Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ մի հայ չի հա­մա­կերպ­վի Ար­ցա­խ­յան հար­ցի պարտ­վո­ղա­կան լուծ­ման տես­լա­կա­նի հետ

Ոչ մի հայ չի հա­մա­կերպ­վի Ար­ցա­խ­յան հար­ցի պարտ­վո­ղա­կան լուծ­ման տես­լա­կա­նի հետ
01.05.2020 | 01:27
«Armenia First» նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ, կով­կա­սա­գետ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին փոր­ձա­գետ ԲԱԲ­ԿԵՆ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք Ար­ցա­խյան խնդ­րի շուրջ վեր­ջին օ­րե­րի զար­գա­ցում­նե­րի մա­սին։
-Եր­կու տա­րի է՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ՀՀ և Ար­ցա­խի հան­րու­թյա­նը վս­տա­հեց­նում է, թե Ար­ցա­խյան հար­ցի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ չեն ըն­թա­նում։ Ի­րո­ղու­թյու­նը, փաս­տո­րեն, բա­ցա­հայ­տեց ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը, նշե­լով, որ Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին գտն­վում է փաս­տա­թուղթ, ո­րը փու­լա­յին կար­գա­վո­րում է են­թադ­րում։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ էր ստում վար­չա­պե­տը։
-Նախ և ա­ռաջ հարկ եմ հա­մա­րում ըն­դգ­ծել, որ 2018 թվա­կա­նից ի վեր Նի­կոլ Փա­շի­նյա­նը` որ­պես ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցող կողմ, հայ­տա­րա­րում է, որ խնդ­րի կար­գա­վոր­ման խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­մա­նը կա­րող է հաս­նել միայն սե­փա­կան կե­տից և նոր բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գով: Սկզբ­նա­կան փու­լում Ա­լիևի հետ հան­դի­պում­նե­րը ո­րակ­վում էին ճա­նա­չո­ղա­կան բնույ­թի, բայց տևա­կան ժա­մա­նակ անց ա­կա­նա­տես ե­ղանք Դու­շան­բեի վե­րե­լա­կա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը, ո­րը շա­հար­կում­նե­րի ա­ռիթ հան­դի­սա­ցավ հայ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում և ո­րո­շա­կի հույ­սեր արթ­նաց­րեց ադր­բե­ջա­նա­կան կող­մի մեջ: Ցան­կա­նում եմ ա­վե­լաց­նել, որ այս եր­կու տա­րում երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը սուբս­տան­տիվ տպա­վո­րու­թյուն են ստեղ­ծել, քա­նի որ, երբ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը նշեց, որ խն­դի­րը պետք է գո­հաց­նի ե­րեք կող­մե­րին, և Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը պետք է ո­րո­շի իր հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը, Ադր­բե­ջա­նը շա­հարկ­ման ա­ռար­կա դարձ­րեց, այս­պես կոչ­ված, «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի» գոր­ծո­նը և մինչև հի­մա էլ ցան­կա­նում է հզո­րաց­նել այդ խա­ղա­քար­տը՝ հա­ղոր­դե­լով նրան մի­ջազ­գա­յին լե­գի­տի­մու­թյուն: Մյուն­խե­նյան հա­նդի­պու­մը ե­կավ ա­պա­ցու­ցե­լու այն հան­գա­ման­քը, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձում է ա­րա­գաց­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը և ակն­կա­լում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քում խիստ մո­տե­ցում Հա­յաս­տա­նի հան­դեպ: Ինչ վե­րա­բե­րում է փու­լա­յին տար­բե­րա­կին, ա­պա այն, բնա­կա­նա­բար, չի բխում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պե­տա­կան և ազ­գա­յին շա­հե­րից, ար­տա­ցո­լում է պարտ­վո­ղա­կան կեց­վածք՝ վտան­գե­լով Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տա­գու­թյու­նը։ Այս տար­բե­րա­կը, սկ­սած 1997 թվա­կա­նից, մերժ­վել է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից: Այս­տեղ շա­տե­րը կն­շեն, թե մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը նույն դրույթ­ներն են պա­րու­նա­կում, սա­կայն շեշ­տեմ, որ փաս­տաթղ­թե­րի ու­սում­նա­սիր­ման ըն­թաց­քում տար­բե­րու­թյուն­նե­րը ակն­հայտ են: Չեմ ցան­կա­նում պն­դել, թե մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը ա­մե­նա­ցան­կա­լի լուծ­ման ու­ղին և հար­ցի խա­ղաղ կար­գա­վոր­ման բա­նա­լին են, սա­կայն փու­լա­յին տար­բե­րա­կը միան­շա­նակ ոչ հա­յան­պաստ լուծ­ման տար­բե­րակ է: ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի ա­սու­լի­սից հե­տո, կար­ծում եմ, հայ հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սում է վար­չա­պե­տի հս­տակ ու­ղեր­ձին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մա­սով: ՈՒ­ղեր­ձից պետք է ակն­կա­լենք նաև Փա­շի­նյա­նի ար­ցա­խյան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­վո­րու­մը, թե ինչ լուծ­ման շնոր­հիվ կգտն­վի հար­ցի խա­ղաղ կար­գա­վոր­ման ու­ղին: Ստե­փա­նա­կեր­տում մենք լսե­ցինք «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ» ար­տա­հայ­տու­թյու­նը, սա­կայն եր­կու տար­վա ըն­թաց­քում պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից շա­տե­րը ի­րենց բնույ­թով նսե­մաց­րել են Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյու­նը: Այս ի­րո­ղու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյու­նը թող­նում է ան­պա­տաս­խան հար­ցեր և կաս­կած ներ­շն­չում փու­լա­յին լուծ­ման դո­մի­նան­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում:
-Իսկ ին­չու՞ է այդ սու­տը բա­ցա­հայ­տում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը։
-Գաղտ­նիք չէ, որ Ռու­սաս­տանն ու­նի իր սե­փա­կան շա­հե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի հա­մար կեն­սա­կան են Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք տա­րի­ներ ի վեր խար­սխ­վել են փո­խա­դարձ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի և մի­մյանց շա­հե­րը չվ­նա­սե­լու սկզ­բուն­քով: Հա­նուն ար­դա­րու­թյան նշեմ, որ այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նին հար­կա­վոր է իր հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ խո­րաց­նող Ադր­բե­ջան, ո­րին ցան­կա­լի կլի­նի նաև մոտ ա­պա­գա­յում ձգել ԵԱՏՄ-ի շր­ջա­նակ: Այս պա­րա­գա­յում Ռու­սաս­տա­նը լու­ծում է շատ խն­դիր­ներ, այդ թվում` տա­րա­ծաշր­ջա­նա­յին: Բնա­կա­նա­բար, Ադր­բե­ջա­նը չի ցան­կա­նա մտ­նել մի կա­ռույ­ցի մեջ, որ­տեղ կա Հա­յաս­տա­նը։ Ռու­սաս­տա­նը, մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ գտն­վե­լով, փոր­ձում է ամ­րապն­դել իր դիր­քե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Ռու­սաս­տա­նին ձեռն­տու չէ կրա­կի թե­ժա­ցում իր հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի մոտ: Ակն­հայտ է, որ ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նին ձեռն­տու է խնդ­րի խա­ղաղ կար­գա­վո­րու­մը, բայց ոչ հօ­գուտ մե­կի և ի վնաս մյու­սի: Պարզ է, որ չկա մի լու­ծում, որ երբևէ ձեռն­տու կլի­նի և կբա­վա­րա­րի բո­լո­րին: Լավ­րո­վի խուս­քից ակն­հայտ է, որ ե­ռա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը գոր­ծուն քայ­լեր են ակն­կա­լում, և փու­լա­յին լուծ­ման տար­բե­րա­կի մա­սին խո­սելն ու բա­նակ­ցելն ա­ռա­վե­լա­պես ի չիք են դարձ­նում ա­ռանց այդ էլ չհի­շա­տակ­վող Վիեն­նա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի և Ժնևի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո: Այժմ հս­տակ կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ եր­կու տար­վա ըն­թաց­քում այդ ժա­ռան­գու­թյու­նը հայ­տն­վել է գզ­րոց­նե­րում և որ­պես կա­պի­տալ այլևս չի օգ­տա­գործ­վում բա­նակ­ցա­յին և դի­վա­նա­գի­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի եզ­րա­փա­կիչ դրույթ­նե­րում, այ­նինչ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ամ­րապն­դել էին Հա­յաս­տա­նի դիր­քե­րը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, ին­չը լե­գի­տի­մաց­րել էին նաև ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րը:
-Ի՞նչ հե­ռան­կար է մեզ սպա­սում այս պայ­ման­նե­րում։
-Կար­ծում եմ՝ այս ի­րա­վի­ճա­կում բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սով հս­տա­կու­թյուն մտց­նե­լուն այ­լընտ­րանք չկա, քան­զի յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյուն գի­տակ­ցում է, որ Ար­ցա­խը հայ ժո­ղովր­դի նվի­րա­կան ե­րա­զան­քի մարմ­նա­ցումն է, և սրանք միայն խոս­քեր չեն: Այ­սօր իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում են, որ ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ չկան, սա­կայն ի­րա­վի­ճա­կը են­թադ­րում է այլ ի­րո­ղու­թյուն: Կար­ծում եմ՝ հս­տակ է, որ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հենց այն­պես մտ­քեր չի ար­տա­հայ­տում, առ­կա ի­րա­վի­ճա­կը են­թադ­րում է ԱԳՆ-ի և վար­չա­պե­տի հս­տակ պար­զա­բա­նում և բա­նակ­ցա­յին ներ­կա­յիս փու­լի մա­սին տե­ղե­կու­թյուն: Ոչ մի հայ չի հա­մա­կերպ­վի Ար­ցա­խյան հար­ցի պարտ­վո­ղա­կան լուծ­ման տես­լա­կա­նի հետ: Ես՝ որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, ակն­կա­լում եմ թա­փան­ցիկ և պատ­վախն­դիր բա­նակ­ցու­թյուն­ներ: Այս ի­րա­վի­ճա­կում վս­տահ եմ՝ Ադր­բե­ջա­նը սպա­սո­ղա­կան կեց­վածք է որ­դեգ­րե­լու, սա­կայն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով խնդ­րի լու­ծու­մից ա­լիևյան կլա­նը չի հրա­ժար­վե­լու իր հա­մար ան­ցան­կա­լի բա­նակ­ցա­յին պրո­ցես­նե­րի պա­րա­գա­յում:
-ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի պա­տաս­խա­նը որ­քա­նո՞վ էր հա­մար­ժեք, և ար­դյո՞ք նրա բա­ցատ­րու­թյուն­նե­րը վս­տա­հու­թյուն ներ­շն­չում էին։
-Միան­շա­նակ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը հմուտ դի­վա­նա­գետ է, սա­կայն մենք նրա պա­տաս­խա­նից հս­տակ պար­զա­բա­նում չս­տա­ցանք, հա­մե­նայն դեպս լսե­ցինք, որ հայ­կա­կան կող­մե­րը չեն գնա միա­կող­մա­նի զի­ջում­նե­րի, ո­րը կթու­լաց­նի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ՀՀ դիր­քե­րը, սա­կայն հս­տակ պար­զա­բա­նում փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սով մենք չտե­սանք, ցա­վոք: Բնա­կան է, դի­վա­նա­գի­տա­կան տեր­մի­նա­բա­նու­թյու­նը են­թադ­րում է ո­րո­շա­կի տո­ղա­տա­կեր, սա­կայն ՀՀ քա­ղա­քա­ցին ակն­կա­լե­լու է հս­տակ ա­յո կամ ոչ պա­տաս­խա­նը այս ի­րադ­րու­թյու­նում: Ա­ռա­ջի­կա­յում բա­նակ­ցա­յին դժ­վար ու­ղի է սպա­սում նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նին, և լիա­հույս եմ, որ նա­խա­րարն իր դի­վա­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներն ըստ ար­ժան­վույն կբա­նեց­նի:
-Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ելքն ինչ­պե՞ս եք տես­նում։
-Այս ի­րա­վի­ճա­կը են­թադ­րում է քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան շեր­տե­րի կոն­սո­լի­դա­ցիա­յի անհ­րա­ժեշ­տու­թյուն: Ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, միաս­նա­կա­նու­թյունն է դառ­նա­լու մեր հաղ­թա­նա­կի ե­րաշ­խա­վո­րը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, իսկ ա­մուր և կա­յուն զար­գա­ցող բա­նա­կը մեր սահ­ման­նե­րի ան­սա­սան պաշտ­պանն է ե­ղել ու կլի­նի: Նման դժ­վար օ­րե­րին Ար­ցա­խում անց­կաց­վե­ցին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ: Այս հա­մա­տեքս­տում, կար­ծում եմ, սերտ և բո­վան­դա­կա­լից հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կեն­սա­կան են Ար­ցա­խի ըն­տր­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Այդ քայ­լե­րը, ան­կաս­կած, ամ­րապն­դե­լու են հայ­կա­կան կող­մի դիր­քե­րը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում:
-Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հան­րու­թյան մեջ տես­նու՞մ եք այն ու­ժը, որ Փա­շի­նյա­նին կս­տի­պի չս­տո­րագ­րել ոչ հա­յան­պաստ փաս­տա­թուղթ։
-Ինչ­պես ար­դեն նշե­ցի, յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյուն պետք է գի­տակ­ցի, որ պարտ­վո­ղա­կան սցե­նա­րի ի­րա­գոր­ծու­մը հատ­կա­պես Ար­ցա­խի հար­ցում կզր­կի նրան իշ­խա­նու­թյու­նից: Այս­տեղ տե­սա­նե­լի են ու­րիշ վտանգ­ներ, մաս­նա­վո­րա­պես այն կա­ռույց­նե­րը և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք սն­վում են ար­տա­սահ­մա­նյան դրա­մաշ­նորհ­նե­րով, կա­րող են հա­սա­րա­կու­թյան մեջ սեր­մա­նել կեղծ խա­ղա­ղա­սի­րա­կան զե­ղում­ներ, ո­րոնք են­թադ­րում են հար­ցի ոչ հա­յան­պաստ հան­գու­ցա­լու­ծում, բայց ե­թե ա­ռար­կա­յա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րենք, ա­պա մեր հա­սա­րա­կու­թյու­նը քաջ գի­տակ­ցում է, որ Ար­ցա­խի հնա­րա­վոր կո­րուս­տը տա­րած­քա­յին չէ միայն. այն մեր հայ­րե­նի­քի սուրբ հատ­վածն է, ո­րի ա­զա­տագր­մա­նը հա­սել ենք հա­զա­րա­վոր հա­յոր­դի­նե­րի կյան­քի գնով:
Զրու­ցեց
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 4164

Մեկնաբանություններ