Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Առաջ անուշադիր էին, հիմա արդեն ուշադիր ու զգո՞ն են

Առաջ անուշադիր էին, հիմա արդեն ուշադիր ու զգո՞ն են
25.05.2020 | 22:51

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դադարեցնում են բոյկոտը և մասնակցելու են ԱԺ նիստերին։ Հիշեցնենք, որ հայտնի ծեծկռտուքից հետո այս խմբակցությունը չէր մաասնակցում ԱԺ նիստերին։

«ՀՀ ԱԺ-ն՝ ի դեմ «Իմ քայլի», երաշխիքներ չի տվել, որ ԱԺ աշխատանքի շրջանակում ընդդիմության նկատմամբ բռնություն եւ ծեծկռտուք չի կրկնվի»,- փաստեց պատգամավորը։ Ընդհանրապես քաղաքական ցանկացած որոշում պետք է որոշակի տրամաբանություն և նպատակ ունենա։ Մարուքյանը համ հաստատում է, որ իշխանությունները երաշխիքներ չեն տվել, ավելին, չեն դատապարտել տեղի ունեցածը, համ էլ ասում է, թե արդեն նիստերիՆ մասնակցելու են։ Հիմա բնական հարց է առաջանում՝ առաջ էլ, հիմա էլ այս իշխանությունը նույն դիրքորոշումն ունի, ուրեմն ինչու՞ նախ բոյկոտեցիք նիստերը, հետո էլ որոշեցիք մասնակցել։


Քաղաքական գործունեության մեջ ու հատկապես խորհրդարանական աշխատանքներում ընդդիմության որոշումներն առավել քան պիտի հիմնավորված լինեն։ Չի կարող մի օր ընդդիմությանը բոյկոտի նիստերը, հետո էլ առանց որևէ հիմնավորման փոշմանի ու հետ գա։ Եթե քաղաքական այլ նպատակներ կան, գուցե պետք է ինչ-որ փաթեթավորմամբ բացատրվի բոյկոտը չեղարկելու հանգամանքը, իսկ երբ Մարուքյանը հայտարարում է, թե «այժմ ուշադիր եւ զգոն կլինեն, որպեսզի նման բան չկրկնվի», շատ զավեշտալի է հնչում։ Այսքան ժամանա՞կ էր պետք, որ հասկանայիք, թե նիստին մասնակցելու համար պակասում է զգոնությունն ու ուշադրությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ