Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Lamborghini-ին մոտ 4 մլն դոլարանոց զբոսանավեր կարտադրի. լուսանկարներ

Lamborghini-ին մոտ 4 մլն դոլարանոց զբոսանավեր կարտադրի. լուսանկարներ
08.07.2020 | 15:20

4000 ձիաուժ հզորություն և V12 երկու շարժիչ. սա Lamborghini ընկերության ապագայի զբոսանավի կոնցեպտն է, որ իտալական հեղինակավոր ընկերությունը մտադիր է թողարկել արդեն հաջորդ տարի: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:


Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը զբոսանավին «Tecnomar for Lamborghini 63» անվանումը կտա: Այն, ըստ պարբերականի, կարժենա մոտ 4 մլն դոլար: Զբոսանավի արտադրության համար հիմք է լինելու ընկերության Siân FKP 37 հիպերքարը:

«Զբոսանավը մոտ 24 տոննա է կշռելու, ինչը հավասար է 16 հատ Lamborghini Huracan սուպերքարի քաշին: Թե ինչ կարժենա այն, ընկերությունը դեռ չի տեղեկացնում»,- գրում է աղբյուրը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ