Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկոն Մինսկի բնակիչներին շնորհավորել է կորոնավիրուսին հաղթելու կապակցությամբ

Լուկաշենկոն Մինսկի բնակիչներին շնորհավորել է կորոնավիրուսին հաղթելու կապակցությամբ
08.07.2020 | 13:21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում կորոնավիրուսի տարածման խնդիրն արդեն լուծված է և քաղաքի բնակիչներին շնորհավորել է այդ կապակցությամբ, գրում է interfax.ru կայքը։

Նա հայտարարել է, որ Հանրապետության խորհրդի նախագահի հետ խոսակցություն է ունեցել և եկել է այն եզրահանգման, որ այս աղետի դեմ կարողացել են պայքարել։ Լուկաշենկոյի կարծիքով՝ երկրում գործող համակարգը, կարգապահությունը և լավ կառավարելի առողջապահական ոլորտն են օգնել նման խիտ բնակեցված և բաց քաղաքում հաղթահարել խնդիրը։ Նախագահն ընդգծել է, որ ամենակարևոր գործոններից է եղել խուճապի չտարածումը։ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել։ Աստված տա, որ այդպես շարունակվի։ Պետք է դանդաղորեն հեռանանք այս աղետից և համավարակի երկրորդ ալիք թույլ չտանք։ Սա մեզ համար շատ կարևոր է»,- հավելել է նա։ Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 63 804 դեպք։ 429 մարդ մահացել է։

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ