Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հե­ռա­վար ու­սու­ցու­մը չի կա­րող լիար­ժեք, ար­դ­յու­նա­վետ և ո­րա­կ­յալ լի­նել»

«Հե­ռա­վար ու­սու­ցու­մը չի կա­րող լիար­ժեք, ար­դ­յու­նա­վետ և ո­րա­կ­յալ լի­նել»
26.06.2020 | 01:21

Հու­նի­սի 25-ին լրա­նում է հայ ման­կա­վար­ժու­թյան նվի­րյալ­նե­րից մե­կի՝ պրո­ֆե­սոր ԳՐԱ­ՎԻԿ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ ծնն­դյան 80-ա­մյա­կը։ Նվի­րու­մի վկա­յու­թյու­նը նրա տաս­նյակ հա­զա­րա­վոր սա­ներն են, բազ­մա­թիվ գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, կր­թա­կան գոր­ծի կազ­մա­կերպ­ման ո­լոր­տում ձեռք բե­րած հա­ջո­ղու­թյուն­նե­րը։


-Պա­րո՛ն Բա­բա­յան, Ձեր աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունն այն­քան հա­րուստ է և խայ­տաբ­ղետ, որ հպան­ցիկ ծա­նո­թու­թյամբ դժ­վար է ո­րո­շել՝ ո՛վ է Գրա­վիկ Բա­բա­յա­նը։ Ո՞վ է Գրա­վիկ Բա­բա­յա­նը:
-Գրա­վիկ Բա­բա­յա­նի մա­սին եր­կար կա­րող եմ խո­սել` հաշ­վի առ­նե­լով նրա ան­ցած ճա­նա­պար­հը, սա­կայն ներ­կա­յաց­նեմ իմ հա­մեստ նկա­րա­գի­րը. մարդ, ով իր կյանքն անմ­նա­ցորդ նվի­րել է իր ըն­տա­նի­քին, ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյա­նը և, ին­չու չէ, մարդ­կանց, ո­րոնց հետ առ­հա­սա­րակ առն­չու­թյուն է ու­նե­ցել: Տա­րեց­նե­րի հետ տա­րեց է, ե­րե­խա­նե­րի հետ` ե­րե­խա, իսկ ա­մե­նաս­տաց­ված ու հե­տաքր­քիր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ու­սա­նող­նե­րի հետ են: Երևի թե ե­րի­տա­սար­դու­թյան շն­չով հա­գե­ցած մթ­նո­լորտն է, որ օգ­նել է նրան մնա­լու ա­ռույգ և կեն­սա­խինդ:
-Հա­մա­ցան­ցում մի տե­սա­նյութ կա, ո­րում աս­մուն­քում եք։ Ա­շու­ղա­կան տա­ղա­չա­փու­թյամբ տեքստ է, որ ար­տա­սա­նում եք այն­պի­սի սի­րով ու կր­քով, որ հա­մա­րյա կաս­կած չի մնում՝ հե­ղի­նա­կը Դուք եք։
-Ա­յո, այդ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ստեղծ­վել է ծնն­դա­վայ­րիս զան­գե­զու­րյան շն­չով: Այն նաև իմ մեծ սի­րո գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է:
-Պատ­կե­րաց­նում եմ՝ ինչ տպա­վո­րիչ կլի­ներ, ե­թե բար­բա­ռով գր­ված այդ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հն­չեց­րած լի­նեիք լսա­րա­նում՝ ու­սա­նող­նե­րի հա­մար։ Չնա­յած գրե­թե հա­մոզ­ված եմ՝ հն­չեց­րել եք։
Էս ըշ­խարհ­քում մըն յար օ­նեմ, մըն թաք յար,
Ինքն ալ հունց վեր յա­րե­րի մեջ՝
մըն գյառ սար,
Հու­վա տե­սալ, մարդ չօ­նի սեր, չօ­նի յար,
Քի­ցի ճու­րը, քի­ցի սե­լը, ա­սա՝ տար։

-Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ա­յո, հն­չեց­րել եմ ու­սա­նո­ղա­կան լսա­րա­նի հա­մար, և իս­կա­պես դա միշտ տպա­վո­րիչ էր ստաց­վում, հատ­կա­պես, երբ սա­ներս ըն­կա­լում էին սյու­նյաց բար­բա­ռը: Այն էլ ա­սեմ, որ ա­ռիթ եմ ու­նե­ցել ի­րենց աս­մուն­քով էլ լսե­լու այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ո­րից, ի­հար­կե, շատ շոյ­ված եմ:
-Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան եր­կար ճա­նա­պար­հին Դուք, ան­շուշտ, որ­պես գոր­ծըն­կեր շփ­վել եք ման­կա­վար­ժու­թյան շատ ե­րախ­տա­վոր­նե­րի հետ. ես հի­շում եմ պրո­ֆե­սոր Ա­րամ Բա­լյա­նի՝ Ձեզ տր­ված բարձր գնա­հա­տա­կան-խոս­քը։ ՈՒ­րիշ ի՞նչ հայտ­նի ա­նուն­ներ կհի­շեք։
-Ա­րամ Բա­լյա­նը ան­փո­խա­րի­նե­լի դեր է ու­նե­ցել ման­կա­վար­ժու­թյան աս­պա­րե­զում իմ կա­յաց­ման գոր­ծում: Չեմ կա­րող չն­շել նաև մի շարք վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րի, ով­քեր ինձ հա­մար ե­ղել են և՛ գոր­ծըն­կեր, և՛ մտե­րիմ, ո­րոնց հետ շփու­մը կա­տա­րյալ է դարձ­րել ինձ` որ­պես ման­կա­վար­ժի. Վա­չե Պար­տի­զու­նի, Ա­րա­րատ Ղա­րի­բյան, Մի­շա Մա­նու­կյան, Ար­շա­լույս Բա­բա­յան, Ա­շոտ Աբ­րա­հա­մյան... Կա­րող եմ եր­կար թվել, քա­նի որ այդ սե­րուն­դը տվել է իս­կա­պես ա­կա­նա­վոր ման­կա­վարժ­ներ ու գիտ­նա­կան­ներ, և ես հպարտ եմ, որ ճա­նա­չել եմ նրանց:
-Պա­րոն Բա­բա­յան, Դուք ա­վագ սերն­դի ման­կա­վարժ­նե­րից ա­ռա­ջին­նե­րից էիք, որ 1990-ա­կան­նե­րի սկզ­բին հայ ի­րա­կա­նու­թյան մեջ հիմ­նադ­րե­ցիք մաս­նա­վոր կր­թա­կան հաս­տա­տու­թյուն։ Գո­րի­սի «Սյու­նիք» ինս­տի­տու­տը եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել. այ­սօր ո՞ր հան­գր­վա­նում է։
-«Սյու­նիք» ինս­տի­տու­տը շա­րու­նա­կում է գոր­ծել և կր­թել բազ­մա­թիվ ե­րի­տա­սարդ­նե­րի: Ներ­կա­յումս այն «Մով­սես Խո­րե­նա­ցի» կր­թա­հա­մա­լի­րի Գո­րի­սի մաս­նա­ճյուղն է:
-Ման­կա­վար­ժու­թյան նվի­րյալ­նե­րից է Ձեր դուստ­րը՝ Ի­զա­բե­լան՝ ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ, ՀՊՄՀ դա­սա­խոս։ Հա­վա­տո՞ւմ եք ման­կա­վար­ժու­թյան՝ ժա­ռան­գա­կան մաս­նա­գի­տու­թյուն լի­նե­լու հան­գա­ման­քին։ Եվ որ­քա­նո՞վ է Ի­զա­բե­լան Ձեր «հա­րա­զատ» ժա­ռան­գը. նա կրո՞ւմ է հայ­րի­կի ման­կա­վար­ժա­կան գա­ղա­փար­նե­րը։
-Կար­ծում եմ` ցան­կա­ցած մաս­նա­գի­տու­թյան, այդ թվում և ման­կա­վար­ժու­թյան ընտ­րու­թյան ու կա­յաց­ման նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը ժա­ռան­գա­կա­նու­թյունն է: Ես ինքս վաս­տա­կա­շատ ման­կա­վար­ժի որ­դի եմ: Իմ Ի­զա­բե­լան ոչ միայն կրում է իր հոր գա­ղա­փար­նե­րը, այլև ու­նի սե­փա­կան և հաս­տա­տուն ման­կա­վար­ժա­կան ձե­ռա­գիր:
-Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ տևա­կան ժա­մա­նակ խա­թար­ված է մար­դու կեն­սա­կեր­պը. խա­թար­ված են նաև ման­կա­վար­ժա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Դուք ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նեք ու­սուց­ման կազ­մա­կերպ­ման հե­ռա­վար ե­ղա­նա­կի մա­սին. ար­դյո՞ք դա ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման «ա­պա­գան» է։
-ՈՒ­նե­նա­լով բազ­մա­թիվ տա­րի­նե­րի ման­կա­վար­ժա­կան փորձ` կարևո­րում եմ դա­սա­խոս և ու­սա­նող շփու­մը, ինչ­պես նաև շփու­մը կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի միջև` դռ­նա­պա­նից մինչև ռեկ­տոր: ՈՒ­սուց­ման կազ­մա­կերպ­ման հե­ռա­վար ե­ղա­նա­կը իմ պատ­կե­րաց­մամբ կա­րող է կրել միայն ժա­մա­նա­կա­վոր բնույթ` կապ­ված ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի հետ: Այն չի կա­րող լիար­ժեք, ար­դյու­նա­վետ և ո­րա­կյալ ու­սու­ցում ա­պա­հո­վել:
-Ի՞նչ խն­դիր­ներ ու­նի հայ ման­կա­վար­ժու­թյունն այ­սօր, ո­րոնք հրա­տապ լուծ­ման են կա­րոտ։ Ար­դյո՞ք ար­ժա­նա­վոր­նե­րի ձեռ­քում է ման­կա­վար­ժու­թյան «փո­խան­ցիկ ջա­հը»։
-Ըստ իս` այ­սօր հայ ման­կա­վար­ժու­թյունն ու­նի կադ­րե­րի և մե­թո­դա­բա­նու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման խն­դիր: Նաև խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի ու­սուց­ման ծրագ­րերն ու մո­տե­ցում­նե­րը կա­րող են նպաս­տել այ­սօր­վա ու­սու­ցո­ղա­կան պրո­ցե­սի բա­րե­լավ­մա­նը: Ես մեծ հույս և ցան­կու­թյուն ու­նեմ ման­կա­վար­ժու­թյան «փո­խան­ցիկ ջա­հը» տես­նե­լու իս­կա­պես ար­ժա­նա­վոր­նե­րի ձեռ­քե­րում, որն անվ­նաս, դեռ մի բան էլ գու­նեղ ու լու­սա­վոր կփո­խանց­վի սերն­դե­սե­րունդ:


Զրու­ցեց
Լևոն ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 5541

Մեկնաբանություններ