Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի դար­ձեք բիո­զանգ­ված

Մի դար­ձեք բիո­զանգ­ված
22.05.2020 | 00:14
Մենք ապ­րում ենք ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում՝ ա­ռող­ջա­պա­հա­կան կամ սա­նի­տա­րա­կան: Ճգ­նա­ժամն ու­նի իր պա­հանջ­ներն ու պար­տադ­րանք­նե­րը: ԲՈ­ԼՈ­ՐԻՍ: Իշ­խա­նու­թյա­նը և ժո­ղովր­դին: Ճգ­նա­ժամն ու­նի յու­րա­հատ­կու­թյուն­ներ, օ­րի­նակ, չի բա­ցառ­վում, որ ճգ­նա­ժա­մա­յին ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը հան­գեց­նի տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի: Տն­տե­սա­կա­նից խու­սա­փե­լու հա­մար ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպ­ված էր թու­լաց­նել սա­նի­տա­րա­կա­նի պա­հանջ­նե­րը: Որ­քա՞ն է կա­ռա­վա­րու­թյան ՄՈԳ-ը՝ մի­ջին ո­րա­կա­կան գնա­հա­տա­կա­նը: Որ­քա՞ն է հա­սա­րա­կու­թյան ՄՈԳ-ը, որ­քա՞ն է ընդ­դի­մու­թյան ՄՈԳ-ը: Այս հար­ցերն ա­ռան­ձին-ա­ռան­ձին ու­նեն պա­տաս­խան­ներ, պա­տաս­խան­նե­րի հա­մադ­րու­մը ձևա­վո­րում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան՝ իբրև պե­տու­թյան, դի­մադ­րու­նա­կու­թյան մա­կար­դա­կը: Փաս­տերն ա­պա­ցու­ցում են, որ մենք դեռ ԱՆ­ՄԱ­ԿԱՐ­ԴԱԿ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ԵՆՔ: Ին­չու՞.
1. Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, դի­մա­կա­կիր վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի լուրջ է, քան կա­րող էին պատ­կե­րաց­նել, և պա­րե­տա­տունն ու ոս­տի­կա­նու­թյու­նը անց­նում են խիստ ռե­ժի­մի՝ պետք է կա­րո­ղա­նալ ա­պա­հո­վել կա­րան­տի­նա­յին ռե­ժիմ՝ ա­ռանց կա­րան­տի­նի: Նոր խոսք կա­րան­տի­նի մե՞ջ: Թե՞ հայ­տա­րա­րու­թյուն, որ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տա­պա­լել են՝ իր ու պա­րե­տի գլ­խա­վո­րու­թյամբ: Բայց՝ բո­լորն ի­րենց տե­ղում են մնում՝ պա­րե­տից նա­խա­րար: ՈՒ՝ ինչ­քա՞ն է դեռ Հա­յաս­տա­նը փոր­ձա­դաշտ մնա­լու:
2. Ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­մը ստաց­վեց կի­սատ-պռատ՝ կազմ­վե­ցին բա­զում փա­թեթ­ներ, բայց ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի հաս­ցեա­կա­նու­թյունն ու կա­տա­րու­մը թու­լաց­րեց ազ­դե­ցու­թյան ՄՈԳ-ը: Կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից դուրս դր­վեց խոր­հր­դա­րա­նը՝ ԱԺ-ն ըն­դա­մե­նը հեր­թա­կան ու ար­տա­հերթ նիս­տե­րում ըն­դու­նում էր կա­ռա­վա­րու­թյան օ­րի­նագ­ծե­րը, չու­նե­ցավ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ նա­խա­ձեռ­նու­թյուն, փո­խա­րե­նը դար­ձավ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ծեծ­կռ­տու­քի աս­պա­րեզ, որ­տեղ գլա­դիա­տոր­նե­րի ու­ժե­րը ան­հա­վա­սար էին: Հան­դի­սա­տե­սի հա­մար դա ա­վե­լի էր ան­լր­ջաց­նում կո­րո­նա­վի­րու­սի գո­յու­թյունն ու վտան­գա­վո­րու­թյու­նը: Հի­մա գո­նե կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­կե­րաց­նու՞մ է ի­րա­վի­ճա­կը, ու­նա՞կ է կա­ռա­վա­րել, թե՞ փոր­ձում է վախ սփ­ռե­լով՝ մարդ­կանց տա­նը պա­հել: Ինք­նին հաս­կա­նա­լի էր, որ հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի վե­րա­բա­ցու­մը բե­րե­լու են վա­րակ­ված­նե­րի թվի ա­ճի: Փաս­տա­ցի՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ինքն իր հա­մար փա­կել է կա­րան­տի­նին վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հը, երբ չէր պահ­վում կա­րան­տի­նը: Չի աս­վում, բայց բա­ցա­հայտ է, որ սե­փա­կան ան­զո­րու­թյան դր­դու­մով՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ընտ­րել է բնա­կան ի­մու­նի­զա­ցիա­յի ճա­նա­պար­հը՝ վա­րա­կա­կիր­նե­րի թվի աճ այն­քան, երբ վի­րու­սը ինքն ի­րեն կս­պա­ռի: Ով դի­մա­ցավ, դի­մա­ցավ՝ կեց­ցե ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, ով հե­ռա­ցավ,հե­ռա­ցավ՝ ին­չու՞ չէր լսում վար­չա­պե­տին:
3. Աբ­սուրդ է, որ մա­յի­սի վեր­ջին Հա­յաս­տա­նում կան մար­դիկ, որ պն­դում են՝ կո­րո­նա­վի­րուս չկա: Դա խե­լա­գա­րու­թյան կան­խա­վար­կած է՝ խառն­ված քա­ղա­քա­կան ու քրեա­կան քրո­նի­կո­նի հետ: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ իբրև քա­ղա­քա­կան գործ­չի պար­տու­թյունն է, որ հա­սա­րա­կու­թյու­նը ի­րեն այլևս լուրջ չի ըն­դու­նում: Նրա վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանքն է, որ տրոհ­ված, մաս­նատ­ված քա­ղա­քա­կան դաշ­տում ու­նի ե­զա­կի ա­ջա­կից­ներ ան­գամ կո­րո­նաճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում: Փաս­տա­ցի՝ բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րը, բա­ցի «Հան­րա­պե­տու­թյու­նից», նրա դեմ են: Իսկ «Հան­րա­պե­տու­թյու­նը» պաշտ­պա­նում է ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին, այլ պե­տու­թյու­նը ու վար­չա­պե­տին, ներ­կա­յաց­նում ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնց ՄՈԳ-ը բազ­միցս բարձր է կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րից: Ի տար­բե­րու­թյուն այլ կու­սակ­ցու­թյուն­նե­րի՝ ա­ռանց թույն ու թշ­նա­մանք բազ­մա­պատ­կե­լու: Ա­ռանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, որ Փա­շի­նյա­նին մնա­ցել են հաշ­ված օ­րեր: Ցա­վոք, ոչ միայն իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում գլ­խա­վորն ու երկ­րոր­դա­կան տար­բե­րա­կել, այն­պես էլ քա­ղա­քա­կան դաշ­տի հնաբ­նակ­ներն ու նո­րա­հայտ­նե­րը: ՈՒ այդ ընդ­հան­րա­կան ան­հա­մար­ժե­քու­թյու­նը ու­նի միայն մեկ պատ­ճառ՝ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ՉԻ Ա­ՎԱՐՏ­ՎՈՒՄ ԻՆՔ­ՆԱ­ՆՈՒՅ­ՆԱ­ԿԱ­ՆԱ­ՑՈՒ­ՄԸ, չի ձևա­վոր­վում ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ըն­կա­լու­մը, և չկա ուժ, որ պատ­րաստ է ինք­նիշ­խա­նու­թյան ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒ­ԹՅԱ­ՆԸ:
Սա կա­րող էր հա­մար­վել ող­բեր­գու­թյուն, ե­թե լի­ներ վերջ­նա­կան ախ­տո­րո­շում, բայց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եր­բեք վերջ չի ու­նե­նում, հա­վեր­ժա­կան գոր­ծըն­թաց է, ու դա փո­փո­խու­թյան հույս ու հե­ռան­կար է տա­լիս:
Մա­յի­սի 19-ին ԱԺ-ն ըն­դու­նեց «Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ» ՀՀ օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու նա­խա­գի­ծը՝ բաց տա­րածք­նե­րում դի­մակ չու­նե­նա­լու դեպ­քում ան­ձանց 10 000 դրամ կտու­գա­նեն: Փոխ­նա­խա­րա­րի մա­կար­դա­կով լր­ջո­րեն բա­ցատր­վում էր, որ բաց տա­րածք­նե­րում դի­մակ կրե­լը պար­տա­դիր չէ, պար­տա­դիր է փակ տա­րածք­նե­րում դի­մակ կրե­լը: Մեկ շա­բա­թից նույն կամ մեկ այլ փոխ­նա­խա­րար գա­լու է ԱԺ ու նույն լր­ջու­թյամբ հայ­տա­րա­րի, որ հե­տայ­սու նաև բաց տա­րածք­նե­րում է դի­մակ կրե­լը պար­տա­դիր: ՈՒ­րեմն՝ ին­չու՞ է կա­ռա­վա­րու­թյու­նը կես քայ­լե­րով ա­ռաջ գնում՝ հա­մա­ճա­րա­կի ա­ռա­ջըն­թաց պայ­ման­նե­րում: Ա­ռա­վել ևս, որ հա­ջորդ օրն ար­դեն Նի­կոլ Փա­շի­նյա­նը լայ­վով զգու­շաց­նում է՝ ե­թե տեմ­պը չկոտ­րենք, մա­յի­սի 29-ին կու­նե­նանք 10 000, հու­նի­սի 12-ին՝ 20 000 դեպք, մահ­վան թվե­րը էա­կա­նո­րեն կա­վե­լա­նան, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­ներն ամ­բող­ջո­վին լց­ված կլի­նեն պա­ցիենտ­նե­րով, ու մարդ­կանց օգ­նու­թյուն ցույց տալ չեն կա­րո­ղա­նա. «Ե­թե մենք այս դի­նա­մի­կան չկոտ­րենք, տեմ­պը չփո­խենք, ե­թե չի­ջեց­նենք կտ­րուկ այս դի­նա­մի­կան, մենք իս­կա­պես շատ լուրջ պրոբ­լեմ­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նե­լու, և ա­մեն օր մեզ մոտ տաս­նյակ, կա­րող է նույ­նիսկ հա­րյու­րա­վոր մար­դիկ են մա­հա­նա­լու: Ին­չը նշա­նա­կում է, որ մենք ստիպ­ված կլի­նենք կր­կին մտց­նել հնա­րա­վոր ա­մե­նա­խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րը»: Հա­վե­լեք, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ե­րեկ ա­սու­լի­սում հաս­տա­տեց, որ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված հա­րյու­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ, որ ախ­տան­շան­ներ չու­նեն կամ թեթև են տա­նում հի­վան­դու­թյու­նը, կվե­րա­դառ­նան տուն, այլևս չեն մե­կու­սաց­վի հի­վան­դա­նոց­նե­րում ու հյու­րա­նոց­նե­րում: Նրանց տնա­յին հս­կո­ղու­թյամբ զբաղ­վե­լու են քա­ղա­քա­յին պո­լիկ­լի­նի­կա­նե­րի, գյու­ղա­կան ամ­բու­լա­տո­րիա­նե­րի և ա­ռող­ջու­թյան կենտ­րոն­նե­րի բու­ժաշ­խա­տող­նե­րը: Այ­սինքն՝ պե­տու­թյան ռե­սուրս­ներն այլևս չեն հե­րի­քում ա­սիմպ­տոմ հի­վանդ­նե­րին պա­հե­լու, նրանց ու­ղար­կում են տուն՝ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին վա­րա­կե­լու ու հի­վանդ­նե­րի թի­վը բազ­մա­պատ­կե­լու: Սա պե­տու­թյան ՄՈԳ-ն է՝ բա­ցա­սա­կան նշա­նով: Փաս­տա­ցի՝ պե­տու­թյու­նը լվա­նում է ձեռ­քերն ու ա­սում՝ այ­սօր դեռ ի վի­ճա­կի եմ մա­հա­մերձ հի­վանդ­նե­րին բու­ժել, վա­ղը գու­ցե դա էլ չկա­րո­ղա­նամ, դուք պա­հեք ձեզ: Բուժ­վեք հե­ռա­խո­սով: Ին­չո՞վ ի­տա­լա­կան տար­բե­րակ չէ: Մա­յի­սի 20-ին ե­ղան բո­ղո­քի ակ­ցիա­ներ ու ոս­տի­կա­նու­թյու­նը վար­չա­կան կա­լան­քի են­թար­կեց թե ռես­տո­րա­նա­տե­րե­րին, թե «Ա­դեկ­վա­դի» ան­դամ­նե­րին ու հա­մա­կիր­նե­րին: Սա խոր­հր­դան­շա­կան էր՝ մինչ հա­սա­րա­կու­թյան մի մա­սը օր­վա հա­ցի խն­դիր է լու­ծում, մյուս մա­սը քա­ղա­քա­կան խա­ղեր է տա­լիս:
Քա­ղա­քա­կան խա­ղե­րի մա­սին. ԵԱՏՄ հե­ռա­վար գա­գաթ­նա­ժո­ղո­վում քն­նարկ­վեց է­ներ­գա­կիր­նե­րի գնի ձևա­վոր­ման հար­ցը, և ՌԴ նա­խա­գահն ա­ռա­ջար­կեց հար­ցը հա­նել ռազ­մա­վա­րու­թյու­նից, որ ԵԱՏՄ-ում ըն­դուն­վե­լիք հիմ­նա­կան փաս­տա­թուղթն էր: Մինչ Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դգ­ծում էր, որ «Է­ներ­գա­կիր­նե­րի ընդ­հա­նուր շու­կան, ո­րում գոր­ծում են հա­վա­սա­րու­թյան սկզ­բունք­նե­րը, պետք է դառ­նա մեր ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­քը, ա­ռանց դրա հնա­րա­վոր չէ ո­րա­կա­կան ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ա­ռանց դրա հնա­րա­վոր չէ ա­պա­հո­վել տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­վա­սար պայ­ման­ներ բո­լոր ան­դամ եր­կր­նե­րի հա­մար», որ մինչև 2025-ի ռազ­մա­վա­րու­թյու­նում պետք է ան­պայ­ման նշ­վի է­ներ­գա­կիր­նե­րի ընդ­հա­նուր գնի բա­նաձևը, ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը պն­դում է, որ ԵԱՏՄ-ում գա­զի գնի միաս­նա­կան բա­նաձևի կի­րառ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է ին­տեգր­ման բարձր մա­կար­դակ, որն այ­սօր դեռ չկա, ի­մա՝ «միաս­նա­կան գի­նը հնա­րա­վոր է միայն միաս­նա­կան շու­կա­յի ու միաս­նա­կան բյու­ջեի, միաս­նա­կան հար­կա­յին հա­մա­կար­գի դեպ­քում»: Այ­սինքն՝ գա­զի գնի ի­ջեց­ման դի­մաց ՌԴ նա­խա­գա­հը Բե­լա­ռու­սից ու Հա­յաս­տա­նից պա­հան­ջում է հրա­ժա­րում ան­կա­խու­թյու­նից: Սա է գա­զի ի­րա­կան գի­նը, ե­թե գնում ենք Ռու­սաս­տա­նից: Մեր ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ գի­նը դառ­նում է գա­զի գին: Ո­մանք կա­րող են ա­ռար­կել, որ Պու­տի­նը հա­վերժ չէ: Հար­կավ, բայց Պու­տի­նը կա­ռա­վար­ման 20 տա­րի­նե­րին ստեղ­ծել է այն­պի­սի քա­ղա­քա­կան է­լի­տա և աու­րա, որ­տեղ ԱՅ­ԼԸՆՏ­ՐԱՆՔ չու­նի: Նա մտա­դիր է կա­ռա­վա­րել Ռու­սաս­տա­նը մինչև 2036-ը՝ 2024+12 տա­րի: Ինչ կկա­տար­վի Ռու­սաս­տա­նում, թող ո­րո­շեն ռուս­նե­րը, բայց ստաց­վում է՝ ինչ կա­տար­վում է Հա­յաս­տա­նում, նույն­պես ու­զում են ո­րո­շել ռուս­նե­րը: Օ­րի­նակ՝ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը 3 տա­րի ա­ռաջ հայ­տա­րա­րում էր, որ աշ­խա­տում են ԱԺ ընդ­դի­մու­թյան հետ, հետևանք­նե­րը այ­սօր տես­նում ենք: ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը բո­ղո­քում էր, որ ռու­սա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի դեմ Հա­յաս­տա­նում քրեա­կան գոր­ծեր են հա­րուց­վում: Այ­սինքն՝ ռուս­նե­րը Հա­յաս­տա­նում կա­րող են ներդ­րում­ներ չա­նել, բայց ՀԿԵ-ն «կա­ռա­վա­րել», կա­շառ­վել՝ ի վնաս պե­տու­թյան, ու Հա­յաս­տա­նը պետք է լռի, ո­րով­հետև ՌՈՒՍ­ՆԵՐՆ են, ռազ­մա­վա­րա­կան ռուս­նե­րը: Այն ռազ­մա­վա­րա­կան ռուս­նե­րը, որ «Կոլ­ցո» օ­պե­րա­ցիա­յից ու հայ­կա­կան տա­րածք­նե­րը Ադր­բե­ջա­նին նվի­րե­լուց հե­տո 1994-ին կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տի փո­խա­րեն հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր պար­տադ­րե­ցին՝ փր­կե­լով Ադր­բե­ջանն իբրև պե­տու­թյուն: Այն ռազ­մա­վա­րա­կան ռուս­նե­րը, որ 2016-ի ապ­րի­լին 3 օր ան­հայտ կո­րած էին, հե­տո, երբ հայ­կա­կան բա­նա­կը անց­նում էր գրո­հի, դար­ձյալ հրա­դա­դար պար­տադ­րե­ցին: Հի­մա էլ Իլ­համ Ա­լիևին փր­կե­լու հա­մար: Այն ռազ­մա­վա­րա­կան ռուս­նե­րը, որ 2001-ին «Գույք պարտ­քի դի­մաց»-ով Հա­յաս­տա­նից վերց­րին ար­տադ­րա­կան հզո­րու­թյուն­նե­րը, որ կա­րող էին ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի վե­րած­վել և նվա­զեց­նել ի­րենց «բիզ­նե­սը»: ՈՒ երբ այ­սօր ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը խո­սում է Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սին, իսկ Ռու­սաս­տա­նում ա­պաս­տա­նած ու հե­տաքն­նու­թյան տակ գտն­վող հա­յե­րը կամ չեն վե­րա­դառ­նում, կամ՝ հան­կարծ դառ­նում են մեր օ­րե­րի Մեգ­րե, ոչ ոք չի՞ ու­զում հարց­նել՝ ձեզ այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը ո՞վ է փո­խան­ցել, ու՞մ խո­սա­փողն եք: Թե՞ դեռ այն­քան չեք հա­սու­նա­ցել, որ հաս­կա­նաք՝ դուք և ձեր շր­ջա­պա­տը փոք­րիկ ու ա­նար­ժեք պտու­տակն եք օ­տա­րի թա­փա­նի­վի, ո­րը պտտ­վում է իր շա­հե­րը ձեր պե­տու­թյան շա­հե­րի հաշ­վին հաս­տա­տե­լու հա­մար: Եվ ո՞վ եք դուք ընդ­հան­րա­պես: Ընդ­հան­րա­պես նաև ժա­մա­նակն է ռազ­մա­վա­րա­կան ռուս­նե­րին հի­շեց­նե­լու, որ ե­թե ա­մեն ինչ վճա­րո­վի է, ար­ժի Գյում­րիի 102-րդ ռազ­մա­բա­զա­յի հա­մար վճա­րել: Կամ հարց­նել՝ ո՞նց ե­ղավ, որ ՌԴ-ն Բե­լա­ռու­սում ռազ­մա­բա­զա չու­նի: ՈՒ հե­րիք է թուր­քե­րով վա­խեց­նեք, թուր­քե­րը ա­մեն տեղ էլ հար­ձակ­վում կամ նա­հան­ջում են՝ Կրեմ­լի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լով: Իսկ ան­հա­մա­ձայ­նու­թյան դեպ­քում թե ՌԴ դես­պան են սպա­նում, թե զին­վոր­նե­րին: «Սու» էլ են խփում: «Թուր­քա­կան հոս­քի» կա­ռու­ցու­մից հե­տո էլ գազ չեն ու­զում: Միով բա­նիվ՝ ա­մեն ինչ հան­գում է ինք­նիշ­խա­նու­թյան, ոչ թե իշ­խա­նու­թյան հար­ցին: Ով էլ լի­նի ՀՀ վար­չա­պե­տը, նրան պար­տադր­վե­լու է նույ­նը՝ զի­ջիր պե­տու­թյանդ ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Թե Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի, թե Սերժ Սարգ­սյա­նի հրա­ժա­րա­կան­նե­րի պատ­ճա­ռը ե­ղել է ինք­նիշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ձգ­տու­մը, Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ գնա­ցել է «Ա­մեն ինչ՝ իշ­խա­նու­թյան դի­մաց» ճա­նա­պար­հով: ՈՒ ին­չու՞ հնա­րա­վոր չէ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո նախ­կին պայ­մա­նագ­րե­րի վե­րա­նա­յում և ազ­գայ­նա­ցում՝ սկ­սած ՀԷՑ-ե­րից, Հայ­ռուս­գա­զար­դից, Ի­րան-Հա­յաս­տան գա­զա­մու­ղից, ԶՊՄԿ-ից, ՀԿԵ-ից մինչև «Գույք պարտ­քի դի­մաց»: Հե­ղա­փո­խու­թյու­նը դա է, ոչ թե ա­նօ­րի­նա­կան գույք-մույ­քը: Մեկ էլ՝ հան­րաք­վեն:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Կա­րան­տինն ա­րա­գաց­րեց քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, երբ բո­լո­րը կոչ են ա­նում ՄՏԱ­ԾԵԼ, մնում է խնդ­րել՝ ՀԱՍ­ԿԱ­ՑԵՔ: Մի դար­ձեք բիո­զանգ­ված, իշ­խա­նու­թյուն­նե­րը փոխ­վում են, պե­տու­թյու­նը մեկն է, պահ­պա­նեք ձեր ինք­նու­թյան ու պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան ի­րա­վուն­քը: Ար­ժի «մարդ ու­տե­լու» ընդ­մի­ջում­նե­րին էլ ուղտ պա­հել՝ ին­չու՞ ոչ, պետք կգա: Կամ էլ նկա­րիր մե­քե­նա­յիդ նոր պետ­հա­մա­րա­նի­շը՝ ի նպաստ պե­տա­կա­նա­շի­նու­թյան: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 6129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ