Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի հարցը կարո՞ղ է լուծվել մի մարդու քմահաճույքով, էդ ո՞վ է էդ մարդը

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի հարցը կարո՞ղ է լուծվել մի մարդու քմահաճույքով, էդ ո՞վ է էդ մարդը
17.05.2020 | 00:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում Արցախի հարցով ՀՀ նախկին նախագահների հետ հանդիպելու հարցում:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե այդպիսի անհրաժեշտություն ծագի»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, թե նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուտցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման համակարգում կա։ Անդրադառնալով հակամարտության կարգավորման ձևաչափին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմիցս է արտահայտել իր կարծիքը՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին կարևոր է։

«Չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես Արցախը չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում, երբ 1998-ին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց ու 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում ու այդպես եղել է լռելյայն», - ասաց Փաշինյանը։
Խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկինում եղած փաստաթղթերում ու հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել։ Նա խնդրեց միշտ հաշվի առնել հայտարարությունը, որն արվել է նախկինում։

«Ես ասել եմ, եթե կլինի այնպիսի լուծում, որին ես կմտածեմ, որ, գուցե, չարժի ասել ոչ՝ առանց մեր հանրության, ժողովրդի հետ խորհրդակցելու. եթե կլինի այդպիսի տարբերակ՝ ո՞րն է գործողությունը, վերցնել այդ տարբերակը, գալ, առաջինը խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հետ, երկրորդը՝ խորհրդարանների հետ, ժողովրդի հետ, ես Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ որևէ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց եմ տալիս՝ կարո՞ղ է Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա, էդ հարցը ինձ չեք տալիս, էդ հարցը դուք ձեզ եք տալիս, իսկ դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը, որովհետև բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը հարց բարձրացրեց՝ Ղարաբաղի հարցը կարո՞ղ է լուծվել մի մարդու քմահաճույքով։ «Էդ ո՞վ է էդ մարդը, ես ուզում եմ իմանամ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել։ «Բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցվել ամենաընդունելիից ամենաանընդունելի տարբերակներ ու ի՞նչ, ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, էնքան կաշկանդել, որ ՀՀ ներկայացուցիչներն ականջները փակե՞ն կամ թողնեն փախնե՞ն բանակցությունների սեղանի մոտից, սա ի՞նչ մոտեցում է», - ավելացրեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ բանակցությունների սեղանի շուրջ հայաստանյան որոշ ուժեր իրենց չեն կարող կաշկանդել:

Դիտվել է՝ 4833

Մեկնաբանություններ