-
06.02.2014|
15:52
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` կապված ծայրահեղականների հնարավոր հանցավոր գործունեության ամենացածր պատժելիությունը խստացնելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
-
06.02.2014|
14:58
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համնախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հաղորդագրություն է զետեղել, որտեղ ասվում է, որ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը զորքերի շփման գծում պահպանելու են հրադադարի ռեժիմը:
-
06.02.2014|
14:16
«Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավարն ասել է, որ կհամաձայնի ղեկավարել կառավարությունը միայն երկրի ղեկավարության կողմից ընդդիմության պահանջների կատարման դեպքում: Ըստ այդ պայմանների` կառավարության կազմը պետք է ձևավորվի միմիայն ընդդիմության ներկայացուցիչներից և երկիրը պետք է վերադառնա 2004-ի սահմանադրությանը:
-
06.02.2014|
12:19
Քանի դեռ օլիմպիական խաղերը չեն մեկնարկել, արտասահմանցի լրագրողները Սոչիում զվարճանում են ռուս շինարարների «գլուխգործոցներով»: Այս առումով ուշագրավ են որոշ հրապարակումներ: Օրինակ, New York Times-ի թղթակից Դեվիդ Սեգալը գրել է.
-
06.02.2014|
11:42
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Ջուլի Գայեն դատի է տվել Closer ամսագրին` մեղադրելով նրան անձնական գաղտնիության նկատմամբ ոտնձգության մեջ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Գայեին վիրավորել է ամսագրում զետեղված իր մի լուսանկարի հրապարակումը, որի մեջ դերասանուհին գտնվում է մեքենայի ղեկին:
-
06.02.2014|
11:41
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 2013-2014 ֆինանսական տարում կնվազի 24 % -ով: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը: Այսպիսով, բյուջեի դեֆիցիտը կազմում է 514 մլրդ դոլար:
-
06.02.2014|
11:39
Շոտլանդիայի կառավարությունը օրինականացրել է միասեռ «ամուսնությունները»: Տեղեկացնում է lenta.ru-ն: «Ամուսնություն և համագործակցություն» անունը կրող օրինագծին 105 պատգամավորից դեմ են թվեարկել 18-ը:
-
05.02.2014|
16:07
ԱՄԷ հայ համայնքը հունվարյան վերջին օրերին առիթ ունեցավ վայելելու Ամենայն հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ներկայությունը: Այցելության առաջին օրերին նա հանդիպել էր Շարժայի հայ համայնքին: Մինչ այս այցելությունը նա մեկ անգամ էլ էր այցելել Շարժա և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
-
05.02.2014|
14:07
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յուրահատուկ ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, ով փետրարին պետական այցով կժամանի ԱՄՆ: Երկու նախագահները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո կալվածք (Վիրջինիա նահանգ), որը պատկանել է ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։ Մոնտիչելո կալվածքը պատահաբար չի ընտրված. 1785-1789թթ. Թոմաս Ջեֆերսոնը եղել է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը։
-
05.02.2014|
14:06
2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել՝ նշված է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ: Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդներում: Այս անգամ վաճառվել է լոտերի 86 տոկոսը: