Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուն և ներ­գոր­ծող պա­հենք այդ Հո­գին

Արթուն և ներ­գոր­ծող պա­հենք այդ Հո­գին
21.02.2020 | 00:02
Եվ ո­րով­հետև դուք որ­դի­ներ եք, Աստ­ված մեր սր­տե­րի մեջ ու­ղար­կեց Իր Որ­դու Հո­գին, որ ա­ղա­ղա­կում է` Աբ­բա, Հայր (Գաղ. 4; 6):
Ա­ռա­քյա­լը մեզ Աստ­ծո որ­դի­ներ է կո­չում, քան­զի Աստ­վա­ծոր­դու փրկ­չա­կան զո­հա­գոր­ծու­թյան մի­ջո­ցով որ­դեգ­րու­թյուն ըն­դու­նե­ցինք և կր­կին Աստ­ծո զա­վակ­ներ կոչ­վե­ցինք:
Դրախ­տում մարդն Աստ­ծո կող­մից ար­ժա­նա­ցել էր մե­ծա­գույն փառ­քի ու պատ­վի, բայց չգ­նա­հա­տեց իր ու­նե­ցա­ծը և մեղ­սա­գոր­ծու­թյամբ կորց­րեց այն: Նա զրկ­վեց Աստ­ծո զա­վակ կոչ­վե­լու ի­րա­վուն­քից և մեղ­քի ստ­րուկ դար­ձավ: Եվ մար­դու ա­զա­տագր­ման հա­մար անհ­րա­ժեշտ ե­ղավ Աստ­ծո Որ­դու պա­տա­րա­գու­մը: Ա­րար­չից հե­ռա­ցած, իր աստ­վա­ծա­տիպ պատ­կե­րին ան­հա­վա­տա­րիմ ե­ղած մար­դը Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյամբ վե­րա­դար­ձավ Աստ­ծուն, վե­րագ­տավ իր աստ­վա­ծադ­րոշմ բնու­թյան տի­պը: Քրիս­տո­սի աշ­խարհ գա­լով մարդ­կու­թյու­նը Բարձ­րյա­լի կող­մից հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ իր նախ­կին կար­գա­վի­ճա­կը վե­րա­կանգ­նե­լու. այժմ հեր­թը մարդ ա­րա­րա­ծինն է ընտ­րե­լու` մնա՞լ ստր­կա­կան վի­ճա­կում, թե՞ ա­զա­տու­թյան ու որ­դեգ­րու­թյան ճա­նա­պար­հով գնալ: Այս ընտ­րու­թյան ճամ­փա­բա­ժա­նին Ե­կե­ղե­ցու հայ­րերն Աստ­ծո կամ­քը կա­տա­րե­լու հա­մար ե­րեք տե­սակ մո­տե­ցում են ա­ռանձ­նաց­նում. ստ­րու­կի, ծա­ռա­յի և որ­դու: Երբ մենք Տի­րոջ սուրբ կամ­քը կա­տա­րե­լուն և Նրան ծա­ռա­յե­լուն որ­պես ստ­րուկ­ներ ենք մո­տե­նում, ա­պա դա ա­նում ենք վա­խից դրդ­ված` սար­սա­փե­լով պատ­ժից ու դժոխ­քի տան­ջանք­նե­րի հե­ռան­կա­րից: Սա ստ­րու­կի հո­գե­բա­նու­թյուն է: Ե­թե աշ­խա­տում ենք Աստ­ծո կամ­քը կա­տա­րել երկ­րի վրա կամ եր­կն­քում վարձ­քի ակն­կա­լի­քով, ա­պա այս դեպ­քում Աստ­ծուն մո­տե­նում ենք իբրև ծա­ռա­ներ: Սա­կայն կա­տա­րյալ մո­տե­ցու­մը սի­րող ու հնա­զանդ որ­դու կեց­վածքն է. Քրիս­տոս մեզ սո­վո­րեց­րեց Աստ­ծուն «Հայր» կո­չել, և Մկր­տու­թյան խոր­հր­դով էլ Նրա որ­դե­գիր­նե­րը դար­ձանք, ուս­տի ինք­ներս էլ որ­դու վե­րա­բեր­մունք պի­տի դրսևո­րենք առ Հայ­րը` ա­ռաջ­նորդ­վե­լով սի­րո մղու­մից:
Քրիս­տոս աշ­խար­հին սի­րո մի նոր տե­սակ բե­րեց` անմ­նա­ցորդ նվի­րում ու զո­հո­ղու­թյուն պա­հան­ջող սի­րո տե­սակ: Այս սերն էր, որ Ա­մե­նա­կալ Աստ­ծուն խա­չը բարձ­րաց­րեց, և Նրա հրա­շա­փառ Հա­րու­թյունն էլ ա­պա­ցույց ե­ղավ, որ այդ զո­հա­բե­րու­թյունն ի­զուր չէր: Նրա գա­լուց ա­ռաջ Տե­րը միայն Աստ­ված էր մարդ­կա­յին ցե­ղի հա­մար, իսկ Քրիս­տո­սի շնոր­հիվ մենք Ա­մե­նա­կա­լին «Հայր» կո­չե­լու պատ­վին կր­կին ար­ժա­նա­ցանք: Եվ այլևս ոչ մի ու­րիշ կար­գա­վի­ճա­կի կա­րիք մար­դը չու­նի, և պետք էլ չէ, որ փնտ­րի: Ինչ­պես ա­մեն մի սի­րող հայր պատ­րաստ է նե­րե­լու իր զա­վա­կին, այն­պես էլ մեր Երկ­նա­վոր Հայրն է ո­ղոր­մած ու գթա­ռատ մեր հան­դեպ:
Եվ հի­րա­վի, մենք չէինք կա­րող Աստ­ծուն մեր Հայ­րը կո­չել, ե­թե նախ չլի­նեինք Նրա որ­դի­նե­րը: Ե­թե շնոր­հը մեզ ստ­րուկ­նե­րից վե­րա­ծեց ա­զատ­նե­րի, մա­նուկ­նե­րից` չա­փա­հաս­նե­րի, օ­տար­նե­րից` ժա­ռանգ­նե­րի և որ­դի­նե­րի, ա­պա ար­դյո՞ք ծայ­րա­հեղ անմ­տու­թյուն չի լի­նի թող­նել այդ շնոր­հը և վե­րա­դառ­նալ նախ­կին վի­ճա­կին: Մեր ժա­ռան­գորդ և որ­դի լի­նե­լու ա­մե­նահս­տակ ա­պա­ցույցն այն Հո­գին է, որ մեր մեջ է, ո­րով մեր ողջ նե­րաշ­խար­հը տրա­մադր­վում է դե­պի Աստ­ված հա­յե­լու և ա­ղա­ղա­կե­լու. «Աբ­բա, Հայր»: Եվ Հո­գին չէինք կա­րող ու­նե­նալ, ե­թե որ­դի­ներ չլի­նեինք: Հենց Հո­գին է մեզ որ­դի­ներ դարձ­րել` մեզ վե­րած­նե­լով Իր շնոր­հով: Վե­րած­նե­լով մեզ` Նա հան­գր­վա­նում է մեր սր­տում և պա­հում է մեզ Աստ­ծո որ­դիու­թյան և ժա­ռան­գու­թյան մեջ: Բայց այդ վե­րած­նուն­դը հնա­րա­վոր է միայն վե­րածն­վո­ղի` Աստ­ծո Սուրբ Հո­գու ա­մե­նա­կա­րո­ղու­թյան հան­դեպ ան­կաս­կած հա­վատ­քի պա­րա­գա­յում, ին­չով նա կա­րող է ար­ժա­նա­նալ Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյա­նը: Այդ­ժամ գա­լիս է որ­դիու­թյան ժա­մա­նա­կը, երբ հարկ է մի կողմ թող­նել ա­մեն ան­ցո­ղիկ բան և ապ­րել այս խոր­հր­դով: Հո­գին կան­չում է մեր մեջ «Աբ­բա, Հայր», կար­ծես դա ինչ-որ խոր­հր­դա­վոր, սր­բա­զան, գի­տակ­ցու­թյու­նից վեր մի ճշ­մար­տու­թյուն է, որ գոր­ծում է հա­վա­տա­ցյա­լի մեջ, և ո­րը վեր­ջի­նիս հա­մար բո­լո­րո­վին հաս­կա­նա­լի և ըն­դու­նե­լի է: Այդ­պի­սի­նե­րի նե­րաշ­խարհն այն­պես է կար­գա­վոր­վում, որ նրանք խո­րա­պես զգում են ի­րենց որ­դիու­թյունն Աստ­ծո հան­դեպ և ճա­նա­չում են Աստ­ծուն իբրև ի­րենց Հայր: Եվ դա բո­լոր ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­նե­րի ան­քակ­տե­լի ար­ժա­նիքն է: Նրանք, ով­քեր պահ­պա­նում են Մկր­տու­թյամբ ստա­ցած ի­րենց սր­բու­թյան և որ­դեգ­րու­թյան շնոր­հը, մշ­տա­պես զգում են այդ ար­ժա­նի­քը: Որ­դիու­թյան հան­գա­մանքն այն­քան էա­կան է քրիս­տո­նեու­թյան մեջ, որ այդ զգա­ցումն իր մեջ դեռ չու­նե­ցո­ղը չի կա­րող զգալ նաև Սուրբ Հո­գու կեն­սա­գոր­ծող շնորհն իր սր­տի մեջ: Ա­ռանց այդ շնոր­հի մենք չէինք կա­րող այն­քան հան­դգ­նու­թյուն ու­նե­նալ, որ հա­մար­ձակ կո­չեինք Աստ­ծուն «Հայր»: Այդ հա­մար­ձա­կու­թյու­նը մեզ տր­վում է միայն Սուրբ Հո­գու շնոր­հով, ին­չը մենք պար­տա­վոր ենք ճիշտ գնա­հա­տել և գոր­ծադ­րել մեր կյան­քում:
Որ­դիու­թյան կարևո­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ հաս­կա­նա­լու հա­մար վեր­հի­շենք մեկ ա­վե­տա­րա­նա­կան պա­տում. ա­նա­պա­տում, երբ սա­տա­նան փոր­ձում էր Հի­սու­սին, ա­նընդ­հատ մեկ բան էր կրկ­նում. «Ե­թե Աստ­ծո Որ­դի ես...», սրա­նով փոր­ձե­լով կաս­կած հա­րու­ցել Տի­րոջ սր­տում: Բայց Տերն անդ­րդ­վե­լի էր. սա­տա­նա­յի պար­տու­թյունն այն ժա­մա­նակ մեծ ե­ղավ (Մատթ. 4; 1-11):
Այ­սօր էլ սա­տա­նան ցան­կա­նում է նույն հնարքն օգ­տա­գոր­ծել նաև մեր դեմ. ցան­կա­նում է ոչն­չաց­նել որ­դիա­կան հո­գին ու զգաց­մունք­նե­րը մեր մեջ` կաս­կած և թե­րա­հա­վա­տու­թյուն հա­րու­ցե­լով մեր մեջ ևս: Հոգևոր կյան­քի հան­դեպ, հոգևոր ճշ­մար­տու­թյուն­նե­րի առջև, հոգևոր ի­րո­ղու­թյուն­նե­րի դի­մաց գաղջ վի­ճակ է տի­րում մեր մեջ ... ան­հո­գի վի­ճակ: Ներ­կա ժա­մա­նակ­նե­րում, երբ մար­դը, իր ա­զա­տու­թյու­նը բա­ցար­ձա­կու­թյան տա­նե­լով, այն իր աղ­բյու­րից` Աստ­ծուց, կտ­րե­լով, այն իր ան­ձի մեջ և իր ան­ձի հա­մար աստ­վա­ծաց­նե­լով, նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը կյան­քի գե­րա­գույն ար­ժեք և նպա­տակ հռ­չա­կե­լով, ան­սանձ հա­ճույք­ներն իր ան­կապ­տե­լի ի­րա­վունք նկա­տե­լով, ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռա­նում Աստ­ծո որ­դեգ­րու­թյան Հո­գուց, ա­ռա­վել ևս պար­տա­վոր ենք ար­թուն և ներ­գոր­ծող պա­հել այդ Հո­գին մեր հո­գի­նե­րից ու սր­տե­րից ներս: Մենք այս աշ­խար­հի մա­կե­րե­սայ­նա­ցող կյան­քի մեջ պետք ու­նենք ներ­քին տո­գո­րու­մի, ներ­քին պր­կու­մի: Լց­վենք Հո­գու ու­ժով` գի­տու­թյամբ, ա­ռա­քի­նու­թյամբ, ա­րիու­թյամբ ու ներ­շն­չու­մով, մտ­նենք աշ­խար­հի ծո­վի մեջ, մեր ան­ձե­րը պա­հենք մեղ­քից վեր` թեև հան­դի­պե­լով դրան, բայց... հաղ­թե­լով: Եվ ա­վե­լին` ու­րիշ­նե­րին ևս ա­զա­տե­լով ա­լիք­նե­րի տա­ժան­քից, մա­հա­սար­սուռ ծփան­քից: Ար­թուն և զգաստ լի­նենք, որ­պես­զի չտար­վենք թմ­րեց­նող ու դժ­գու­նաց­նող աշ­խար­հա­կան ո­գուց, որ ան­տար­բե­րու­թյուն կամ գաղ­ջու­թյուն է կոչ­վում և որ տա­նում է դե­պի ա­մա­յու­թյուն և ա­նէու­թյուն: Զգոն լի­նենք և ըստ ար­ժան­վույն գնա­հա­տենք Աստ­ծուց մեզ տր­ված բո­լոր շնորհ­ներն ու ար­ժա­նիք­նե­րը: Իբրև Քրիս­տո­սի հետևորդ­ներ` հա­վա­տա­րիմ մնանք այն Հո­գուն, որ մեր սր­տե­րում ա­ղա­ղա­կում է՝ Աբ­բա, Հայր:
Տեր Պարգև քա­հա­նա ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱՆ
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ