Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները

Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
18.01.2021 | 11:29

Ուղիղ երկու տարեկան է 7-րդ գումարման Ազգային ժողովը, որին ես «ծափերի» խորհրդարան եմ ասում։ Որպես ամենօրյա ռեժիմով խորհրդարանի աշխատնքները լուսաբանող լրագրող՝ բացի ծափ տալը մեկ այլ բան կդժվարանամ նշել, ինչով աչքի է ընկել 7-֊րդ գումարումը։

Քայլելով իշխանության եկածներն ամենքին չէ, որ ծափ են տալիս, այն վերապահված է միայն «ժողովուրդների հորը», որ հայ քաղաքական մտքի բառարանը նոր՝ փողոցային բառերով ու արտահայտություններով է լցրել։ Իմքայլական մանդատավորները բավական է իրենց առաջնորդի շուրթերից լսեն «ասֆալտին պառկըցնելու», «պատերին ծեփելու», «վնգստալու» ու նմանատիպ հիստերիկ այլ արտահայտություններ, մեկ մարդու պես ծափ են տալիս։ 1950 թ-ին շահագործման հանձնված շենքում անգամ խորհրդային տարիներին, երևի, այդչափ ջերմեռանդորեն ծափ չեն տվել, օրինակ, Կենտկոմի քարտուղարին:

Բայց, ինչ արած, դա էլ, գուցե, «հեղափոխականների» կրեդոն է։ Օրենսդրական նախաձեռնություններ, իհարկե, մշակել են, պատերազմի օրերին օտարալեզու լսարանի համար ելույթներ ունեցել են, բայց եթե անգամ դրանք ինչ-որ տեղ օգուտ են տվել պետությանը, ցինիզմի հասնող ծափահարություններն ու չբացատրված հպարտությունը ստվերել ու ստվերում են ամեն բան։ «Իմ քայլը» խմբակցության ներսում կլինեն պատգամավորներ, որոնք, գուցե, համընդհանուր էյֆորիայի ներքո են թևերը քշտում ու ծափ տալիս։ Այո, նրանցից շատերի հետ կարելի է խոսել ամենատարբեր թեմաներից, սրճել անգամ։ Պատգամավորները, որոնց հետ ուղղղակի շփվում ու մտքեր էի փոխանակում (առանց ձայնագրիչ-տեսախցիկի), պատերազմից հետո կա՛մ մանդատն են վայր դրել, կա՛մ՝ խմբակցությունից դուրս եկել, բայց, վստահաբար, խմբակցության ներսում այսօր էլ կա՛ն մարդիկ, որ լավ են հասկանում՝ ինչ կատարվեց ու ինչ է կատարվում իրենց շուրջ: Ի տարբերություն հին՝ մինչև պատերազմը մանդատ ստացած իմքայլականների՝ նորերը՝ պատերազմից հետո մանդատ ստացածները, խորհրդարանի գորգերը մաշեցնելով են զբաղված։ Եթե մինչև պատերազմն այդ գործառույթի «Հնգամյա պլանը» պատգամավորների օգնականների ուսերին էր դրված, այժմ օգնականներին փոխարինում են նոր սերնդի իմքայլականները, որ վստահ, համարձակ, հպարտ կեցվածքով կարմիր գորգերի վրայով ճեմում եմ խորհրդարանի մի միջանցնքից դեպի մեկ այլ միջանցք: Հանուն արդարության նշենք սակայն՝ ի տարբերություն շատ հների՝ աշխատավայր՝ Ազգային ժողովի շենք, գալու առումով նորերն առավել քան պարտաճանաչ են: Հարցն այն է սակայն, թե օրենսդրական ինչ նախաձեռնությունների վրա են աշխատում, կամ ինչ են անում, օրինակ, ռազմագերիների վերադարձի համար: Հարցի պատասխանը արդյունքը պետք է լինի, ինչի բացակայությունը, ցավոք, տեսանելի է բոլորիս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 11290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ