ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լավրով. Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ

Լավրով. Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ
26.01.2021 | 23:48

Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, այլ երկրներ հետաքրքրություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համաձայնագրերից: Հաշվի առնելով դա՝ արդեն կան հատուկ ծրագրեր, փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է եռակողմ մեխանիզմ, որն առաջիկայում պետք է անցկացնի առաջին հանդիպումը: Բացի Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, կան շատ ցանկացողներ, որոնք ուզում են միանալ տնտեսության վերականգնմանը», - ասել է Լավրովը Զարիֆի հետ բանակցություններից հետո:

Նա նշել է, այսօր ավելի ու ավելի շատ նախաձեռնություններ են հնչում, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ձգտում են տարածաշրջանում նոր հարաբերություններ կառուցել՝ հաշվի առնելով նոր իրողությունը:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ