Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն  դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
28.02.2020 | 11:43
ՄԵՆՔ Է­ԿՈ­ՆՈ­ՄԻ­ԿԱ­ՅԻ ԵՎ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ԵՆՔ
Հար­գե­լի ըն­թեր­ցող, «Ի­րա­տե­սի» թիվ 7-ում տպագր­ված հրա­պա­րա­կու­մից պարզ դար­ձավ, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լուն ուղղ­ված նոր տեխ­նո­լո­գիա­յի, մե­քե­նա­յի փորձ­նա­կան ներ­դր­ման մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող ծրագ­րի ի­րաց­մա­նը կր­կին հա­վա­նու­թյուն տվե­ցին, ջերմ խոս­քե­րով ար­ձա­նագ­րե­ցին ի­րենց վե­րա­բեր­մուն­քը, բայց չկա­րո­ղա­ցան (թե չու­զե­ցին) ա­ռանձ­նաց­նել այդ չա­րա­բաս­տիկ 2 մլն դրա­մը, որն անհ­րա­ժեշտ էր գյու­ղա­ցի­նե­րին ցույց տա­լու հա­մար ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված այդ նո­րույ­թի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, կազ­մա­կեր­պել դրա ար­տադ­րու­թյունն ու ի­րա­ցու­մը և դրա­նով լու­ծե­լու ո­լոր­տի խն­դիր­նե­րից գո­նե մե­կը` մեկ տար­վա հաշ­վով եր­կի­րը հարս­տաց­նե­լով նվա­զա­գույ­նը 100 մլն դո­լա­րով:
Հի­շեց­նեմ ԱԻՆ գլ­խա­վոր քար­տու­ղար պա­րոն Վա­հագն Օ­հա­նյա­նի 12. 08. 2019 թ. համ. 13-1/5947-19, հեռ. 012-317755/10-55 ինձ ու­ղարկ­ված գրու­թյու­նից մի հատ­ված. «ԱԻՆ հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյու­նը գտ­նում է, որ գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ներդ­րու­մը նպա­տա­կա­հար­մար է, քա­նի որ այն կբե­րի գար­նա­նա­յին ձն­հալ­քի ժա­մա­նակ ձևա­վոր­վող հա­լոց­քա­յին ջրե­րի կու­տակ­մա­նը հո­ղա­շեր­տում, դրա­նով իսկ նպաս­տե­լով հո­ղում խո­նա­վու­թյան պա­շար­նե­րի ա­վե­լաց­մա­նը, միա­ժա­մա­նակ հե­ղե­ղավ­տանգ գո­տի­նե­րում հե­ղե­ղում­նե­րի ռիս­կի նվա­զեց­մա­նը»:
Հան­րա­յին խոր­հր­դի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Կա­րի­նե Դա­նիե­լյա­նը ՀՀ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար պա­րոն Տիգ­րան Խա­չատ­րյա­նին ուղղ­ված դի­մու­մում գրում է, որ հանձ­նա­ժո­ղո­վը «բարձր է գնա­հա­տել այդ աշ­խա­տան­քը» և «մաս­նա­գետ­նե­րը գտ­նում են, որ մշակ­ված տեխ­նո­լո­գիա­յի ներ­դր­մամբ հնա­րա­վոր է լրաց­նել ո­ռոգ­ման ջրի պա­հան­ջար­կի գրե­թե 50 տո­կո­սի հաս­նող պա­կա­սը` մեր երկ­րից «փախ­չող» 8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ջու­րը մեր հո­ղե­րին «պահ» տա­լով, վեր­ջի­նիս խո­նա­վու­թյու­նը մե­ծաց­նե­լով և գո­լոր­շաց­ման ռիս­կը պրակ­տի­կո­րեն զրո­յաց­նե­լով, ստեղ­ծե­լով բնա­պահ­պա­նա­կան նոր ի­րա­վի­ճակ»:
Փոր­ձարկ­ման ա­ռու­մով ա­վե­լի կոնկ­րետ էին շր­ջա­կա մի­ջա­վայ­րի փոխ­նա­խա­րար պա­րոն Մե­լի­քյան Վար­դա­նի` հեռ. 091-721701 և ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կից Ղա­զա­րյան Հով­հան­նե­սի` հեռ. 091-200281, հա­վաս­տիա­ցում­նե­րը` աշ­խա­տանք­նե­րը կֆի­նան­սա­վոր­վեն:
2018-ին պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­տեղ քն­նարկ­մամբ հա­վա­նու­թյուն տվե­ցին ծրագ­րին և խնդ­րե­ցին «Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նադ­րամ»-ին, ՄԱԿ- ի պա­րե­նի և գյու­ղատն­տե­սու­թյան գրա­սե­նյա­կին 2 մլն դրա­մով ֆի­նան­սա­վո­րել այդ աշ­խա­տանք­նե­րը:
2016-ին հա­մաշ­խար­հա­յին բան­կի խոր­հր­դա­կան պա­րոն Դա­վի­սը երևա­նյան քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում հանձ­նա­րա­րեց ֆի­նան­սա­վո­րել այդ ծրա­գի­րը, որ ըն­դուն­վեց գրա­սե­նյա­կի կող­մից:
Ցա­վոք, ա­ռայ­սօր, ոչ մի կոնկ­րետ լու­ծում. ԱԻՆ-ը փող չու­նի, Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րարն էլ, ա­ռանց հաս­կա­նա­լու թե խոսքն ին­չի մա­սին է, պաշ­տո­նա­պես պա­տաս­խա­նում է, որ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը նպա­տա­կա­յին չեն, բնու­թյան պաշտ­պան­ներն էլ ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կի հետ միա­սին ար­դեն չոր­րորդ ա­միսն է, ինչ չեն կողմ­նո­րոշ­վում` տեր կանգ­նե՞ն այդ աշ­խա­տանք­նե­րին թե՞ ոչ, իսկ մյուս 2 կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք տնօ­րի­նում են հենց այդ նպա­տակ­նե­րի հա­մար վերց­ված մո­տա­վո­րա­պես 100 մլն դո­լար վար­կը, ինձ ան­հայտ պատ­ճառ­նե­րով հրա­ժար­վել են հատ­կաց­նե­լուց այդ գու­մա­րը (նախ­կին գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նում չտ­վե­ցին գրագ­րու­թյան կրկ­նօ­րի­նակ­նե­րը, որ կա­րո­ղա­նամ հե­տա­մուտ լի­նել խնդ­րի լուծ­մա­նը): Ա­վե­լի ար­տա­ռոց էր ի­րա­վի­ճա­կը հա­մաշ­խար­հա­յին բան­կի գրա­սե­նյա­կում. պա­րոն Դա­վի­սի մեկ­նե­լուց հե­տո, երբ հրա­ժար­վե­ցինք մու­ծել ատ­կա­տը, ծրա­գի­րը շր­ջա­նա­ռու­թյու­նից հան­վեց: Այս ա­մե­նի մա­սին բազ­միցս բարձ­րա­ձայ­նել եմ «Ի­րա­տե­սում», նա­մակ­նե­րով դի­մել պատ­կան մար­մին­նե­րին, հան­դի­պել ի­րենց։ Քար լռու­թյուն, ոչ` ա­յո, ոչ` ոչ։ Տո­րի­չե­լյան դա­տար­կու­թյուն:
Այս­պի­սի կա­ռա­վա­րում, այս­պի­սի հա­մա­կարգ… ՈՒ մեզ ա­մեն ա­ռա­վոտ բա­ցատ­րում են, որ պետք է քնից շուտ արթ­նա­նալ, «շա­րիկ­նե­րը» աշ­խա­տեց­նել` հա­մա­կար­գը ձեզ կլ­սի ու ա­մեն ինչ` օ քեյ…
Թե­պետ «Ի­րա­տե­սի» մի­ջո­ցով նշ­ված ծրա­գի­րը բա­վա­րար չա­փով հան­րայ­նաց­վել է, և թվում է, նո­րից անդ­րա­դառ­նա­լու, ման­րա­մաս­նե­լու կա­րի­քը չկա, ես կփոր­ձեմ մեկ ան­գամ ևս շեշ­տել «Մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լու» մեր ա­ռա­ջար­կած ծրագ­րի հույժ կարևո­րու­թյու­նը, ան­հե­տաձ­գե­լի ի­րա­գործ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով երկ­րագն­դի կլի­մա­յի գլո­բալ տա­քաց­ման դի­նա­մի­կան, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված ո­ռոգ­ման ջրի` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծո­նի վե­րա­ճե­լու հան­գա­ման­քը, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված մեր գլ­խին գա­լի­քը և ա­նե­լիք­նե­րը: Իսկ գա­լի­քը գու­ժում է պատ­մու­թյու­նը, ու դրան­ցից մե­կը ա­ռա­վել տա­րած­ված այն վար­կածն է, որ եր­բեմ­նի հզո­րա­գույն պե­տու­թյուն­նե­րից Ա­սո­րես­տա­նը կոր­ծան­վել է ո­ռոգ­ման ջրի պա­կա­սի, ե­րաշ­տի պատ­ճա­ռով: Մենք` հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րող քա­ղա­քա­ցի­ներս, պար­բե­րա­բար զգում ենք դրա ազ­դե­ցու­թյու­նը։ Բնու­թյու­նը լո­կալ հար­ված­նե­րով հի­շեց­նում է, որ առ­կա են լուրջ վտանգ­ներ. հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րի դր­վագ­նե­րից մե­կում մենք փրկ­վե­ցինք ե­րաշ­տի ա­ղե­տա­լի հետևանք­նե­րից Ստավ­րո­պո­լի երկ­րա­մա­սից հա­զա­րա­վոր վա­գոն­նե­րով ծղոտ ներկ­րե­լով, 1999-ի ե­րաշ­տը, որն ընդ­գր­կեց հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի գրե­թե 70 տո­կո­սը և ո­րը Ազ­գա­յին ժո­ղո­վը ո­րա­կեց որ­պես հա­մերկ­րա­յին ա­ղետ, «չե­ղար­կե­ցին» ա­մե­րի­կա­ցի­նե­րը` ֆու­րա­ժա­յին գա­րու մա­տա­կա­րա­րու­մով, 2017-ի ե­րաշ­տի հետևանք­նե­րը «հաղ­թա­հա­րե­ցինք» մենք ինք­ներս` սո­վի մատ­նե­լով տա­վա­րի մի պատ­կա­ռե­լի գլ­խա­քա­նակ: Այս ա­մե­նը և գլո­բալ տա­քաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված կան­խա­տե­սում­նե­րը հու­շում են, որ մենք Ա­սո­րես­տա­նը չպետք է մո­ռա­նանք, և կան­խար­գե­լիչ լու­ծում­ներ փնտ­րե­լը մեր ա­մե­նօ­րյա օ­րա­կար­գում պետք է լի­նի: Բա՞յց…
Ե­րաշ­տի թի­րա­խը ա­ռա­ջին հեր­թին գյու­ղատն­տե­սու­թյունն է, իսկ այս­տեղ էլ` ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, ո­րով­հետև վեր­ջինս ձևա­վոր­վում է ա­նաս­նա­կե­րի, հիմ­նա­կա­նում խո­տի հեն­քի վրա, իսկ խոտն էլ մեծ մա­սամբ ստաց­վում է ան­ջր­դի տե­ղանք­նե­րից` ա­րոտ­նե­րից, խոտ­հարք­նե­րից, և ե­թե ե­րաշտ է, ա­պա ա­ղե­տա­լի հետևանք­նե­րը, հատ­կա­պես ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան սնն­դամ­թերք­նե­րի` կա­թի, մսի, կաթ­նամ­սամ­թեր­քի մա­տա­կա­րար­ման ո­լոր­տում, հաշ­վի առ­նե­լով նաև մեր երկ­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, ան­խու­սա­փե­լի են:
Մենք ու­նենք նաև ջրո­վի կե­րար­տադ­րու­թյուն, բայց ամ­բողջ խն­դիրն այն է, որ նույ­նիսկ լրիվ լից­քա­վոր­ված ջրամ­բար­նե­րը ա­պա­հո­վում են պա­հան­ջար­կի մո­տա­վո­րա­պես կե­սը, այդ­քան են մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, թե­պետ պետք է նշել, որ այս սուղ մի­ջոց­ներն էլ լրիվ չեն օգ­տա­գործ­վում` հա­զա­րա­վոր հեկ­տար վա­րե­լա­հո­ղեր տա­րի­նե­րով չեն մշակ­վում, ո­րով­հետև դաշ­տա­վա­րու­թյան մի զգա­լի մա­սը, իսկ ա­նաս­նա­պա­հու­թյու­նը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ, շա­հույ­թի ա­ռու­մով բար­ձր­ռիս­կա­յին են: Այդ գոր­ծո­նի, ինչ­պես նաև խո­տի պա­կա­սի, տա­րեց­տա­րի դրա ա­ճող գնի պատ­ճա­ռով, ա­նաս­նա­պա­հու­թյու­նը կորց­րել է իր գրավ­չու­թյու­նը, ե­կամ­տա­բե­րու­թյու­նը: Այս­պես, օ­րի­նակ, կա­թի ար­տադ­րու­թյան բնա­գա­վա­ռում ու­նենք հետևյալ մո­տա­վոր պատ­կե­րը. կաթ ար­տադ­րող 170000 տն­տե­սու­թյուն­նե­րից (ամ­բող­ջի 85 տո­կո­սը) յու­րա­քան­չյու­րում վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն պահ­վում է 3 գլուխ տա­վար, մի­ջին կաթ­նատ­վու­թյու­նը 2200 լիտր է, կամ տար­վա մի օր­վա հաշ­վով` 6 լիտր: Դրա ի­րա­ցու­մից ա­նաս­նա­պա­հը լա­վա­գույն դեպ­քում կա­րող է վաս­տա­կել 900 դրամ: Խո­տի ծախ­սը` 12 կգ, գու­մա­րա­յին ար­տա­հայ­տու­թյամբ սո­վո­րա­կան տա­րի­նե­րին 400-600 դրամ է, ե­րաշտ տա­րի­նե­րին` 1000 և ա­վե­լի: Հի­մա հա­մադ­րենք ստաց­ված գու­մա­րը և ար­ված ծախ­սե­րը (չմո­ռա­նանք նե­րա­ռել նաև է­լէ­ներ­գիա­յի, ջրի, գո­մի նո­րո­գում­նե­րի, մի եր­կու բուռ խտաց­րած կե­րի և այլ ծախ­սե­րը) ու.. ի՞նչ մնաց գյու­ղա­ցուն` չար­չա­րա՞ն­քը։
…Մեր վար­չա­պե­տը լավ էլ բնո­րո­շել է այդ ի­րա­վի­ճա­կը` «Գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ գյու­ղա­ցին չար­չար­վում է, բայց ար­դյունք չու­նի»:
Բնա­կան է, որ այ­սօր և հե­ռան­կա­րում ար­դյունք չտես­նո­ղը պետք է լքի իր աշ­խա­տա­տե­ղը. 2018-ի ԱՎԾ վիճ­տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն, միայն վեր­ջին 5 տա­րում ո­լոր­տը լքել է շուրջ 40000 ա­նաս­նա­պահ, և ա­վե­լի հա­ճախ են տե­ղե­կու­թյուն­նե­րը ներ­կր­վող սա­ռեց­ված մսի, կա­թի փո­շու մա­սին: Այ­սինքն, ան­տե­սե­լով մեր գյու­ղա­ցի­նե­րին, մեր ա­րոտ­ներն ու խոտ­հարք­նե­րը, ար­տերկ­րի գյու­ղա­ցուն ենք աշ­խա­տանք տա­լիս, նրան­ցից ենք կաթն ու միսն առ­նում: Իսկ մեր գյու­ղա­ցի­նե՞­րը.. Մեր երկ­րի պատ­մու­թյան մեջ, երևի ա­ռա­ջին ան­գամ, ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցին քա­ղա­քա­ցուց է խնդ­րում օր­վա ու­տե­լի­քը. ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րի 18-ի ա­սու­լի­սում աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը հայտ­նեց, որ 500000 դրա­մի միան­վագ ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րե­լու ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տի 1000 ըն­տա­նի­քի` «օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար»: Խոս­քը նվա­զա­գույ­նը 4 ան­ձից բաղ­կա­ցած ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցու ըն­տա­նի­քին տար­վա մի օր­վա հաշ­վով ըն­դա­մե­նը 1369 դրա­մով օգ­նելն է, ո­րը օ­րա­թեր­թե­րից մե­կը վեր­նագ­րեց «Մի քա­նի օր ու­տում են, հե­տո մնում սո­ված»: Նա­խա­րա­րը հա­վե­լեց, որ ո­լոր­տից ըն­տա­նե­կան նպաս­տում ընդգրկված 29000 ըն­տա­նիք` նվա­զա­գույ­նը 116000 մարդ, այդ վի­ճա­կում են: Ե­թե փոր­ձենք մի փոքր վեր բարձ­րա­նալ ըն­տա­նե­կան նպաս­տի շե­մից, ա­պա կու­նե­նանք հա­րյուր­հա­զար­նե­րի հաս­նող շա­հա­ռու­ներ. մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով միայն տա­վա­րա­բու­ծու­թյու­նում դրանք 680000 են, տա­վա­րա­պահ գյու­ղա­ցի­նե­րի նվա­զա­գույ­նը 85 տո­կո­սը կամ մեր բնակ­չու­թյան գրե­թե մեկ քա­ռոր­դը: ՈՒ, ինչ­պես ցույց է տա­լիս վի­ճա­կագ­րու­թյու­նը, այս ի­րա­վի­ճա­կը խո­րա­նում է, ո­րով­հետև տե­ղում ար­տադր­ված կաթն ու մի­սը, բարձր ինք­նար­ժե­քի պատ­ճա­ռով, դժ­վար են ի­րաց­վում. վե­րամ­շա­կող ձեռ­նար­կու­թյուն­նե­րը գե­րա­դա­սում են ար­տերկ­րի­նը. ո­րը, ինչ­պես ար­դեն աս­վեց, հիմ­նա­կա­նում սա­ռեց­րած է, փո­շու վե­րա­ծած:
Ո­լոր­տը շա­րու­նա­կում է ան­կու­մը. ա­նաս­նա­պա­հը փախ­չում է իր բնօր­րա­նից, սահ­ման­նե­րում նոս­րա­նում է բա­նա­կի թի­կուն­քը… Գյու­ղա­ցի­նե­րի ըն­դվ­զում­նե­րը Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում կա­թը շաղ տա­լով, «կուլ­տու­րա­կան» մոր­թը ա­ռայժմ հե­տաձ­գե­լու, ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը լու­ծե­լու պա­հան­ջով մայ­րու­ղի­նե­րը փա­կե­լով և այլն, կա­ռա­վա­րու­թյան կող­մից բա­վա­րար խո­րու­թյամբ չեն ու­սում­նա­սիր­վում և դիտ­վում են որ­պես կա­մա­կո­րու­թյուն: Մինչ­դեռ սրանք տագ­նա­պա­լի հե­ռան­կա­րի նա­խան­շան­ներն են:
Բայց կա նաև հու­սադ­րո­ղը. դրանք մեր ներ­քին ռե­սուրս­ներն են` ար­տեր­կիր փախ­չող ո­ռոգ­ման ջուր, չօգ­տա­գործ­վող հո­ղա­տա­րածք­ներ, ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող մարդ­կա­յին նե­րուժ, այդ ա­մե­նը ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույթ­ներ, ո­րոնց գոր­ծար­կու­մը ար­դեն այ­սօր թույլ կտա ար­մա­տա­պես «բու­ժել» ո­լոր­տի հի­վան­դու­թյուն­նե­րը, կաթն ու մի­սը գնի և ո­րա­կի ա­ռու­մով դարձ­նել մր­ցու­նակ, շու­կա­յում ի­րաց­վե­լի, ու շա­հույթն էլ չի ու­շա­նա: Ինչ­պե՞ս դա ա­նել... Այդ մա­սին` հա­ջոր­դիվ։
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 6658

Մեկնաբանություններ