Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հույս-հարց-պա­հան­ջը ար­դեն դառ­նում է ինք­նան­վաս­տա­ցու­ցիչ

Հույս-հարց-պա­հան­ջը ար­դեն դառ­նում է ինք­նան­վաս­տա­ցու­ցիչ
04.02.2020 | 00:35
Եվ այս­պես հրեա­նե­րը Ե­րու­սա­ղե­մում լայ­նո­րեն նշե­ցին ի­րեց ցե­ղաս­պա­նու­թյան՝ Հո­լո­քոս­տի 75-ա­մյա­կը. ֆա­շիստ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված հի­րա­վի դա­ժա­նա­գույն սպան­դի զոհ դար­ձան մոտ 6 մի­լիոն հրեա­ներ: Ան­նա­խա­դեպ էր ներ­կա մի­ջո­ցառ­մա­նը օ­տա­րերկ­րյա ներ­կա­յաց­վա­ծու­թյու­նը` վեց տաս­նյա­կից ա­վե­լի պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ, բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ և այլք: Կա­րե­լի էր մեջ­բե­րում­ներ ա­նել Վլա­դի­միր Պու­տի­նի, մյուս լի­դեր­նե­րի ե­լույթ­նե­րից, ո­րոնք աչ­քի էին ընկ­նում հրեա ժո­ղովր­դի մե­ծա­գույն ող­բեր­գու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րի դա­տա­պար­տում­նե­րով, վշ­տով ու զգաց­մուն­քայ­նու­թյամբ: Սա­կայն թերևս տե­ղին կլի­ներ սահ­մա­նա­փակ­վել Գեր­մա­նիա­յի նա­խա­գահ Ֆրանկ-Վալ­տեր Շտայն­մա­յե­րի մե­ղան­չա­կան հայ­տա­րա­րու­թյամբ. «Այդ մեղ­սա­գոր­ծու­թյուն­նե­րը, այդ զար­հու­րան­քը իմ ժո­ղովր­դի, Գեր­մա­նիա­յի ժո­ղովր­դի ձեռ­քի գործն են: Այս­տեղ՝ ի դեմս ողջ աշ­խար­հի, ես խոս­տա­նում եմ, որ մենք պայ­քա­րել ենք ու կպայ­քա­րենք ան­տի­սի­մի­տիզ­մի դեմ, որ­պես­զի այն եր­բեք չկրկն­վի»: Ան­չափ դժ­վար է 75 տա­րի ազ­գո­վին վե­րած­վել քա­վա­րա­նի: Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել այդ մար­դու վի­ճա­կը բա­զում մե­ղադ­րանք­ներ լսե­լիս: Սա­կայն գեր­մա­նա­ցի­նե­րը դի­մում են այդ քայ­լին: Եվ դա պա­տիվ է բե­րում նրանց:
Ես չի­մա­ցա, Ե­րու­սա­ղե­մում պաշ­տո­նա­պես ե­լույթ ու­նե­ցող­նե­րից որևէ մե­կը հի­շա­տա­կե՞ց դա­րաշր­ջա­նի սկզ­բի մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծու­թյու­նը՝ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Հա­մե­նայն դեպս, ա­մե­նայն ու­շադ­րու­թյամբ դի­տե­ցի «Եվ­րո­նյուզ» հե­ռուս­տաա­լի­քով ու­ղիղ հե­ռար­ձակ­մամբ ցու­ցադր­վող հուշ-մի­ջո­ցա­ռու­մը Օս­վեն­ցի­մից: Նույն­պես քար լռու­թյուն: Ե­ղել է միայն Հո­լո­քոստ: Ա­սես դա­րաս­կզ­բին չի ե­ղել նման ե­ղեռ­նա­կան նա­խեր­գանք, Ի դեպ, այս թե­մա­յի շուրջ ռուս փոր­ձա­գետ­ներն ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում հա­ճախ էին հի­շա­տա­կում, որ ե­թե ժա­մա­նա­կին աշ­խար­հը դա­տա­պար­տեր 1915 թվա­կա­նի հա­յոց ե­ղեռ­նը, ա­պա մի­գու­ցե չլի­ներ նաև Հո­լո­քոս­տը:
Ա­հա և, ա­մեն ան­գամ նման հան­գա­մանք­նե­րում հայ մար­դու մեջ չի կա­րող չծա­գել ցա­վա­լի տա­րա­կու­սան­քի զգա­ցու­մը՝ ին­չու նույ­նիսկ 100 տա­րի հե­տո մենք չենք կա­րո­ղա­նում հաս­նել այն բա­նին, որ թուր­քե­րը գո­նե ճա­նա­չեն ի­րենց կա­տա­րած ցե­ղաս­պան ոճ­րա­գոր­ծու­թյու­նը, իսկ հրեա­նե­րը ոչ միայն աշ­խար­հի մասշ­տա­բով ճա­նա­չել են տա­լիս ի­րենց Հո­լո­քոս­տը, այլև տար­բեր բնույ­թի փոխ­հա­տու­ցում­ներ են ստա­նում, և ոչ միայն Գեր­մա­նիա­յից: Եվ նրանց հայ­տե­րը օ­րե­ցօր ա­վե­լի ու ա­վե­լի տա­րա­ծուն են դառ­նում՝ ե­րեկ Լե­հաս­տա­նից էին մի­լիարդ­ներ պա­հան­ջում, այ­սօր Ավ­ստ­րիա­յին են հար­կադ­րում վե­րա­դարձ­նել ի­րենց եր­բեմ­նի գույ­քը:
Հի­շենք, թե քա­նի պե­տու­թյան ղե­կա­վար էր ներ­կա մեր ցե­ղաս­պա­նու­թյան 100-ա­մյա­կին: Բնավ էլ ոչ մի քա­նի տաս­նյակ: Կա­սեն, թե թուր­քե­րը քա­ղա­քա­կիրթ գեր­մա­նա­ցի չեն, տվյալ դեպ­քում Էր­դո­ղա­նը ոչն­չով չի հի­շեց­նում Շտայն­մա­յե­րին: Այ­դու­հան­դերձ, ին­չու՞ մեզ չի հա­ջող­վում այն, ինչ հա­ջող­վում է հրեա­նե­րին:
Ե­րու­սա­ղե­մում բազ­մա­թիվ ա­հա­զան­գեր հն­չե­ցին, որ աշ­խար­հում ու մաս­նա­վո­րա­պես այդ նույն Եվ­րո­պա­յում ա­հագ­նա­նում են ան­տի­սե­մի­տիզ­մի նոր դրսևո­րում­նե­րը, ո­րոնք մեծ մա­սամբ ի­րա­գործ­վում են «Ալ­լահ ակ­բար» նշա­նա­բա­նով: Հրեա­ներն ի­րոք խիստ ան­հան­գս­տա­ցած են, սա­կայն ի՜նչ ա­րեց Եվ­րո­պան Հո­լո­քոս­տի ժա­մա­նակ, որ ինչ ա­նի հի­մա, երբ աշ­խար­հա­մա­սը թու­լա­մոր­թո­րեն իր դռ­ներն է բա­ցել իս­լա­մի ա­ռաջ:
Ե­րու­սա­ղե­մում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նում էր նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը: Եվ իս­րա­յել­ցի իր գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ այլևայլ քն­նար­կում­նե­րի հետ մեկ­տեղ կր­կին հույս հն­չեց, որ երկ­րի խոր­հր­դա­րա­նը՝ Կնե­սե­տը, վեր­ջա­պես պաշ­տո­նա­պես կճա­նա­չի հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Գի­տեք, այս հույս-հարց-պա­հան­ջը ար­դեն դառ­նում է ինք­նան­վաս­տա­ցու­ցիչ: Ե­թե ի­րենց ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ան­ցած 75 տա­րում նրանք չեն ըն­դու­նել մեր ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ա­պա ո՞վ ա­սաց, թե կա­րող են ըն­դու­նել երբևէ: Ի՞նչ են ա­սում նրանք. ի­րենց խոր­հր­դա­րա­նը բնավ էլ պար­տա­վոր չէ ճա­նա­չել ցե­ղաս­պա­նու­թյու­նը. հրեա ժո­ղո­վուր­դը գի­տե այդ մա­սին, ըն­դու­նում է այն ու դա բա­վա­րար է: Ա­ռիթ­ներ են ե­ղել նշե­լու, որ այս ի­րո­ղու­թյու­նը ո­րոշ հրեա հրա­պա­րա­կա­խոս­ներ պար­բե­րա­բար հն­չեց­նում են նաև ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում:
Մինչ­դեռ հրեա­նե­րը հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը չեն ճա­նա­չում գլ­խա­վո­րա­պես եր­կու պատ­ճա­ռով. նախ չեն ու­զում փչաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի հետ և ա­մե­նագլ­խա­վո­րը, ին­չի մա­սին շատ ան­գամ է աս­վել, միայն ի­րենք են են­թարկ­վել ցե­ղաս­պա­նու­թյան, ու աշ­խար­հը պի­տի խո­նարհ­վի միայն ի­րենց զո­հե­րի հի­շա­տա­կի առջև ու փոխ­հա­տու­ցի նյու­թա­պես:
ՈՒ­րիշ հարց է, թե ին­չու մենք չենք ու­սում­նա­սի­րում ու դա­սեր քա­ղում հրեա­նե­րի պատ­մա­կան փոր­ձից, թե ինչ­պես հա­զա­րա­մյակ­ներ հե­տո վերս­տեղ­ծե­լով ի­րենց հայ­րե­նի­քը բա­ռա­ցիո­րեն մի թիզ հո­ղի վրա, կա­րո­ղա­ցան այն դարձ­նել մո­լո­րա­կի ազ­դե­ցիկ պե­տու­թյուն­նե­րից մե­կը՝ հզոր է­կո­նո­մի­կա­յով ու ա­տո­մա­յին ռում­բով: Հենց այս­տեղ մենք սո­վո­րե­լու շատ բան ու­նենք նրան­ցից: Ինք­նաքն­նա­դա­տա­բար նա­յենք, թե մենք ինք­ներս ին­չի ենք վե­րա­ծել մեր միակ Հա­յաս­տա­նը: Իս­րա­յե­լի ղե­կա­վար­նե­րի մեջ էլ են ե­ղել ոչ հրեշ­տակ­ներ, սա­կայն նրանք բո­լորն էլ այ­նուա­մե­նայ­նիվ նպաս­տել են երկ­րի զար­գաց­մանն ու հզո­րաց­մա­նը:
Կնե­սե­տի ճա­նա­չել-չճա­նա­չե­լու փաս­տը Հա­յաս­տա­նի բար­գա­վաճ­ման գոր­ծում ոչ մի դեր չի խա­ղում:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 55067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ