Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մրգերը զգալի թանկացել են

Մրգերը զգալի թանկացել են
06.03.2020 | 16:35

Հայաստան ներմուծվող մրգերը շեշտակի թանկացել են։ Վաճառողներն այս հանգամանք բացատրեցին կորոնավիրուսով պայմանավորված սահմանը փակելու հանգամանքով։ Օրինակ, եթե մի քանի օր առաջ կարող էիր կիվին 700-750 դրամով գնել, այսօր այդ մրգի գինը տատանվում է 850-1000 դրամի սահմաներում։ Ցիտրուսային այլ մրգերի գինն ես բարձրացել է։

Եթե այս սկզբունքով մեր առևտրականներն առաջնորդվեն, շուտով բոլոր ներմուծվող ապրանքների գինը երկինք է հասնելու։ Մնում է հուսալ, որ կորոնավիրուսը շուտ կնահանջի, այլապես մեր հնարամիտ առևտրականները ժամը մեկ գին կբարձրացնեն։
Հետաքրքիր է թանկացման այս փաստը համապատասխան մարմնի դիտակետու՞մ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ