«Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»
26.05.2020 | 00:19
Ադրբեջանում մայիսի 18-22-ին անցկացված լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությանը ներգրավվել էին մինչև 10 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 30 միավոր մարտական ավիացիա, տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր և այն։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեղեկություն փոխանցեց ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆՆ ու հավելեց՝ հայկական զինված ուժերը, հակառակորդի զորավարժությանն ակնդետ հետևելուն զուգահեռ, նույն ժամանակահատվածում զորախաղեր են անցկացրել՝ օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքների ու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ներգավվածությամբ:
Մանգասարյանն ընդգծում է՝ երբ հակառակորդն առաջնագծին բավական մոտ նման ծավալի զորավարժություններ է անցկացնում, դա ինքնին լարվածության աճի պատճառ է դառնում: Որպես ասածի վկայում՝ նշում է Պաշտպանության բանակի դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական բանակի կողմից մայիսի 22-ին ձեռնարկած դիվերսիոն փորձը, ինչը մեր դիրքապահների զգոնության և համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության շնորհիվ կանխվել է:
«Նմանօրինակ զորավարժությունները երկու վտանգավոր բաղադրիչ ունեն։ Առաջինն այն է, թե հակառակորդի զինտեխնիկան զորավարժության ավարտից հետո վերադարձե՞լ է արդյոք մշտական տեղակայման վայր, թե՞ դրա մի մասը քողարկված կերպով տեղակայվելի է առաջնագծում: Երկրորդը քարոզչական բաղադրիչն է: Օրինակ, այս զորավարժությունների ժամանակ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերն ու հասարակական-քաղաքական գործիչներն ուղղորդված քարոզչություն էին իրականացնում, շեշտելով, թե Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է: Ավելին՝ կարծիքներ էին հնչում, թե պետք է օգտվել կորոնավիրուսով պայմանավորված համավարակային իրավիճակից ու հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- շեշտում է մեր զրուցակիցը:
Վիտալի Մանգասարյանն այն համոզմանն է, որ երբ թշնամին զինվում է, հաճախակի զորավարժություններ կազմակերպում, անձնակազմի ռազմական ունակությունները փորձում բարձրացնել, հղկում բանակի կառավարման համակարգն ու ռազմատենչ հայտարարություններ անում, ապա թե՛ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ