Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կոչնչացնի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի երկրի օդային տարածքը՝ հայտարարել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը՝ օտարերկրյա օդանավերը կհամարվեն թշնամու թիրախ և կհետապնդվեն ՀՕՊ ուժերի կողմից «մինչև ոչնչացումը»: SANA-ն հայտնում է, որ սիրիական բանակին արդեն հրամայված է բոլոր հնարավոր եղանակներով ոչնչացնել թշնամու թիրախները: