-
19.01.2021|
12:44
Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա մատնանշված ժամկետ, այնուամենայնիվ, իշխանությունների ներսում՝ կուլիսային մակարդակներում լայնորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
-
18.01.2021|
20:56
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վստահ են՝ խորհրդարանական մեծամասնության ներսում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, մարդիկ կան, որ հենց այսօր էլ պատրաստ են այլ վարչապետ ընտրել:
-
18.01.2021|
15:06
ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու որոշման նախագիծը։
-
18.01.2021|
15:05
Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք՝ ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
-
16.01.2021|
21:18
Մենք ամեն քայլի գնալու ենք, այլևս կորցնելու ոչինչ չունենք, այլևս ապրել էլ չեմ ուզում՝ երեկ Ստեփանակերտում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
-
16.01.2021|
12:29
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարել է. «Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:
-
16.01.2021|
12:20
Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից և երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։
-
16.01.2021|
12:14
Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսել է մարզային այցեր, առաջին այցը Գյումրի էր: Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որ արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի:
-
15.01.2021|
17:26
Այսօր քաղաքական ուժերն ակտիվ պատրաստվում են արտահերթ ընտրությունների, սակայն դեռ գլխավոր հարցը լուծված չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բազմած մնալ իր աթոռին։ Դեռ ավելին, ընդդիմադիր ոչ մի ուժ չունի հստակ գործողությունների ծրագիր, որը կհանգեցնի Փաշինյանի հեռացմանը։
-
14.01.2021|
20:03
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին խորհրդարանի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, իմքայլական Մարիա Կարապետյանը փոխարինի:
’…藛楼/feedback">Հետադարձ կապ