Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Առատություն

Առատություն
24.05.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 24

Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:

Բայց դուք երկուսդ էլ շնորհակալ եղեք, որ կա այդ մասին իմացող Մեկը: Մեկը, որ հաշվի է առնում ամեն մի տագնապ, ճիգ ու գլխացավանք:

Քանի որ դուք հենց այնպես լսողներ չեք միայն, պետք է ճանաչեք տագնապի ու նեղության մատնված այն հոգիներին, որոնց մասին տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի անպայման օգնեք նրանց: Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում, և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է:

Ընդունեք, որ դուք Իմ աշակերտներն եք և մասնակից եք հինգ հազարի կերակրմանը, և ահա, Ես ձեզ եմ տալիս ուտելիք, և դուք բաժանում եք. և այդպես շարունակ:

Երբ ձեր մոտ այդչափ քիչ հաց և ձուկ կա, դուք կարող եք ասել. «Մենք միայն մեր կարիքները բավարարելու չափով ունենք»: Միայն Իմ օրհնությունը չէր, որ հացը բազմացնելու հրաշքը կատարվեց, այլ նաև Իմ աշակերտների բաշխելը:

Դուք էլ ձեր էության մեջ զգացեք, որ Առատորեն տրված է ձեզ անհրաժեշտը, ինչպես անապատի մեջ կերակրվողները զգացին: «Նրանք բոլորն էլ կերան ու կշտացան»: Մինչև անգամ կտորտանքներ ավելացան:

Ես տալիս եմ ձեզ բաց ձեռքով ու բաց սրտով: Հիշեք ձկների վտառը: Նավը ընկղմվելու, իսկ ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին Իմ տված ձկներով:

Ձեր մտքից հանեք ամեն տեսակ սահմանափակում, երբ հարցը Իմ Տալուն է վերաբերում:

Առատությունը Աստծո բաշխելու ձևն է:

Դարձյալ կրկնում եմ` հանեք ձեր մտքից Ինձ սահմանափակող ամեն մի մտածում:

Տեղատարափներ ստացեք և ձեր հերթին ուրիշների վրա առատորեն տեղացեք:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ