Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
01.05.2020 | 00:57
Ըստ շր­ջա­նառ­վող ա­սե­կո­սե­նե­րի, սա­տա­նա­յա­կան սև գույնն ա­նըն­դու­նե­լի, ան­թույ­լատ­րե­լի, քրեո­րեն պատ­ժե­լի է մեր ի­րա­կա­նու­թյան մեջ, որ­պես պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան, հա­կա­հե­ղա­փո­խա­կա­նու­թյան, տա­րա­տե­սակ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի խթան ու հան­ցան­շան, մեր բո­լոր ձա­խո­ղում­նե­րի և դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճառ, հետևա­բար, քա­նի դեռ օ­րի­նա­պաշտ­պան­նե­րը ջո­կա­տա­յին­նե­րից չեն տրոհ­վել տխ­րահռ­չակ ե­ռյակ­նե­րի, ա­ռա­ջարկ­վում է շու­տա­փույթ ձեռ­նար­կել կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ: Կա­պեք գու­նա­վոր բա­բոչ­կա­ներ, հա­գեք գույ­նզ­գույն շո­րեր, ո­րոնք նաև հա­ճե­լի են զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար՝ ակ­նա­հա­ճո… Ա­ռաջ անց­նե­լով, նշեմ, որ մե­զա­նում բո­լոր ռիս­կե­րը կա­ռա­վա­րե­լի են: Պար­զա­պես անհ­րա­ժեշտ է ան­հե­տաձ­գե­լի ձեռ­նարկ­վե­լիք գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը ան­հա­պաղ դնել հայտ­նի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք նախ­քան հե­ղա­փո­խու­թյու­նը են­թարկ­վել են հա­մա­ժո­ղովր­դա­կան ար­հա­մար­հան­քի, ճնշ­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման, իսկ պաշ­տո­նա­կան վե­րըն­թաց տե­ղա­շար­ժի ա­զա­տու­թյուն­ներ են ստա­ցել թավ­շյա, ան­ցն­ցում, ժո­ղովր­դի կամ­քի ա­զատ դրսևոր­մամբ հաղ­թա­նա­կած հե­ղա­փո­խու­թյան շնոր­հիվ: Ար­դյուն­քում եր­կի­րը կթևա­կո­խի հե­ղա­փո­խու­թյան հեր­թա­կան շր­ջա­փուլ՝ բա­րե­կե­ցու­թյան և եր­ջան­կու­թյան հե­ղա­փո­խու­թյուն, ո­րը կամ­րապն­դի երկ­րի ար­տա­քին և ներ­քին անվ­տան­գու­թյու­նը, կվե­րա­կան­գն­վի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, կս­տեղծ­վեն նոր աշ­խա­տա­տե­ղեր, կար­ձա­նագր­վի ՀՆԱ-ի ե­ռա­նիշ աճ, կմե­ծա­նան ներ­գաղ­թի ծա­վալ­նե­րը, քա­ղա­քա­ցին կապ­րի ա­պա­հով և եր­ջա­նիկ: Կվե­րա­նան չքա­վո­րու­թյու­նը, չարն ու դա­վադ­րու­թյու­նը, կվե­րա­նան բան­սար­կու­թյուն­նե­րը, կվե­րա­նա մեր կյան­քի և ի­րա­կա­նու­թյան Սևը, և մենք հպարտ, սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում քայլ կա­նենք ու մեր­ժե­լով Սևին՝ դու­խով կըն­թա­նանք դե­պի պայ­ծառ ու անսև ա­պա­գա: Կվե­րա­նա, ա­մեն ինչ և ա­մեն բան: Կվե­րա­նա... Ե­կել է Մտ­քի դա­րաշր­ջա­նը, իսկ մենք դեռ որ­քա՜ն փայ­լուն ու գու­նա­վոր մտ­քեր ու­նենք մեր քա­ղա­քա­կան մտ­քի գզ­րոց­նե­րում, ո­րոնք սպա­սում են ի­րենց նվի­րյալ­նե­րի գործ­նա­կան քայ­լե­րին: Քայլ ա­նենք. մեր­ժենք Սևը՝ մե­ծա­գույն չա­րիքն ու հա­կա­հե­ղա­փո­խա­կա­նու­թյան խոր­հր­դա­նի­շը, և գե­ղեց­կաց­նենք մեր կյան­քը նոր երփ­նե­րանգ գույ­նե­րով: Թո՛ւ, թո՛ւ, թո՜ւ…
Մի կար­գին Սև Հաց լի­ներ, մար­դա­վա­րի ու­տեինք: Թե չէ, մեր հո­ղը, մեր հայ­րե­նին, մեր եր­կիրն ա­մա­յա­ցավ, երկ­րի մեջ մարդ չմ­նաց, մարդ թա­ղեր մար­դու նման:
-Սև՜ հա­գիր, սևսիրտ մա­րե, Հի­նա­վուրց տոհ­միկ մի ազգ չմե­ռա՜վ, այլ... մա­հա­ցա՛վ. ...
-Գա­րո՛ւն ա, ձո՜ւն ա ա­րել...
Եվ ի՜նչ եք կար­ծում, ար­հես­տա­կա­նո­րեն, դր­սի ու­ժե­րի ճնշ­ման տակ հրահր­ված ողբ ու կա­կա­նի մթ­նո­լոր­տում, սպառ­նա­լիք­ներ պա­րու­նա­կող հա­ղոր­դագ­րու­թյուն եմ ստա­նում Ագ­ռա­վա­քա­րից, ո­րի բո­վան­դա­կու­թյան մեջ ան­թա­քույց հն­չեց­ված են ա­հա­բեկ­չա­կան տար­րեր: Եր­կար ու ձգձգ­ված նա­խա­բա­նից հե­տո, մաս­նա­վո­րա­պես, նշ­վում է (մեջ­բե­րում եմ). «Քա­նի աշ­խարք չար է, հողն էլ ղալբ­ցեր է, մեջ աշ­խար­քին ես չեմ մնա։ Որ աշ­խարք ա­վեր­վի, մեկ էլ շին­վի, ե­բոր ցո­րեն է­ղավ քանց մա­սուր մի, ու գա­րին է­ղավ քանց ըն­կուզ մի, էն ժա­մա­նակ հրա­մանք կա, որ էլ­նենք էդ­տե­ղեն»։ (Մեջ­բեր­ման ա­վար­տը): Այ­նու­հետև հե­ղի­նա­կը մե­ծամ­տա­բար շա­րու­նա­կում է, որ թեև խռո­ված է աշ­խար­հում տի­րող ա­նար­դա­րու­թյուն­նե­րից, ներ­կա­յիս վարք ու բար­քից, բայց ա­մեն տա­րի, Համ­բարձ­ման ու Վար­դա­վա­ռի գի­շե­րը, երբ եր­կինքն ու եր­կի­րը համ­բուր­վում են, նա իր հրե­ղեն նժույ­գով դուրս է գա­լիս, շր­ջում եր­կն­քում և երկ­րում, բայց հա­մոզ­վե­լով, որ դեռ «գե­տի­նը չի կա­րող դի­մա­նալ իր ծան­րու­թյա­նը», նո­րից վե­րա­դառ­նում է իր զն­դա­նը։ Իբր, ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան հետևան­քով, պատ­րաստ է եր­դմ­նա­զան­ցո­րեն ան­տե­սել իր խոս­տու­մը և մի խումբ կողմ­նա­կից­նե­րի հետ՝ Տիգ­րան Մեծ, Վար­դան Մա­մի­կո­նյան, Մես­րոպ Մաշ­տոց և ու­րիշ­ներ (հա­ղոր­դագ­րու­թյան տակ առ­կա են բազ­մա­թիվ ա­նուն­ներ՝ ես ա­սեմ հա­զար, դուք բյուր հաս­կա­ցեք, նե­րա­ռյալ՝ Ե­ռաբ­լու­րը, և ծա­նուց­ված է, որ ստո­րագ­րա­հա­վա­քը շա­րու­նակ­վում է) զո­րա­կոչ հայ­տա­րա­րել և Խա­չակ­րաց ար­շա­վան­քի դուրս գալ ինք­նա­մե­կու­սաց­ման ժայ­ռա­խոր­շից՝ ա­զա­տե­լու «հա­յու աշ­խար­հը» չար ու­ժե­րից և հիմ­նե­լու եր­ջա­նիկ թա­գա­վո­րու­թյուն…
Զգու­շաց­նում եմ, բախտ­ներդ փոր­ձեք, սա այլևս մեր, այլ ոչ թե ձեր աշ­խարհն է: Հին աշ­խար­հը մենք թա­ղել, պր­ծել ենք: Չկա: Պր­ծավ: Հաշտ­վեք այդ մտ­քին ու վերջ տվեք ձեր հոգևար­քա­յին տվայ­տում­նե­րին…
Ա­րա, դե մի հատ բախտ­ներդ փոր­ձեք ու դուրս ե­կեք ձեր թաքս­տո­ցից: Միաց­նե՛լ կենտ­րո­նա­կան խո­սա­փո­ղը:
Ձեր քա­րան­ձա­վը շր­ջա­պատ­ված է: Ա­ռա­ջար­կում եմ զին­ված դի­մադ­րու­թյուն չցու­ցա­բե­րել և հան­ձն­վել: Դուրս ե­կեք մեկ առ մեկ, զեն­քե­րը դրեք գետ­նին և եր­կու, չէ, յոթ քայլ ա­ռաջ ե­կեք: Ես ան­ձամբ ե­րաշ­խա­վո­րում եմ ձեր անվ­տան­գու­թյու­նը…
Տի­րեց կար­ճատև քար լռու­թյուն ու հան­կարծ օ­դը լց­վեց խլա­ցու­ցիչ աղ­մու­կով:
Եր­կն­քում սա­վառ­նում էին ռմբա­կո­ծիչ­նե­րը: Լս­վում էր տան­կա­յին զոր­քե­րի տե­ղա­շար­ժի, հրե­տա­նու և ինք­նա­ձիգ­նե­րի կրա­կա­հեր­թե­րի, ռում­բե­րի պայ­թյուն­նե­րի ան­տա­նե­լի աղ­մուկ: Սա շատ նման էր գեր­մա­նա-ֆա­շիս­տա­կան հրո­սակ­նե­րի մար­տե­րին Մոսկ­վա­յի մա­տույց­նե­րում՝ Մո­ժայս­կի շոս­սեի վրա: Ես իս­կույն հե­ռա­ցա ա­պա­հով մի վայր՝ հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կետ և, ան­կա­րող դի­մա­նա­լու այդ ա­մե­նին, փա­կե­ցի աչ­քերս ու ա­կանջ­ներս: Լռու­թյան մեջ լս­վում էր միայն հե­ծե­լա­զո­րա­յին­նե­րի ձիե­րի սմ­բակ­նե­րի մերթ խառն, մերթ հա­մա­չափ վար­գը: Դո­փո՛ւմ էին, դո­փո՛ւմ էին, դո­փում էին ձիե­րը, մո­տիկ էին, հե­ռու էին, դո­փում էին պայ­տե­րը, պայ­տե­րը դո­փում էին քուն­քիս մեջ, ան­հա՜յտ էր աշ­խար­հը՝ ան­ցում էր ու մահ: Հո­ղը դղր­դում էր ոտ­քե­րիս տակ, ա­սես երկ­րա­շարժ լի­ներ: Ան­ծայր գի­շեր­վա մեջ շան­թեր էին բեկ­վում ճա­կա­տիս վրա՝ աջ ու ձախ թրա­տե­լով մու­թը, մահ չգի­տեի՝ կա՞ր, թե՞ չկար: Շուրջս հա­մա­տա­րած ա­հեր, մա­հեր և վար­գող ձիե­րի վրն­ջոց: Ես խե­լա­կո­րույս փախ­չում էի: ՈՒ՞ր՝ չգի­տեի: ՈՒր աչքս կտ­րեր: Միայն հե­ռու այդ ա­մե­նից, խա­ղաղ մի տեղ: Լի­նե՜ր հե­ռու մի ան­կյուն, լի­նե՜ր ման­կան ար­դար քուն:
Ապ­րածս տա­րի­նե­րը ժա­պա­վե­նի նման մեկ ակն­թար­թում ան­ցան աչ­քե­րիս առջևով, ո՜վ դուք եր­ջա­նիկ ու ան­հոգ օ­րեր՝ ըն­դու­նակ միայն ու­րա­խաց­նե­լու: Հե՛յ գի­տի, հա՜՝ հա­մազ­գե՛ս­տը հա­գել էի, պատ­րոն­դա՛­շը կա­պել էի, կա­մուֆ­լյա՛­ժը գցել էի, խրա­մա­տո՛ւմ կանգ­նել էի, պատ­կե՛րս սել­ֆի ա­րել էի, հա­մա­ցա՛ն­ցը գցել էի, ա­լա՛մ աշ­խար­հին խա­բել էի, ես՝ ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ջա­հա­կիրս… Բոմ­բա-լե՜ո, բամ-բամ-լե՜ա…
Ա­ռա­վոտ լու­սո, ա­րե­գակն ար­դար, առ իս լույս ծա­գեա…
Բայց դուք դեմք եք, ա­րա: Չեմ ա­սում՝ լավ կամ վատ, դրա­կան ու բա­ցա­սա­կան, բա­րի ու չար, գե­ղե­ցիկ ու տգեղ: Ո՛չ Ա­պո­լոն, ո՛չ Քվա­զի­մո­դո: Ո՛չ, ա­սում եմ բա­ցա­սա­կան, ո՛չ, ա­սում եմ պատ­մա­կան և գե­ղար­վե­տա­կան դրա­կան և բա­ցա­սա­կան հե­րոս­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին և օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րին: Հա­մայն մարդ­կու­թյան գե­րակշ­ռող մա­սի հո­րի­զո­նում ա­մե­նա­հե­ռա­վոր կե­տը ի­րենց քթա­ծայրն է: Դրա­նից դե­նը մութ ա­նո­րո­շու­թյուն է: Դրա հա­մար ամ­բո­խը մե­ծա­մաս­նա­կան և մո­լե­ռանդ ինք­նա­մո­ռա­ցու­թյամբ է մար­տն­չում անձ­նա­կան շա­հախ­նդ­րու­թյուն­նե­րում, նետ­վում է շա­հի հետևից, ինչ­պես գա­զա­նը՝ որ­սի: Դրա հա­մար միևնույն երևույ­թը շա­տե­րը ո­րա­կում են եվ­րո­պա­կան ար­ժեք, ո­մանք՝ ար­տա­քին մար­տահ­րա­վեր: Բո­լո­րիդ սի­րում և ա­սում եմ՝ Ոչ: Ա­յո՛, ա­սում եմ քե՛զ, և քե՛զ, նաև քե՛զ, քան­զի դու դեմք ես քո բա­ցա­ռի­կու­թյամբ: Հաս­կա­նու՞մ ես, դու կա­րող ես մեկ-եր­կու­սի հա­մար լա­վը լի­նել, իսկ հա­րյուր հա­զա­րի հա­մար՝ նող­կա­լի, յու­րա­յին­նե­րիդ հա­մար պաշ­տե­լի ես, ընդ­դի­մա­դիր­նե­րիդ հա­մար՝ ա­նըն­դու­նե­լի: Ամ­բո­խի հա­մար կա­րող ես ան­քն­նե­լի լի­նել, իսկ ժո­ղովր­դի հա­մար՝ ան­տա­նե­լի: Բայց դա քեզ բնավ չի հու­զում, դու ան­դա­վա­ճան ես քո տե­սա­կին: Քա­ղա­քա­կան մի ի­մաս­տակ իր հրա­ժեշ­տի սր­տաճմ­լիկ խոս­քում խոս­տո­վա­նեց, թե՝ ցա­վում է, որ ժո­ղովր­դին պատ­շաճ չծա­ռա­յեց, բայց ըն­կեր­նե­րին լիո­վին բա­վա­րա­րել է: Ցի­նի՞զմ, թե պաշ­տո­նի նշա­նա­կու­թյան գետ­նա­քարշ ար­ժեզր­կում: Այդ­պի­սիք ան­բա­սիր և ան­տր­տունջ պաշ­տո­նյա­նե­րին հա­մա­րում էին յու­ղոտ ա­թոռ փչաց­նող­ներ: Մենք կոչ­ված ենք գի­տակ­ցու­թյան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու մար­դու և հա­սա­րա­կու­թյան մտա­ծո­ղու­թյան մեջ, քան­զի բազ­մա­թիվ հաս­կա­ցու­թյուն­ներ նրան հրամց­վել են ճիշտ հա­կա­ռա­կը, որ­պես­զի ո­րոշ ու­ժեր հնա­րա­վո­րու­թյուն ստա­նան ա­զատ խո­թե­լու ի­րենց քիթն՝ ուր կա­մե­նան, վար­վե­լու մար­դու հետ, ինչ­պես կա­մե­նան, տնօ­րի­նե­լու մարդ­կանց հո­գուն, մտ­քին ու կամ­քին, ինչ­պես կա­մե­նան: Ձևա­վո­րել են սար­քո­վի ճշ­մար­տու­թյուն­ներ և հա­մո­զել մարդ­կանց, որ դա է ի­րա­կան կյան­քի հրա­մա­յա­կա­նը, դա է սր­բա­զանն ու մարդ­կա­յի­նը: Սրանք եր­կր­ներ են զավ­թել ու թա­լա­նել՝ մար­դա­սի­րա­կան և ժո­ղովր­դի խնդ­րան­քին ըն­դա­ռա­ջե­լու քայլ ներ­կա­յաց­նե­լով ի­րենց նվա­ճո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Սրանք պատ­րաստ են մի­տում­նա­վոր հր­դե­հե­լու ի­րենց իսկ տու­նը, որ­պես­զի ստո­րա­բար մե­ղադ­րեն հարևա­նին հր­ձի­գու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան մեջ: Էդ տրա­մա­բա­նու­թյամբ, ըստ դրանց կարճ խել­քի, նույ­նիսկ, հա­նուն ի­րենց ժո­ղովր­դի փր­կու­թյան և ա­զա­տու­թյան մար­տն­չող Աբ­դուլ­լահ Օ­ջա­լա­նը, Ջո­խար Դու­դաևն ու Բեն Լա­դենն ա­հա­բե­կիչ­ներ են…
Ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սի­րում, իմ հպարտ ժո­ղո­վուրդ, հու­սով եմ, բո­լորդ լավ եք… Դե, լավ է, շա՜տ լավ է, որ լավ եք: Ես այս պա­հին ա­տե­լու­թյամբ եմ լե­ցուն բո­լոր ժա­մա­նակ­նե­րի բո­լոր տե­սա­կի պաշ­տո­նյա­նե­րի նկատ­մամբ: Դրանք բո­լո­րը կո­ռում­պաց­ված գո­ղեր են: Ա­հա, թե որ­տեղ է թաղ­ված իշ­խա­նա­տեն­չու­թյան շան գլու­խը՝ լավ ապ­րե­լու տեն­դա­գին ցան­կու­թյան և ա­մեն գնով դրան հաս­նե­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստա­նա­լու: Ո­մանք թա­լա­նում են լպս­տե­լով մեղ­րի շե­րե­փը, ո­մանք մի կա­թիլ մեղ­րի հա­մար սուր են ճո­ճում մի­մյանց վրա, մյուս­նե­րը ու­տում են ամ­բողջ տա­կառն ու մի հատ օ՜ֆ չեն ա­նում: Մո­տե­ցում­նե­րի խն­դիր է: Կե­րել են՝ ով որ­քան կա­րող է: Կա­րե­լի է պաշ­տո­նա­կա­նաց­նել կո­ռուպ­ցիան և ա­մեն բան կար­գա­վո­րել ու տե­ղը գցել օ­րեն­քով, կա­րե­լի է ծրա­րով գու­մար­ներ ստա­նալ, կա­րե­լի է դրա­մը փո­խան­ցել ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի ար­տա­սահ­մա­նյան հաշ­վե­հա­մա­րին կամ ձևա­կեր­պել որ­պես մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն… Նա­յած, թե ով ինչ դուխ ու­նի, ինչ­պես է նպա­տա­կա­հար­մար գտ­նում: Ի վեր­ջո, ժո­ղովր­դին ի՛նչ, թե ով և ինչ­պես է իր հարս­տու­թյու­նը գր­պա­նում, կարևորն այն է, որ ի­րեն թա­լա­նում են…
Ա­նունդ սև քա­րին գրե­լուց հե­տո, ե­թե մի գրա­գետ մարդ մնա էս երկ­րում, կեն­սագ­րու­թյունդ ոս­կե տա­ռե­րով կքան­դա­կի հա­մաշ­խար­հա­յին բա­ցա­ռիկ ար­կա­ծախն­դիր­նե­րի հու­շա­մա­տյա­նում: Ա­մեն ինչ կախ­ված է այն բա­նից, թե մեծ մր­ցա­մար­տում ով կհաղ­թի՝ Ռոթ­շիլդ­նե՞­րը, թե՞ Ռոք­ֆել­լեր­նե­րը, իսկ մի­գու­ցե պատ­մու­թյանն ան­հայտ որևէ ի­վա­նուշ­կա դու­ռա­չոկ…
Ինչ­պես ա­սում էր իմ հին ծա­նոթ­նե­րից մե­կը՝ լա­վը շատ չի լի­նում, շատ ու մար­տն­չող լի­նում է մո­լա­խո­տը, ո­րը խնամք չի պա­հան­ջում, իսկ բերք ու բա­րիք տվող պտ­ղա­տու ծա­ռե­րին ար­տա­կարգ և հետևո­ղա­կան ու­շադ­րու­թյուն է անհ­րա­ժեշտ: Բա­ցա­ռի­կը ե­զա­կի է, ինչ­պես դու, ինչ­պես դուք… Բա­ցա­ռիկ հե­րոսն ու բա­ցա­ռիկ հա­կա­հե­րոսն ի­րար նման են՝ բա­ցա­ռիկ են: Դե, մի բուռ ա­ծու ենք, բո­լորս գի­տենք, թե ով, ում, երբ, որ­տեղ, ինչ­պես… և ին­չով է շն­չում: Եր­բեմն այլք ա­վե­լի տե­ղե­կաց­ված են քո մա­սին, քան ինքդ: Ա­պա­րա­նում կա­րող ես փռշ­տալ (բե­րանդ ան­պայ­ման փա­կիր դի­մա­կով, որ զանգ­վա­ծա­յին վա­րակ չտա­րա­ծես) և ա­ռող­ջու­թյան մաղ­թանք­ներ ստա­նալ Գլեն­դե­լից ու Սիդ­նե­յից, Փա­րի­զից ու Կամ­չատ­կա­յից… Հետևա­բար, թող ոչ ոք չփոր­ձի ջայ­լա­մա­կան հնարք­նե­րով ինք­նա­խա­բեու­թյու­նը փա­թա­թել մյուս­նե­րի վզին ու խեղ­դա­մահ ա­նել՝ ներ­կա­յաց­նե­լով դահ­ճին իբրև փր­կու­թյու­նը նո­րա, զոր հո­գին ա­վան­դեց ա­զատ­վե­լով երկ­րա­յին ցա­վե­րից ու տա­ռա­պանք­նե­րից, զոր հրա­ժեշտ տվեց մի ի­րա­կա­նու­թյան, որ­տեղ միշտ մի ա­ղետ, մի վնաս գա­լիս էր խեղ­ճե­րին ան­պա­կաս: Իսկ ու­ժեղ և բա­րի մար­դիկ, այ­սինքն, հզոր­նե­րը, եր­բեք չեն սպառ­նում, չեն ճղճ­ղում ու կո­կոր­դով մեկ հրա­պա­րա­կավ վի­րա­վո­րում այ­լոց: Դա բնո­րոշ է չար ու թույլ ա­րա­րած­նե­րին, ո­րոնք դո­ղէ­րոց­քի մեջ են ընկ­նում վա­խից, ինք­նա­մո­ռաց գոռ­գո­ռում են նույն վա­խից, ան­տե­ղի մատ թափ տա­լիս ու պա­տա­նե­կան կռիվ-կռիվ­ներ հրահ­րում՝ դար­ձյալ վա­խից, ո­րով­հետև վս­տահ չեն ի­րենց ու­ժե­րին: Հզորն ան­պար­տե­լի է, քան­զի նրան չեն կա­րող հաղ­թել նույ­նիսկ ֆի­զի­կա­կան ոչն­չաց­մամբ, վասն­զի նրա հզո­րու­թյու­նը գա­ղա­փա­րա­կան և հոգևոր է, այլ ոչ՝ նյու­թա­պաշ­տա­կան ու ֆի­զի­կա­կան: Ա­կանջդ կան­չի, Վար­դան Թով­մա­սյան, քո բա­ցա­ռիկ գի­նե­սյան Դյու­ցազ­նագր­քի մա­տե­նա­շա­րով: Պատ­րաստ­վիր ընդ­լայ­նե­լու գր­քիդ ծա­վալ­նե­րը՝ ա­ռա­ջի­կա­յում նո­րա­նոր հե­րոս­ներ են ի հայտ գա­լու… Հի­մա ե­րե­սը կարմ­րել է, կար­ծում է ի­րեն ենք բամ­բա­սում: Չէ, այ ախ­պեր, գործդ ա­րա, գիրդ շա­րու­նա­կիր, որ մնաս հի­շա­տակ­վող:
Ես կուժ եմ ա­սում, բայց նկա­տի ու­նեմ կու­լա­նե­րին, որ գլուխ­նե­րը մի բան մտ­նի…
Սրանք լավ չեն պատ­կե­րաց­նում, թե ում հետ գործ ու­նեն: Ստիպ­ված եմ լի­նե­լու բաց նա­մա­կով առ­ցանց հան­դես գա­լու և քա­րը քա­րի վրա չեմ թող­նե­լու, հան­րու­թյանն եմ տրա­մադ­րե­լու մի այն­պի­սի ցն­ցող տե­ղե­կու­թյուն, ո­րը ոչ մի ինք­նա­կեն­սագ­րա­կա­նում չի հի­շա­տակ­վում, որևէ երկ­րի քա­ղա­քա­ցու անձ­նա­կան գոր­ծում և զա­նա­զան թեր­թիկ­նե­րում չի լրաց­վում, չի գտն­վի ոչ մի գաղտ­նի թղ­թա­պա­նա­կում: Պա­տե­րա՞զմ եք ու­զում՝ ըն­դու­նում և ինքս եմ սպի­տակ ձեռ­նոց նե­տում, ինչ­պես ազն­վա­կա­նը՝ մե­նա­մար­տի, ե­թե կցան­կա­նաք` մար­տավ­կա­նե­րի ներ­կա­յու­թյամբ: Ա­կանջ­նե­րիդ օղ ա­րեք բո­լորդ՝ դի­մա­դիր և ընդ­դի­մա­դիր: Իմ Հայտ­նու­թյու­նը Երկ­րի վրա ճիշտ տե­ղում և ճիշտ ժա­մա­նա­կին պա­տա­հա­կան չէ, այն պայ­մա­նա­վոր­ված է տիե­զե­րա­կան ու­ժե­րի կա­մոք՝ մարդ­կու­թյան առջև ծա­ռա­ցած հա­մաշ­խար­հա­յին հիմ­նախն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման հանձ­նա­ռու­թյամբ (ի­մա. ՀՀՀՀ.- խմբ.): Այ­սինքն, ե­թե պարզ ու հան­րա­մատ­չե­լի լեզ­վով ար­տա­հայտ­վեմ, ես երկ­նա­յին տի­րոջ պատ­վի­րակն եմ երկ­րի վրա: Եվ երբ կտի­րա­պե­տեք աշ­խար­հի բո­լոր գաղտ­նիք­նե­րին, ին­չը, ի­հար­կե, ան­կա­րե­լի է, ե­թե տե­րը չկա­մե­նա, նոր միայն կհաս­կա­նաք, թե ինչ մեծ խոր­հուրդ է թաքն­ված Ալ­ֆա­յի և Օ­մե­գա­յի մեջ, և այն տա­րա­ծու­թյան, ո­րը գտն­վում է Սկզ­բի և Ա­վար­տի, Ա­րար­ման և Վախ­ճա­նի միջ­նա­մա­սում: Ա­մեն մի ծնն­դով նաև մեկ մա­հով ա­վե­լա­նում է կո­րուստ­նե­րի քա­նա­կը: Չկա սկիզբ, որն ա­վարտ չու­նե­նա, գլ­խա­վո­րը դրանց միջև ձգ­վող օ­րե­րի բո­վան­դա­կու­թյունն է:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 3556

Մեկնաբանություններ