Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո բան­կե­րը բռ­նա­գան­ձում կսկ­սեն, բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ կկորց­նեն բնա­կա­րան­նե­րը»

«Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո բան­կե­րը բռ­նա­գան­ձում կսկ­սեն, բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ կկորց­նեն բնա­կա­րան­նե­րը»
15.05.2020 | 00:36

2020 թվա­կա­նի հուն­վար-մարտ ա­միս­նե­րի պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը, կապ­ված տն­տե­սու­թյան հետ, վս­տա­հու­թյուն չի ներ­շն­չում: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյու­նը կազ­մել է 4,5 տո­կոս, մարտ ամ­սին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­լոր­տում 5,8 տո­կոս ան­կում է նկատ­վել, ար­դյու­նա­բե­րու­թյու­նը տն­տե­սու­թյան ըն­դա­մե­նը 2, իսկ գյու­ղատն­տե­սու­թյու­նը` 4,5 տո­կոսն է կազ­մել: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման վի­ճա­կագ­րու­թյուն ներ­կա­յաց­րեց տն­տե­սա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՊԱՐ­ՍՅԱ­ՆԸ, հա­վե­լե­լով, որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, ամ­բողջ աշ­խար­հում գոր­ծազր­կու­թյան աճ և աշ­խա­տա­վար­ձե­րի նվա­զում է նկատ­վում, քա­նի որ տն­տե­սու­թյան մի շարք ճյու­ղեր՝ տու­րիզմ, ա­վիա­փո­խադ­րում­ներ, ժա­մանց և այլն, ուղ­ղա­կի չեն գոր­ծում, հետևա­բար կր­ճատ­վում են ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րը։

-Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան պաշ­տո­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րը և, առ­հա­սա­րակ, ցան­կա­ցած այլ ցու­ցա­նիշ դուրս են տն­տե­սա­գի­տա­կան տրա­մա­բա­նու­թյու­նից,- ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը։- Օ­րի­նակ՝ ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեն հայ­տա­րա­րել է` 2020-ի մարտ ամ­սին փետր­վա­րի նկատ­մամբ ամ­սա­կան մի­ջին ան­վա­նա­կան աշ­խա­տա­վարձն ա­ճել է 2,9, իսկ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի նկատ­մամբ՝ 8,6 տո­կո­սով, բայց դրան զու­գա­հեռ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է, որ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին աշ­խա­տա­տե­ղերն ա­վե­լա­ցել են 2000-ով: Այ­սինքն ըստ ներ­կա­յաց­վող տվյալ­նե­րի, ստաց­վում է, որ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին, ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում, Հա­յաս­տա­նում աշ­խա­տող­նե­րը սկ­սել են ա­վե­լի լավ ապ­րել: Այս դեպ­քում, տրա­մա­բա­նա­կան հարց է ա­ռա­ջա­նում, ե­թե ա­մեն ինչ այդ­քան լավ է, ա­պա էլ ու՞մ հա­մար է կա­ռա­վա­րու­թյունն ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր մշա­կում։ Մենք և ամ­բողջ աշ­խար­հը գտն­վում ենք ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մեջ, ին­չի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը նվա­զա­գույ­նը մեկ տա­րի հե­տո կրե­լու ենք։ Այս ի­րա­վի­ճա­կում ա­ռաջ­նա­հերթ է պետք է լի­նի բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և հան­րու­թյա­նը ճշգ­րիտ տե­ղե­կատ­վու­թյան փո­խան­ցու­մը, ին­չը, ցա­վոք, գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը չի ա­նում։
-Իսկ ին­չի՞ պետք է պատ­րաստ լի­նի տն­տե­սու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սից հե­տո:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րի սկզբ­նա­կան գնա­հա­տա­կան­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան մա­սով հի­շեց­րին 2008-2009 թթ. Տիգ­րան Սարգ­սյա­նի հա­վաս­տիա­ցու­մը, թե ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը կգա և կանց­նի մեր երկ­րի վրա­յով: Նա նույն­պես ա­սում էր, որ այս ի­րա­վի­ճա­կը մեզ հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ստեղ­ծե­լու և այլն։ Նույն սխալ գնա­հա­տա­կան­նե­րը և կան­խա­տե­սում­ներն ա­րե­ցին ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րը։ Մեր տն­տե­սու­թյու­նը չու­նի նման ո­րակ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ին­չը թույլ կտա օգտ­վել ֆի­նան­սատն­տե­սա­կան ներ­կա ճգ­նա­ժա­մից։ Տն­տե­սա­կան աճն ինչ­պես ներ­կա­յում, այն­պես էլ նախ­կի­նում ո­րա­կյալ ու նե­րա­ռա­կան չէ։ Դրա­նից հիմ­նա­կա­նում օգտ­վել են օ­լի­գարխ­նե­րը, հան­քար­դյու­նա­բե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը և բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը։ Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռայ­սօր չեն պատ­կե­րաց­նում ներ­կա տն­տե­սա­կան վի­ճա­կը և հե­ռան­կա­րը, այդ իսկ պատ­ճա­ռով նրանց ո­րո­շում­նե­րը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կարգ­ված ու ար­դյու­նա­վետ չեն։ Ապ­րի­լին ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ կան­խա­տես­վում է 2 տո­կոս ան­կում, բայց այդ կան­խա­տես­մա­նը հետևեց լրա­ցու­ցիչ 150 մլրդ դրա­մի պարտ­քի բե­ռի ա­վե­լա­ցում: Որևէ քայլ չար­վեց վե­րա­նա­յե­լու պե­տա­կան բյու­ջեի ծախ­սա­յին մա­սը, մաս­նա­վո­րա­պես՝ կր­ճա­տե­լու պարգևավ­ճար­նե­րի ու հա­վե­լավ­ճար­նե­րի ֆոն­դե­րը, դա­դա­րեց­նե­լու պար­տա­դիր կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գի մաս­հա­նում­նե­րը՝ շուրջ 70 մլրդ դրամ, վե­րա­նա­յե­լու գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի կա­ռա­վա­րու­մը և այլն։ Ակն­հայտ է, որ կո­րո­նա­վի­րու­սը մեծ վնաս կհասց­նի ծա­ռա­յու­թյան և շի­նա­րա­րու­թյան ո­լորտ­նե­րին: Միայն ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցե­լով հնա­րա­վոր չէ աշ­խու­ժաց­նել տն­տե­սու­թյու­նը. ի դեպ, ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լու հա­մար մեծ խելք կամ ջանք հար­կա­վոր չէ, և դրա ազ­դե­ցու­թյու­նը փոքր տա­րածք ու­նե­ցող եր­կր­նե­րի դեպ­քում այդ­քան էլ մեծ չէ։ Նոր տա­րածք­ներ ընդ­գր­կող ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցումն է, որ կա­րող է էա­կան ազ­դե­ցու­թյուն թող­նել տն­տե­սու­թյան վրա:
-Կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը տե­ղի՞ն էին:
-Կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի մի մասն ուղ­ղա­կի անտ­րա­մա­բա­նա­կան էր։ Մարդ­կանց տա­նը նս­տեց­նե­լով՝ հնա­րա­վոր չէ տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյուն խթա­նել։ Կա­րան­տին հայ­տա­րա­րե­լու նպա­տակն էր վե­րաց­նել կամ նվա­զեց­նել կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպ­քե­րը, բայց վա­րա­կա­կիր­նե­րի թվի աճ և տն­տե­սու­թյան կտ­րուկ ան­կում ու­նե­ցանք: Այ­սինքն՝ այն զո­հա­բե­րու­թյու­նը, որ մեր հա­սա­րա­կու­թյունն ա­րեց հա­նուն վա­րա­կի դեմ պայ­քա­րի, ցա­վոք, նպա­տա­կին չծա­ռա­յեց։ Կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում իր ռե­սուրս­նե­րը պետք է ծախ­սեր ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով՝ մե­կու­սա­ցում, բու­ժում և պա­րե­նի ա­պա­հո­վում։ Սո­ված մար­դը տա­նը չի նս­տի։ Ար­դեն ակն­հայտ է, որ այս կա­ռա­վա­րու­թյու­նը ի վի­ճա­կի չե­ղավ լու­ծե­լու մե­կու­սաց­ման և պա­րե­նի ա­պա­հով­ման խն­դի­րը:
-Պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան հարց ու­նե՞նք այժմ:
-Պա­րե­նի ինք­նա­բա­վու­թյան հարցն օ­րա­կար­գա­յին է և՛ ճգ­նա­ժա­մից ա­ռաջ, և՛ ճգ­նա­ժա­մից հե­տո։ Տա­րի­ներ շա­րու­նակ պատ­շաճ ու­շադ­րու­թյուն չի դարձ­վել Հա­յաս­տա­նի պա­րե­նա­յին ինք­նա­բա­վու­թյան խնդ­րին։ Մինչև այժմ էլ 90-ա­կան­նե­րից ե­կող այն լի­բե­րալ փի­լի­սո­փա­յու­թյունն է գոր­ծում, թե ին­չու՞ տե­ղում ար­տադ­րել, երբ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը հնա­րա­վոր է ներկ­րել։ Սրա հետևան­քով տա­րի­ներ շա­րու­նակ նվա­զել է ինք­նա­բա­վու­թյան մա­կար­դա­կը, հատ­կա­պես՝ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի՝ հա­վի ու խո­զի մսի, ցո­րե­նի, ո­լո­ռի, ոս­պի և այլ­նի մա­սով։ Բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կան, երբ հան­րու­թյա­նը հայտ­նի օ­լի­գարխ­նե­րը մեծ վնաս են հասց­րել գյու­ղատն­տե­սու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ մի քա­նի տա­րի ա­ռաջ հնդ­կա­ձա­վա­րի գնե­րի ա­ճը նպաս­տեց, որ մեր գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րը Շի­րա­կի և Գե­ղար­քու­նի­քի մար­զե­րում ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներն ընդ­լայ­նեն, բայց պե­տու­թյան ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում ա­ռի­թից օգտ­վե­ցին օ­լի­գարխ­նե­րը, մեծ քա­նա­կու­թյամբ ա­վե­լի է­ժան գնով հնդ­կա­ձա­վար ներկ­րե­ցին և շու­կա­յից դուրս թո­ղե­ցին տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րին։ Ար­դյուն­քում՝ տե­ղա­կան ար­տադ­րող­ներն ի­րենց ա­ճեց­րած հնդ­կա­ձա­վարն ա­նա­սու­նի կեր դարձ­րին և լրա­ցու­ցիչ վար­կե­րի տակ ըն­կան։ Բնա­կան է, որ նման փոր­ձից հե­տո մեր գյու­ղա­ցի­նե­րը երկ­րորդ ան­գամ հնդ­կա­ձա­վար չեն ցա­նի։ Նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ է նաև ցո­րե­նի դեպ­քում։ Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճա­խա­կի նվի­րատ­վու­թյուն­ներ ա­նող օ­լի­գար­խը սնան­կաց­րեց գյու­ղա­ցիա­կան բազ­մա­թիվ տն­տե­սու­թյուն­ներ։ Ներ­կա­յումս, երբ իշ­խա­նու­թյուն­նե­րը գյու­ղա­ցի­նե­րին կոչ են ա­նում ընդ­լայ­նել ցանք­սի տա­րածք­նե­րը, դրան զու­գա­հեռ պետք է ե­րաշ­խիք տրա­մադ­րեն, որ օ­լի­գարխ­ներն է­ժան գնե­րով նույն ապ­րան­քը չեն ներկ­րի, կամ կա­ռա­վա­րու­թյու­նը գյու­ղա­ցուն այն­քան գու­մար կտ­րա­մադ­րի, որ նրա ստա­ցած բեր­­քը ներ­կր­վող ապ­րան­քի հետ մր­ցու­նակ կլի­նի։
-Պե­տու­թյու­նը սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան տար­բեր ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում, ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք դրանք: Օ­րի­նակ, մի շարք ո­լորտ­նե­րի աշ­խա­տա­կից­ներ, որ կա­րան­տի­նի օ­րե­րին չեն աշ­խա­տել, այժմ դժ­գո­հում են, թե որևէ ծրագ­րում նե­րառ­ված չեն:
-Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի հաս­ցեա­կա­նու­թյունն ի­րոք խնդ­րա­հա­րույց է, ակն­հայտ է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­վե­լի շատ հե­տաք­րք­րում է ի­րենց վար­կա­նի­շի ան­կու­մը, քան մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը։ Դրա վառ օ­րի­նա­կը կո­մու­նալ ծախ­սե­րի ֆի­նան­սա­վոր­ման 3-րդ փա­թեթն էր։ Գործ ու­նենք թվե­րի չա­փա­զանց­ման երևույ­թի հետ։ Ան­հաս­կա­նա­լի է, որ ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից դուրս են մնա­ցել ծա­ռա­յու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րը, օ­րի­նակ, զար­դեր վե­րա­նո­րո­գող­նե­րը և այլն։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը նոր մե­խա­նիզմ­ներ, մո­տե­ցում­ներ պետք է մշա­կեն, ո­րոնք թույլ կտան բա­ցա­հայ­տել ի­րա­պես կա­րի­քա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րին։ Այս կա­ռա­վա­րու­թյու­նը դեռևս չի լու­ծել հա­րյուր հա­զա­րա­վոր մեր քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կե­րի վճար­ման հար­ցը, հի­շեց­նեմ, որ բան­կե­րը հիմ­նա­կա­նում հե­տաձ­գել էին վար­կե­րի վճա­րու­մը մինչև մա­յի­սի 31-ը: Ժամ­կե­տի ա­վար­տից հե­տո մար­դիկ պար­տադր­ված են լի­նե­լու միան­գա­մից վճա­րել մի քա­նի ամս­վա հա­մար։ Ան­շուշտ, սո­ցիալ-տն­տե­սա­կան այս ծանր ի­րա­վի­ճա­կում դա ուղ­ղա­կի անհ­նար է, կա­ռա­վա­րու­թյան և կենտ­րո­նա­կան բան­կի ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում բան­կե­րը և վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը դա­տա­կան կար­գով բռ­նա­գան­ձում կսկ­սեն, ին­չի հետևան­քով մեր բազ­մա­թիվ հայ­րե­նա­կից­ներ կկորց­նեն ի­րենց բնա­կա­րան­նե­րը, իսկ բիզ­նես­մեն­ներն ուղ­ղա­կի կս­նան­կա­նան։ Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը անհ­րա­ժեշտ և ա­րագ քայ­լեր չի­րա­կա­նաց­նի այս ուղ­ղու­թյամբ, սո­ցիա­լա­կան բուն­տերն ան­խու­սա­փե­լի կլի­նեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ