկնեցի զինվորության խորհրդային բանակում ծառայելու համար): Արդեն ամուսնացել էի և մեկ տարի էր, որ ձեռնադրվել էի ամուսնացյալ քահանա: Ապրիլի 30-ն էր: Վեհափառն ինձ ասաց, որ հաջորդ օրը` մայիսի 1-ին, հակառակ որ տոնական օր էր, լինեմ տեղում (մայիսի 1-ին Երևանի հրապարակում մեծ շքերթ էր լինում և հազարավոր քաղաքացիներ մասնակցում էին այս շքերթին, որը լինում էր նաև զինվորական կամ աշխատանքային), քանի որ հյուրեր պիտի ունենար և, բացի դրանից, անհետաձգելի գործեր կային անելիք իր հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.11.2013| 00:02
    Զարթո զիս, Տէր, յահագին խորութենէ քնոյ մեղաց իմոց, և զտարակուսեալ մարմինն իմ զգաստացո յամենայն գործս բարիս խորհել միշտ` մեծաւ երկիւղիւ առնել զհաճոյս քո յամենայն ժամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.11.2013| 00:01
    Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սևեռում իր վրա, կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առավոտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ Մինչև ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ ես լորձունքս։ Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։
  • Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    08.11.2013| 12:35
    Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
  • «Երանի՜ հոգով աղքատներին»

    «Երանի՜ հոգով աղքատներին»

    08.11.2013| 11:08
    Հարցրու ցանկացած մեկին` ո՞ւր է քո Աստվածը։ Ի՞նչ կլսենք որպես պատասխան. այս կյանքում չկա՛ Աստված, չկա՛։ Մինչդեռ Նա կա։ Սակայն մենք նրան ձեռքերով չենք շոշափում, Նրան չենք տեսնում, Նրան չենք զգում, մեր սիրտը շատ հեռու է Նրանից։ Այդ պատճառով էլ մշտապես թախծոտ ենք, կարիքի մեջ, նեղված, ու մեզ զայրացնում է ամեն բան։ Սրբերը նրանով են տարբերվում մեզնից, որ չեն տառապում ու միշտ երանության մեջ են։ «Երանի՜ հոգով աղքատներին։ Երանի՜ ճշմարտություն փնտրողներին»։
  • Անքննելի են գործերն Աստծո

    Անքննելի են գործերն Աստծո

    08.11.2013| 11:03
    Որ կա Աստված, նույնիսկ աֆրիկյան հետամնաց ցեղերը գիտեն, բայց չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, և փոխարենը կուռքերի ու կենդանիների են պաշտում: Իսկ ի՞նչ ասենք կոմունիստական անաստված տարիների մարդկանց մասին, երբ նույնիսկ չէին հավատում, որ Աստված կա: Աթեիստական այդ տարիներին շատերը համակերպվեցին հոգու խավարին ու տրվեցին կյանքի մարմնավոր ընթացքին, բայց գտնվեցին ոմանք, որ սրտերում ընդվզեցին անաստվածության գաղափարի դեմ ու ամեն առիթով Աստծո գոյության վկայություններ էին փնտրում, ու գտնում էին, քանի որ Աստված խոստացել է. «Ով փնտրի, նա կգտնի»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.11.2013| 00:02
    Հալածեա, Տէր, զխաւար ի հոգւոյ իմմէ, և զգեցո զլոյս արդարութեան ճառագայթից քոց. զարդարեա երկիւղիւ և զղջմամբ արտասուաց զսիրտ իմ երկնչել ի դատաստանաց քոց, և պահել զամենայն պատուիրանս քո։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    05.11.2013| 16:11
    Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
  • Արմագեդոն

    Արմագեդոն

    05.11.2013| 10:38
    Սա թերևս աշխարհի վերջին օրերին սպասող մարդկության մեջ ամենատարածված տեղանունն է։ Այո՛, մեր այդքան շատ լսած Արմագեդոն անունն ընդամենը Իսրայելի այժմյան մի փոքր տարածքում գտնվող դաշտավայրի տեղանքի անուն է, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրը Հայաստանում։ Իսկ թե ինչու է այդ անունն այդքան տարածվել աշխարհում, հիմա կիմանանք։