Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
24.01.2021 | 20:59

Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա:

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ