ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ծանր մար­տեր են նաև դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում

Ծանր մար­տեր են նաև դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում
09.10.2020 | 00:15

Որ­քան մար­տի դաշ­տում թե­ժա­նում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, նույն­քան բար­դա­նում է դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով այս ա­մե­նի դեմն առ­նե­լը։ Թեև հա­սա­րա­կու­թյա­նը տե­սա­նե­լի չէ, թե ինչ է քն­նարկ­վում պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով, բայց միայն այն, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ու Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը 5 ան­գամ հե­ռա­խո­սազ­րույց են ու­նե­ցել, ՌԴ տար­բեր պաշ­տո­նյա­ներ այս օ­րե­րին հայ գոր­ծըն­կեր­նե­րի հետ ակ­տիվ քն­նար­կում­նե­րի մեջ են, փաս­տում է, որ բա­վա­կան բարդ ի­րա­վի­ճակ է նաև բա­նակ­ցա­յին հար­թա­կում։ Թեև հա­սա­րա­կու­թյա­նը հե­տաք­րք­րում է բա­ցա­ռա­պես կոնկ­րետ ար­դյուն­քը, այ­սինքն, ժամ ա­ռաջ ա­վարտ­ված պա­տե­րազ­մը, սա­կայն էա­կան է, որ այդ ա­վար­տը նաև ճիշտ ամ­րագր­վի։


Ռազ­մի դաշ­տում ի­րա­վի­ճա­կը հս­տակ է, ՀՀ զին­ված ու­ժերն ի­րենց ա­ռա­ջադ­րան­քը փայ­լուն են կա­տա­րում, մնում է, որ դա ա­ռա­ջի­կա բա­նակ­ցու­թյուն­նե­րում միս ու ա­րյուն ստա­նա։ Ծանր մար­տեր են այ­սօր նաև դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում, այս հաղ­թա­նակն էլ հեշտ չի տր­վե­լու, մեծ պատ­րաստ­վա­ծու­թյուն է պետք, հայ­կա­կան շա­հե­րի ճիշտ շեշ­տադ­րում։ Չպետք է մո­ռա­նալ, որ կրա­կի դա­դա­րեց­ման հրա­պա­րա­կա­յին կո­չե­րը, Հա­յաս­տա­նի շա­հե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում­նե­րը մի բան են, բուն բա­նակ­ցու­թյուն­նե­րը և սե­ղա­նի շուրջ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը՝ բո­լո­րո­վին այլ բան։ Հի­մա մեր դի­մաց միայն Ադր­բե­ջա­նը չէ, ու ե­թե Թուր­քիան պա­տե­րազ­մի դաշ­տում բա­ցա­հայ­տո­րեն ա­ջակ­ցում էր «կրտ­սեր եղ­բո­րը», նույնն է ա­նե­լու նաև բա­նակ­ցա­յին փու­լում։
Աշ­խար­հը շատ լավ հաս­կա­նում է, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հար­ցում այ­սօր գործ ու­նի Թուր­քիա­յի հետ և դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում հիմք է ըն­դու­նե­լու հենց այս ի­րո­ղու­թյու­նը, այն­պես որ, այս բար­դա­գույն շր­ջա­նում Հա­յաս­տա­նը, ցա­վոք, գրե­թե միայ­նակ է նաև այս մար­տում։ Եվ ե­թե մեր զին­վո­րի բազ­կի ու­ժին ու ա­րիու­թյա­նը ոչ ոք չի կաս­կա­ծում, դի­վա­նա­գի­տա­կան պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տի առն­չու­թյամբ ող­ջա­միտ կաս­կած­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, կան։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ