Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ
24.01.2021 | 20:52

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին:

Նախագահ Ջո Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում: Նա խոսել է տրանսատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը: Բայդենը և Ջոնսոնը վերահաստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:


Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի վերադարձը կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիր և ԱՀԿ-ից դուրս գալու որոշման չեղարկումը:
Ջո Բայդենը և Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են «առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել»: Բրիտանական աղբյուրների համաձայն, Բայդենը կարող է այս տարվա հունիսին մեկնել Լոնդոն, որտեղ նախատեսվում է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը:

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ