Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 
  • Մեսրոպյան գրերի «կրտսեր եղբայրները»

    Մեսրոպյան գրերի «կրտսեր եղբայրները»

    06.12.2013| 12:19
    Այս խորագրի նախորդ հրապարակումներում ընթերցողներին արդեն ծանոթացրել ենք աշխարհի գանձարանում հայորդիների կատարած ներդրումների մասին։ Այս անգամ դարձյալ պիտի խոսենք այդ հարցի շուրջ, բայց այլազգիների համար գրերի ստեղծման տեսանկյունից։ Մի զարմացեք, քանզի դա պատմական իրողություն է, բայց լավ քողարկված, որովհետև արդեն ամոթ է, որ իմանան՝ այս խղճուկ հայերը գիր են ստեղծել նախ վրացիների, աղվանների համար, ապա նաև աջակցել սլավոնների գրերի ստեղծմանը։ Հիմա հերթով դրանց մասին` իրենց պատմական վկայություններով հանդերձ։
  • Դժոխք

    Դժոխք

    06.12.2013| 12:16
    «Դժոխքում հայտնվում են մեծ մասամբ նրանք, ովքեր չեն հավատում դժոխքի գոյությանը»,- ասել են սուրբ հայրերը։ Եվ ինչքան Տիրոջ գալստյան օրերը առավել մոտ են, այդքան էլ տեսիլքները, երազներն ու մարգարեություններն են առատ, քանի որ Տերը չի ուզում որևէ մեկի կորուստը։ Դրա համար կարդանք Հիսուս Քրիստոսի տված «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի պատգամներից։
  • Մեր մշակույթի շքեղ պալատից ելնում ու մտնում ենք օտար խաշնարածի փարախը

    Մեր մշակույթի շքեղ պալատից ելնում ու մտնում ենք օտար խաշնարածի փարախը

    06.12.2013| 11:54
    ՈՒրախանալու առիթ կար` ընկերներով հավաքվել էինք դրախտի պատկերով չափագծված ու ինքն իր մեջ ճարպակալած մի գողտրիկ խորտկարանում: Դուդուկի մելամաղձն իր հունի մեջ դանդաղ մարմրում էր: Խորտկարանի գաղտնիքակուլ հետնախորշերում ինչ-որ աղջիկներ էին շրջում կիսամերկ, հարեմների վավաշոտ բույրով օծված ինչ-որ տնքոցներ էին լսվում կողքի բացուխուփ սենյակներից, տարաշխարհիկ գույն ու շշուկով ինչ-որ անըմբռնելի տեսիլքներ էին արթնանում-շուլալվում ժամանակի ոտուփեշին, և այդ ժամանակն ասես իր հունից փախչում ու փոշիանում էր ունայնության հակառակ երեսին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.12.2013| 00:26
    Տես, Տէր, զլքումն որովայնի իմոյ, որ զօրացեալ է ի վերայ իմ, և հանապազ ցանկայ կերակրոց և ըմպելեաց և համեղութեան խորտկաց. այլ դու, Տէր, յամենայնի կարող, կտրեա զցանկութիւն մարմնոյս տենչանաց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.12.2013| 00:25
    Արդարև, նրանք շեղվել են Աստծու արդար օրենքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։ Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։
  • Կաթողիկոսի նախընտրության պտուղներն իր օգտին չեն

    Կաթողիկոսի նախընտրության պտուղներն իր օգտին չեն

    03.12.2013| 17:34
    Հռոմի պապի բարեսրտության մասին լուրերը շարունակում են զարմացնել մոլորակի բնակիչներին: Այժմ էլ պարզվել է, որ Պապը գիշերները քահանայի հագուստով դուրս է գալիս իր նստավայրից` անօթևան մուրացիկներին հանդիպելու, նրանց օգնություն տրամադրելու համար:
  • Դժոխք

    Դժոխք

    03.12.2013| 12:10
    Աստված մեզ Իր այցելությամբ անհայտ իրականություն ցույց տվեց, ինչն ամբողջովին փոխեց մեր կյանքի ընթացքը։ Ամեն ինչ սկսվեց մոտավորապես ժամը 10-ին։ Մենք աղոթեցինք և պատրաստվեցինք տնից դուրս գալու։ Հանկարծ պատուհանից մի ահավոր լույս փայլեց։ Բոլորս ապշած էինք այդ սքանչելի լույսից, որն ավելի ուժեղ էր, քան արևինը։ Այդ լույսի մեջ տեսանք սպիտակ հագուստներով բազմաթիվ հրեշտակների, որոնք բարձրահասակ էին ու գեղեցիկ։
  • Աստծո պատկերով ստեղծված Մարդն ինչքան ցած  պետք է իջնի, ինչքան փոքրանա, որ անբնականը  բնական համարի, տգեղը` գեղեցիկ, մերժելին` ընդունելի

    Աստծո պատկերով ստեղծված Մարդն ինչքան ցած պետք է իջնի, ինչքան փոքրանա, որ անբնականը բնական համարի, տգեղը` գեղեցիկ, մերժելին` ընդունելի

    03.12.2013| 11:06
    Ահա՛, մի բարձր բեմահարթակի թե կամրջի վրա կանգնած է երջանիկ զույգը. սրանց շուրջը ու ներքևում կա նույնքան երջանիկ մի մեծ հասարակություն` քաղաքական, հասարակական գործիչներ, բարձր խավի ներկայացուցիչներ, հարազատներ, ծնողներ, բարեկամներ, լրագրողներ։
  • Ինչպես կառուցվեց Աստծո տունը

    Ինչպես կառուցվեց Աստծո տունը

    29.11.2013| 11:01
    1826 թ. հուլիսի 8-ին Կ. Պոլսում սարսափելի հրդեհից հետո, երբ մոխրակույտի վերածվեց նաև փայտաշեն հայոց Մայր եկեղեցին՝ Գում-Գաբու թաղամասում, և հավատավոր ժողովուրդը զրկվեց հոգևոր պատվարից, այդ օրվանից պատրիարքի, ամիրաների, մտավորականների, հասարակ մարդկանց միակ փափագն էր այրված եկեղեցու տեղում Աստծո նոր, քարակերտ տաճար կառուցելը: Սակայն
  • Դժոխք

    Դժոխք

    29.11.2013| 11:00
    Ընդամենը մի կարճ բառ, բայց այնքան սահմռկեցուցիչ, որ մարդ արարածն աշխատում է քիչ օգտագործել այս բառը, քանի որ իր հոգու անիմանալի կապերով, մահվան վարագույրից հետո պիտի այս կերպ, թե այն կերպ դժոխքի սարսափն ապրի, քանզի մեղավոր է ի ծնե, չնայած մարդասեր Աստված ամեն բան արել է, որ Իրեն փնտրողն ու հավատացողը չհամտեսի դժոխքի դառնությունը: