Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իտա­լիա. ան­տիկ ու միջ­նա­դա­ր­յան աշ­խար­հի շուն­չը

Իտա­լիա. ան­տիկ ու միջ­նա­դա­ր­յան աշ­խար­հի շուն­չը
28.02.2020 | 11:39
Ի­տա­լիան աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկ եր­կր­նե­րից է, այս­տեղ այ­ցե­լող­ներն ա­կա­նա­տես են լի­նում ան­տիկ աշ­խար­հի և միջ­նա­դա­րյան վե­րած­նն­դի հա­րուստ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը։ Ի­տա­լիա­յում է աշ­խար­հի ա­մե­նա­փոք­րիկ պե­տու­թյու­նը` Վա­տի­կա­նը։ Վա­տի­կա­նի հրա­պա­րա­կում մշ­տա­պես ան­վեր­ջա­նա­լի հեր­թեր են. հա­վա­տա­ցյալ­նե­րը ժա­մե­րով մեկ շար­քով հերթ են կանգ­նում Սուրբ Պետ­րո­սի տա­ճար մուտք գոր­ծե­լու‚ տա­ճա­րի գա­գա­թից քա­ղա­քի գե­ղեց­կու­թյամբ հմայ­վե­լու և Վա­տի­կա­նի թան­գա­րան այ­ցե­լե­լու հա­մար։ Նշենք‚ որ Սուրբ Պետ­րո­սի տա­ճա­րի ար­տա­քին պա­տե­րից մե­կի մոտ կանգ­նեց­ված է Գրի­գոր Լու­սա­վոր­չի մոտ 6-մետ­րա­նոց ար­ձա­նը, որն օծ­վել է 2005 թվա­կա­նին Հռո­մի Հով­հան­նես Պո­ղոս Երկ­րորդ պա­պի կող­մից։ Վա­տի­կա­նում է նաև Գրի­գոր Նա­րե­կա­ցու հու­շար­ձա­նը‚ ո­րը սա­կայն զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար հա­սա­նե­լի չէ։
Վա­տի­կա­նի թան­գա­րա­նում կա­րե­լի է տես­նել ան­հա­մար գան­ձեր‚ ո­րոնք ներ­կա­յաց­նում են Հին Հռո­մի պատ­մու­թյու­նը։ Թան­գա­րա­նի ա­մե­նաս­պաս­ված սրա­հը Սիքս­տի­նյան կա­պել­լան է, ո­րը զար­դար­ված է Մի­քե­լան­ջե­լո­յի որմ­նան­կար­նե­րով: Այս­տեղ լու­սան­կա­րումն ար­գել­ված է‚ Կա­պել­լա­յի պա­տե­րին կա­րե­լի է տես­նել նաև Բո­տի­չե­լիի, Պե­րու­ջի­նո­յի և այլ նկա­րիչ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: ՈՒ­շագ­րավ է‚ որ փետր­վա­րին մի քա­նի օ­րով Սիքս­տի­նյան կա­պել­լա­յում ցու­ցադր­վել են Ռա­ֆա­յե­լի նկար­նե­րի հի­ման վրա հյուս­ված ոս­կե­թել գոր­գե­րը։ Դրանք հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­նե­րից Հռո­մի պա­պի պա­հան­ջով մի քա­նի օ­րով հա­տուկ հան­վել են այ­ցե­լու­նե­րի հա­մար ցու­ցադր­ման։
Ի դեպ‚ Հռո­մում Սուրբ Պետ­րո­սի տա­ճա­րից բարձր շենք գո­յու­թյուն չու­նի։ Այս­տեղ ա­մեն քայ­լա­փո­խի միջ­նա­դա­րյան պա­լատ­ներ են, և այդ ան­տիկ ու միջ­նա­դա­րյան մթ­նո­լորտն էլ ա­վե­լի խոր­հր­դա­վոր ու գրա­վիչ է դարձ­նում եր­կի­րը զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար։
Ի­տա­լիա­յի շուն­չը մե­ծա­պես հա­ղորդ­վում է նաև փոքր քա­ղաք­նե­րի մի­ջո­ցով։
Սիե­նան Տոս­կա­նա նա­հան­գի հրա­շա­լի քա­ղաք­նե­րից մեկն է‚ որն իր մեջ պահ­պա­նել է միջ­նա­դա­րի մշա­կու­թա­յին և պատ­մա­կան ժա­ռան­գու­թյու­նը։ Քա­ղաքն ամ­բող­ջու­թյամբ 12-15-րդ դա­րե­րի պատ­մու­թյան հու­շար­ձան է՝ ա­ռանց ժա­մա­նա­կա­կից որևէ տար­րի։ Այս­տեղ տա­րին եր­կու ան­գամ ի­րա­կա­նաց­վում են աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի ձիար­շավ­նե­րը։
Վե­րո­նան Ի­տա­լիա­յի ա­մե­նից շատ այ­ցե­լու­թյուն­ներ ու­նե­ցող քա­ղաք­նե­րից է։ Շեքս­պի­րի թեթև ձեռ­քով նա դար­ձավ Ռո­մեո­յի և Ջու­լիե­տի հայ­րե­նի­քը‚ սի­րա­հար­նե­րի ուխ­տագ­նա­ցու­թյան վայ­րը։ Ջու­լիե­տի տան պատշ­գամ­բը մշ­տա­պես մար­դա­շատ է‚ այս­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րը նա­մակ­ներ են գրում‚ նկար­վում Ջու­լիե­տի ար­ձա­նի կող­քին՝ սի­րո գե­ղե­ցիկ պատ­մու­թյուն ու­նե­նա­լու հույ­սով։
Իսկ Վե­նե­տի­կը տե­ղա­կայ­ված է 118 կղ­զյակ­նե­րի վրա, ո­րոնք մի­մյան­ցից բա­ժան­վում են 150 ջրան­ցք­նե­րով։ Կղ­զի­նե­րը միաց­վում են 400 կա­մուրջ­նե­րով‚ դրանց թվում է նաև հայ բա­նաս­տեղ­ծի հի­շա­տա­կած Ռիալ­տո­յի կա­մուր­ջը։ Ա­սում են՝ ա­մեն տա­րի Վե­նե­տիկ է այ­ցե­լում մոտ 20 մի­լիոն մարդ: Վե­նե­տի­կից ոչ հե­ռու՝ Սուրբ Ղա­զար կղ­զում է Մխի­թա­րյան միա­բա­նու­թյու­նը‚ ո­րը հիմ­նադր­վել է 1701 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 8-ին, վա­նա­հայր Մխի­թար Սե­բաս­տա­ցու կող­մից։ Միա­բա­նու­թյունն իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ծա­վա­լել է կրո­նա­կան‚ հա­յա­գի­տա­կան‚ մշա­կու­թա­յին բուռն գոր­ծու­նեու­թյուն։ Այս­տեղ պահ­վում են հայ­կա­կան մշա­կույ­թի ե­զա­կի նմուշ­ներ։ Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան գրա­պա­հո­ցը հայ­կա­կան ձե­ռագ­րե­րի աշ­խար­հում եր­րորդ ա­մե­նա­մեծ հա­վա­քա­ծուն է՝ Մա­տե­նա­դա­րա­նից ու Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի հա­վա­քա­ծու­նե­րից հե­տո։
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ