Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Չի բա­ցառ­վում, որ Արևմուտ­քը փո­խի Փա­շի­ն­յա­նին, իշ­խա­նա­փո­խու­թ­յան երկ­րորդ փուլ ի­րա­կա­նաց­նի»

«Չի բա­ցառ­վում, որ Արևմուտ­քը փո­խի Փա­շի­ն­յա­նին, իշ­խա­նա­փո­խու­թ­յան երկ­րորդ փուլ ի­րա­կա­նաց­նի»
18.09.2020 | 00:37

«Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­կար­գող խմ­բի ան­դամ ՀԱՅԿ ՆԱՀԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ Հա­յաս­տա­նում կա­տար­վող զար­գա­ցում­նե­րը վտան­գա­վոր ու կոր­ծա­նա­րար է հա­մա­րում, քա­նի որ խե­ղա­թյուր­վում են ազ­գա­յին նկա­րա­գիրն ու բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը։

-Ըստ Ձեզ, այ­սօր ա­մե­նա­մեծ վտանգն ազ­գա­յին ար­ժեք­նե­րի ոչն­չա­ցու՞մն է, և դա՞ էր պատ­ճա­ռը, որ այս նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ դար­ձաք։

-Դեռևս 2000-ա­կան­նե­րից սկ­սած, երբ Հա­յաս­տանն ան­դա­մակ­ցեց ԵԽ-ին, ո­րոշ մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րեր, կոն­վեն­ցիա­ներ ստո­րագ­րեց, ո­րոնք մեր էու­թյան, ինք­նու­թյան հան­դեպ մար­տահ­րա­վեր­ներ էին պա­րու­նա­կում։ 2013-ին ԱԺ-ում ըն­դուն­վեց միա­սե­ռա­կան­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջին ի­րա­վա­կան փաս­տա­թուղ­թը, որն ու­ներ շատ ան­մեղ ա­նուն՝ «Կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի և հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­ման մա­սին» օ­րենք, որն ա­վե­լի հայտ­նի է որ­պես գեն­դե­րի մա­սին օ­րենք։ Դրա­նից հե­տո ըն­դուն­վե­ցին «Ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման» և «Խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին» եր­կու օ­րենք­նե­րը, ո­րոն­ցով նե­րըն­տա­նե­կան գոր­ծե­րին, ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյա­նը խառն­վում էին այլ ան­ձինք, ՀԿ-ներ։ Այս գոր­ծըն­թաց­նե­րը գոր­ծող իշ­խա­նու­թյունն ա­վե­լի լայն թա­փով շա­րու­նա­կեց՝ վա­վե­րաց­նե­լով Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիան, ո­րը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ դե­ռա­հաս ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան այ­լա­սեր­վա­ծու­թյան ու­սուց­ման և ման­կա­պիղծ­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­մար պա­րարտ հող ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Իսկ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յով էլ սահ­ման­վում է եր­րորդ սե­ռը։ Ի դեպ, այս կոն­վեն­ցիա­յից ար­դեն հրա­ժար­վում են այն եր­կր­նե­րը, ո­րոնք դա վա­վե­րաց­րել են, ինչ­պես Լե­հաս­տա­նը։ Այս խոր­հր­դա­րանն ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, ա­ռանց հան­րա­յին քն­նարկ­ման վա­վե­րաց­րեց Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիան, հի­մա էլ, կար­ծում եմ, ՍԴ-ի հար­ցը լու­ծե­լուց հե­տո վա­վե­րաց­նե­լու է նաև Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան։ Այ­սօր մեծ վտանգ­ներ կան ի­րա­վա­կան և քա­րոզ­չա­կան դաշ­տում։ Վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող անձն իր պաշտ­պա­նու­թյան ներ­քո է վերց­նում տրանս­գեն­դեր ան­ձին, իսկ ԿԳՄՍ նա­խա­րա­րը ֆի­նան­սա­վո­րում է այդ ան­ձի մա­սին պատ­մող ֆիլ­մը՝ նե­րա­ռյալ մետ­րո­յի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի հա­րա­կից տա­րած­քում ան­հաս­կա­նա­լի ներ­կա­յա­ցու­մը։ Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, պի­տի փաս­տել, որ կան ա­ռար­կա­յա­կան վտանգ­ներ։ Ե­թե այս ա­մե­նին գու­մա­րում ենք նաև մեր ինք­նու­թյան, շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վող ազ­գա­յին ինս­տի­տու­տի՝ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ օր­վա իշ­խա­նու­թյան և՛ բա­ցա­հայտ, և՛ թա­քուն հար­ձա­կում­նե­րը, ակն­հայտ է, որ մեր ինք­նու­թյա­նը նետ­ված մար­տահ­րա­վեր­ներն այ­սօր դար­ձել են լուրջ սպառ­նա­լիք­ներ։

-Ձեր խոս­քում նշե­ցիք, որ նման կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րա­ցու­մը սկս­վել է դեռ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Ո՞րն է ա՛յս իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ մեղ­քը հի­շյալ գոր­ծըն­թա­ցում։

-Հա­վա­նա­բար նախ­կին­նե­րը մտա­ծում էին, որ տար­բեր կա­ռույց­նե­րին ան­դա­մակ­ցե­լով, նրանց առջև ու­նեն պար­տա­վո­րու­թյուն­ներ, և պետք է ո­րո­շա­կի ի­րա­վա­կան ակ­տեր ըն­դու­նեն՝ միա­սե­ռա­կան­նե­րի ի­րա­վունք­նե­րի ո­րո­շա­կի ամ­րագ­րում­նե­րով։ Նրանք հույս ու­նեին, որ այդ պայ­մա­նագ­րե­րը կս­տո­րագր­վեն, եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րին ցույց կտր­վի, որ Հա­յաս­տա­նը սկզ­բուն­քո­րեն դեմ չէ այդ մո­տե­ցում­նե­րին (դրանք ամ­րագր­ված էին նաև Եվ­րո­պա­յի հետ հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րում), բայց դրանք, այ­նուա­մե­նայ­նիվ, չեն վա­վե­րաց­վի։ Այ­սինքն, ստո­րագ­րե­լով կփոր­ձեն մանևրել և չվա­վե­րաց­նել։ Նրանք ստո­րագ­րե­ցին, և այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը, որ նախ­կին­նե­րի ի­րա­վա­հա­ջորդն է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի առջև ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից, ոչ թե շա­րու­նա­կեց մանևրել և չվա­վե­րաց­նել, այլ հա­կա­ռա­կը։ Մեծ սի­րով և շատ ա­րագ այս իշ­խա­նու­թյու­նը վա­վե­րաց­նում է այն բո­լոր մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնք նա­խորդ­նե­րը ստո­րագ­րել էին։ Ե­թե այս իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում են, թե նա­խորդ­ներն են ա­մեն ինչ սկ­սել, ա­յո, նրանք ստո­րագ­րել են, բայց ե­թե դուք ոչ միայն դրանց չեք խո­չըն­դո­տում, այլև նա­խան­ձախ­նդ­րո­րեն վա­վե­րաց­նում եք այդ կոն­վեն­ցիա­նե­րը, նշա­նա­կում է ոչ միայն նա­խորդ­նե­րից լա­վը չեք, այլև օ­րեն­քի ուժ եք տա­լիս մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րին, ո­րոնք կի­րառ­վե­լու են տար­բեր ո­լորտ­նե­րում։

-Ձեր նշած կոն­վեն­ցիա­նե­րի մար­տահ­րա­վեր­նե­րը լա­վա­գույնս ար­տա­ցոլ­վում են կր­թու­թյան հա­մա­կար­գում։ Տևա­կան ժա­մա­նակ ԿԳՄՍ-ի և նա­խա­րա­րի շուրջ բուռն գոր­ծըն­թաց­ներ են ըն­թա­նում։ Սա­կայն իշ­խա­նու­թյունն ա­ռայժմ մտա­դիր չէ ա­զատ­վե­լու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից։ Ո­մանք պն­դում են, թե ի­րա­վի­ճակն այն­քան օր­հա­սա­կան է, որ մեկ ո­լոր­տի նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լով ո­չինչ չես շտ­կի, մյուս­նե­րը դա հա­մա­րում են քանդ­վող պա­տի ա­ռա­ջին ճեղ­քը։ Դուք ի՞նչ դիր­քո­րո­շում ու­նեք այս հար­ցում։

-ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հե­ղի­նա­կը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չէ, այն ո­րոշ­վել է ըստ կա­ռա­վա­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյան, ո­րը, ցա­վոք, Հա­յաս­տա­նում չի մշակ­վել։

-Որ­տե՞ղ է մշակ­վել։

-Արևմուտ­քից գա­լիս է Հա­յաս­տան՝ «Բաց հա­սա­րա­կու­թյուն» հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով, ո­րից հե­տո մի քա­նի տաս­նյակ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րու­թյամբ, ո­րոնք ան­դա­մակ­ցում են Սո­րո­սի հիմ­նադ­րա­մին, այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը գնում է նա­խա­րա­րու­թյուն, որ­տեղ, ո­րո­շա­կի կոս­մե­տիկ փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո հիմք է ըն­դուն­վում։ Սա հս­տակ գի­տեմ, ո­րով­հետև ու­նեմ ձեռ­քիս տակ փաս­տեր։ Այն, ինչ վե­րա­բե­րում է մեր ինք­նու­թյա­նը, հա­վատ­քին, ար­ժե­հա­մա­կար­գին, կր­թու­թյա­նը, պատ­մու­թյա­նը, ե­կե­ղե­ցուն, դրանց ռազ­մա­վա­րու­թյու­նը 3-5 տար­վա կտր­ված­քով մշակ­վում է դր­սում, թարգ­ման­վում է և ի կա­տա­րում տր­վում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ըն­դա­մենն այդ ա­մե­նը կա­տա­րող­նե­րից մեկն է, նրան փո­խե­լով ռազ­մա­վա­րու­թյուն չի փոխ­վում, ա­ռա­վել ևս դրա­նից բխող այն մար­տա­վա­րու­թյու­նը, որն այս պա­հին Հա­րու­թյու­նյանն ի­րա­կա­նաց­նում է։ Որ­պես օ­րի­նակ նշեմ նաև Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը, ո­րը նույն­պես Հա­յաս­տա­նում չի գր­վել, դր­սից է բեր­վել, թարգ­ման­վել և չն­չին մշա­կում­նե­րի են­թարկ­վել։ Այդ ռազ­մա­վա­րու­թյան մեջ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին կա­թո­ղի­կե և բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի հետ դր­վել է նույն հար­թու­թյան վրա, այ­նինչ մեր ինք­նու­թյան հա­վեր­ժա­կա­նու­թյունն ա­պա­հո­վող Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին Սահ­մա­նադ­րու­թյամբ ու­նի բա­ցա­ռի­կու­թյան ի­րա­վունք։ Հի­մա խն­դիր է դր­ված նաև այդ բա­ցա­ռի­կու­թյու­նը վե­րաց­նե­լու, որ­պես­զի տաս­նյակ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ու­նե­նան նույն ի­րա­վունք­նե­րը, ինչ մեր ե­կե­ղե­ցին։ Ե­թե այ­սօր թի­րա­խա­վոր­վում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, նոր­մալ է, մար­դիկ ի­րա­զեկ­վում են, թե ինչ ո­լոր­տա­յին խն­դիր­ներ կան, բայց խնդ­րին ար­մա­տա­կան լու­ծում տա­լու հա­մար պետք է թի­րա­խա­վոր­վեն ողջ կա­ռա­վա­րու­թյու­նը և դրա ղե­կա­վա­րը։

-Ո՞րն է պատ­ճա­ռը, որ դր­սից ե­կող օ­րա­կար­գերն այս իշ­խա­նու­թյու­նը հլու- հնա­զանդ ի­րա­գոր­ծում է։

-Կա ժո­ղովր­դա­կան լավ ա­սաց­վածքգ «Ով վճա­րում է, նա էլ ե­րաժշ­տու­թյուն է պատ­վի­րում»։ Երբ մաս­նատ­վեց Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը, հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րում ա­զա­տո­րեն ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը կա­րող էին ի­րա­կա­նաց­նել և՛ ա­ղան­դա­վո­րա­կան, և՛ ֆե­մի­նիս­տա­կան, և՛ այ­լա­սեր­ված­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող կա­ռույց­նե­րը։ Սրանք ըն­դա­մե­նը տար­րեր էին, իսկ բուն գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վեց, երբ գր­վեց ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ո­րը ՀՀ-ի ազ­գա­յին, պե­տա­կան շա­հե­րը չի սպա­սար­կում։ Սահ­մա­նադ­րու­թյու­նում կե­տեր կան, որ­տեղ նշ­վում է, թե մեր օ­րենք­նե­րը են­թա­կա են մի­ջազ­գա­յին մի շարք կա­ռույց­նե­րի ըն­դու­նած և վա­վե­րաց­րած փաս­տաթղ­թե­րին։ Մաս­նա­վո­րա­պես ե­թե մեր օ­րենք­նե­րում և այդ փաս­տաթղ­թե­րում հա­կա­սու­թյուն­ներ կան, ա­պա գե­րա­կա են հա­մար­վում դր­սի նոր­մե­րը։ Սա յու­րա­քան­չյուր երկ­րի` դր­սից ա­մե­նա­մեծ կախ­վա­ծու­թյունն ու­նե­նա­լու ցու­ցիչն է։ Վեր­ջերս ՌԴ-ն սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյամբ այդ կե­տը հա­նեց։ Ա­ռայ­սօր ի­րա­վուն­քի դաշ­տում մենք են­թա­կա ենք մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի պար­տադ­րած ի­րա­վա­կան ակ­տե­րին, սկզ­բունք­նե­րին։ ՀՀ-ում մի­ջազ­գա­յին տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան նե­րար­կում­նե­րը պար­տա­դիր պայ­մա­նով են տր­վել (կապ չու­նի գու­մա­րի չա­փը), ո­րը նե­րա­ռել է կոն­վեն­ցիա­նե­րի ըն­դու­նում և վա­վե­րա­ցում։ 2014-ին ՀՀ-ն վա­վե­րաց­րեց բյու­ջե­տա­յին ա­ջակ­ցու­թյան մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գիր, և ե­թե ըն­դու­ներ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, «Ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման» և «Խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին» օ­րենք­նե­րը, ա­պա կս­տա­նար 12 մլն եվ­րո­յի ա­ջակ­ցու­թյուն։ Սա վարկ չէր, այդ գու­մա­րը տր­վում էր նման փաս­տաթղ­թեր վա­վե­րաց­նե­լու հա­մար։ Այս­պի­սի փաս­տաթղ­թե­րը «սի­րով» պար­տադր­վում են՝ ֆի­նան­սա­կան նման նե­րար­կում­ներ ա­նե­լով, ցան­կա­ցած նե­րար­կում պայ­մա­նա­վո­րե­լով որևէ ի­րա­վա­կան ակ­տի վա­վե­րաց­մամբ։ Ցա­վոք, մեր ար­ժե­հա­մա­կար­գին վնա­սող բո­լոր այս ծրագ­րե­րում գոր­ծում է այդ սկզ­բուն­քը, այ­սինքն, Արևմուտ­քը մտ­րա­կից զատ տա­լիս է նաև բլի­թը։

-Նույն տրա­մա­բա­նու­թյան մե՞ջ են նաև այն բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում, ՍԴ-ի շուրջ։

-1991-ից Հա­յաս­տա­նում չկա ո­լորտ, որ­տեղ այս սկզ­բուն­քը չկի­րառ­վի։ Բո­լոր ո­լորտ­նե­րը Արևմուտ­քից կա­ռա­վար­վում են նույն մե­թո­դով։ Մի կող­մից աշ­խա­տում է մտ­րա­կը, մյուս կող­մից՝ բլի­թը։

-Ե­թե Ձեր նշած մե­թոդ­նե­րով է ՍԴ-ում ա­մեն ինչ ըն­թա­նում, ու­րեմն ին­չու՞ վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, երբ խոր­հր­դա­րա­նը ե­րեք դա­տա­վոր գոր­ծու­ղեց այն­տեղ, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից մշ­տա­պես ա­ջակ­ցու­թյուն ստա­ցող ՀԿ-նե­րի ան­դամ­նե­րը մեծ դժ­գո­հու­թյան ա­լիք բարձ­րաց­րին։

-Գու­մա­րը քիչ են տվել։ Այդ կեց­ված­քը նաև ա­վե­լի շատ գու­մար պա­հան­ջե­լու հա­մար է։ Այն, ինչ կա­տար­վեց ՍԴ-ի հետ, երբ ե­րեք դա­տա­վո­րի ա­պօ­րի­նի դուրս դրե­ցին այդ կա­ռույ­ցից և կր­կին ա­պօ­րի­նի ե­րեք նոր դա­տա­վոր ընտ­րե­ցին, դր­սի ու­ղերձ էր, որ դրա հա­մար կա­րող են դա­տա­պարտ­վել, ե­թե իշ­խա­նու­թյան գան այս գոր­ծըն­թաց­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը չա­պա­հո­վող ան­ձինք։ Հի­մա այս իշ­խա­նու­թյուն­նե­րը դր­սին հաս­կաց­նում են, թե նրանց պա­հան­ջով կա­տա­րել են ա­պօ­րի­նու­թյուն­ներ, հետևա­բար դա ար­ժե ա­վե­լին, քան նրանք են տա­լիս։

Ի դեպ, սեպ­տեմ­բե­րից Հա­յաս­տանն ուղ­ղա­կիո­րեն դր­վել է ար­տա­քին կա­ռա­վար­ման ներ­քո։ Ե­թե մինչ այս տար­բեր ո­լորտ­նե­րում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը ազ­դե­ցու­թյուն ու­նեին, այս ամ­սից Հա­յաս­տան են ե­կել պետ­քար­տու­ղա­րու­թյան մեկ ներ­կա­յա­ցու­ցիչ, 4-ը՝ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րից, տար­բեր եր­կր­նե­րից` 100 մաս­նա­գետ, ո­րոնք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի չեն, բայց պի­տի աշ­խա­տեն պե­տա­կան ո­լորտ­նե­րում։ Սրա­նից եզ­րա­կա­ցու­թյուն, որ ակն­հայտ ար­տա­քին կա­ռա­վա­րում է ի­րա­կա­նաց­վում Հա­յաս­տա­նում։ Իսկ Փա­շի­նյա­նին տր­ված են ըն­դա­մե­նը ԺԷԿ-ի պե­տի գոր­ծա­ռույթ­ներ ու բյու­ջեն մս­խե­լու ի­րա­վունք, ի­մա՝ 200 մլն դո­լա­րի չա­փով չկա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի դի­մաց պարգևավ­ճար­ներ։ Սկզ­բուն­քո­րեն չի բա­ցառ­վում, որ Արևմուտ­քը փո­խի Փա­շի­նյա­նին, իշ­խա­նա­փո­խու­թյան երկ­րորդ փուլ ի­րա­կա­նաց­նի, բե­րի այն­պի­սի մարդ­կանց, ո­րոնք իր պա­հանջ­ներն ա­վե­լի ա­րագ կի­րա­գոր­ծեն։

-Այս ըն­թացքն ինչ­պե՞ս կա­րող ենք կա­սեց­նել, կա՞ն ու­ժեր, ո­րոնք կա­րող են շտ­կել ի­րա­վի­ճա­կը։

-Ազ­գա­յին, հոգևոր, գա­ղա­փա­րա­կան է­լի­տան պետք է կազ­մա­կերպ­ված լի­նի և ի­րա­վի­ճա­կը հա­մար­ժեք գնա­հա­տի։ Սա ես չեմ տես­նում։ Ա­ռան­ձին խմ­բեր նման կեց­վածք դրսևո­րում են, բայց կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն չկա։ Հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­վա­ծը չու­նի այն պարզ ի­րո­ղու­թյան գի­տակ­ցու­մը, որ այս իշ­խա­նու­թյա­նը բե­րել են պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը ոչն­չաց­նե­լու նպա­տա­կով, մար­դիկ դեռևս խաբ­վում են իշ­խա­նու­թյան պար­զա­միտ հնարք­նե­րով։ 35 տար­վա ըն­թաց­քում կա­րող ու­ժե­րին Արևմուտ­քը դարձ­րել է իր գոր­ծա­կա­լը, աշ­խա­տա­կի­ցը կամ չե­զո­քաց­րել։ Հա­յաս­տա­նում կամ ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ է լի­նե­լու, կամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րը լրիվ այլ ի­րա­վի­ճա­կի կհան­գեց­նեն։ Էա­կան է նաև, թե ԱՄՆ-ի ընտ­րու­թյուն­նե­րում ով կհաղ­թի ու ինչ վե­րա­դա­սա­վո­րում­ներ կլի­նեն աշ­խար­հում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ