Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՆ. Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ 25 պացիենտ կա

ԱՆ. Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ 25 պացիենտ կա
05.04.2020 | 13:55

Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում՝ հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա նշել է, որ 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ