Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը
22.05.2020 | 00:08
ՈՒ­շագ­րավ է, որ Զվարթ­նո­ցի շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նակ­վել է ան­գամ Ներ­սե­սի բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ։ Այդ վեց տա­րում Ներ­սե­սի պա­հան­ջով աշ­խա­տան­քը ղե­կա­վա­րել է իր տե­ղա­պահ Ա­նաս­տաս Ա­կո­ռե­ցին (Ներ­սե­սին հա­ջոր­դած կա­թո­ղի­կո­սը), ո­րին ա­մեն կերպ օ­ժան­դա­կել է Թեո­դո­րոս Ռշ­տու­նին։ Մի հան­գա­մանք, որ լիո­վին ժխ­տում է այն տե­սա­կե­տը, թե Զվարթ­նո­ցը ի սկզ­բա­նե հիմ­նադր­վել էր որ­պես «քաղ­կե­դո­նա­կան կենտ­րոն», քան­զի Ռշ­տու­նին, լի­նե­լով ազ­գա­յին ե­կե­ղե­ցու ջերմ պաշտ­պան, պար­զա­պես չէր ա­ջակ­ցի նման կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թյա­նը։ Սե­բեո­սի և մնա­ցած բո­լոր պատ­միչ­նե­րի գոր­ծե­րում նույն­պես չկա ան­գամ հե­ռա­վոր ակ­նարկ Զվարթ­նո­ցը որ­պես քաղ­կե­դո­նա­կան տա­ճար կա­ռու­ցե­լու վե­րա­բե­րյալ։
Այլևս հույս չու­նե­նա­լով Բյու­զան­դիա­յի կող­մից որևէ պաշտ­պա­նու­թյան, հա­յե­րը կր­կին ա­րաբ­նե­րին հպա­տա­կու­թյուն են հայտ­նում։ ՈՒ­շագ­րավ է, որ Ներ­սեսն այս ան­գամ միա­նում է հայ նա­խա­րար­նե­րին և Մուա­վիա­յին խնդ­րում է վե­րա­կանգ­նել Թեո­դո­րոս Ռշ­տու­նու կն­քած պայ­մա­նա­գի­րը և Հա­յաս­տա­նի իշ­խան կար­գել Գրի­գոր Մա­մի­կո­նյա­նին։ Նրա այս քայ­լը վկա­յում է, որ նա իր ո­րո­շում­նե­րը միշտ կա­յաց­րել է ոչ թե ի սեր և հնա­զան­դու­թյուն Բյու­զան­դիա­յի, այլ ի պաշտ­պա­նու­թյուն Հա­յաս­տա­նի։
Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց հե­տո Ներ­սե­սը եր­կար չի ապ­րում. ա­վար­տում է իր չք­նա­ղա­կերտ կա­ռուց­ված­քը և 662 թ. մա­հա­նում է՝ թաղ­վե­լով, ինչ­պես Դրաս­խա­նա­կերտ­ցին է վկա­յում, Զվարթ­նո­ցի հյու­սի­սա­յին կող­մում կա­ռուց­ված շի­րի­մում. «զոր իւ­րո­վի իսկ յօ­րի­նեալ էր»։ Ցա­վոք, պե­ղում­նե­րի ժա­մա­նակ Ներ­սե­սի դամ­բա­րա­նը չի հայտ­նա­բեր­վել։ Բա­ցառ­ված չէ, որ հե­տա­գա­յում, երբ Հա­յաս­տա­նը ոտ­նա­կոխ է ե­ղել օ­տար ա­վա­զա­կա­բա­րո ցե­ղե­րի կող­մից, այդ նշա­նա­վոր շի­րի­մը քա­րու­քանդ է ար­վել՝ այն­տեղ հարս­տու­թյուն ո­րո­նե­լու նպա­տա­կով։ Վար­դա­պետ Խա­չիկ Դա­դյա­նը, ո­րը 1900-1907 թթ. նա­խա­ձեռ­նել է Զվարթ­նո­ցի պե­ղում­նե­րը, այդ մա­սին գրում է. «Ջրին մո­տե­նա­լու ժա­մա­նակ դուրս ե­կավ գե­րեզ­մա­նի տա­պա­նա­քա­րի կտոր, մի ե­րե­սը կա­մա­րա­զարդ քան­դակ­նե­րով, մյու­սը՝ ծա­ղիկ­նե­րով։ Երևում է, որ տա­պա­նա­քա­րի ե­րե­սը հագց­րած է ե­ղել մար­մա­րից ար­ձա­նագ­րու­թյուն։ Տա­պա­նի տակ ջր­հո­րից խառ­նի­խուռն հան­վե­ցին և մարդ­կա­յին կմախ­քի մա­սեր»։ Ըստ նրա՝ դրանք ե­ղել են Ներ­սես կա­թո­ղի­կո­սի դամ­բա­րա­նի մնա­ցորդ­նե­րը, որ քան­դել են ա­րաբ­նե­րը և լց­րել ջր­հո­րը։
Ե՞րբ է կա­ռուց­վել։
Ցա­վոք, տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյան սկզ­բի և ա­վար­տի մա­սին հա­վաս­տի ոչ մի տե­ղե­կու­թյուն չի պահ­պան­վել։ Չի հայտ­նա­բեր­վել նաև Զվարթ­նո­ցի շի­նա­րա­րա­կան թվագր­ված ար­ձա­նագ­րու­թյու­նը։ ՈՒս­տի այս հար­ցը պար­զե­լու հա­մար մնում է վեր­լու­ծել զա­նա­զան պատ­միչ­նե­րի գոր­ծե­րում հան­դի­պող տե­ղե­կու­թյուն­նե­րը և հա­մադ­րել պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։
Ըստ տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյան ժա­մա­նա­կա­կից պատ­միչ Սե­բեո­սի և Հով­հան­նես կա­թո­ղի­կո­սի հա­ղոր­դած տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ Զվարթ­նո­ցի շի­նա­րա­րու­թյու­նը սկս­վել է 644 թ. և ա­վարտ­վել 652 թ. վեր­ջե­րին՝ տևե­լով 8 տա­րի։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ մինչև Զվարթ­նո­ցի կա­ռու­ցու­մը Ներ­սե­սը կա­ռու­ցել է եր­կու ե­կե­ղե­ցի (Դվի­նում և Խոր վի­րա­պում), ո­րոնք որ­քան էլ հա­մեստ չա­փեր ու­նե­նա­յին, ժա­մա­նակ էին պա­հան­ջում, և Զվարթ­նո­ցի նման հս­կա­յա­ծա­վալ շի­նա­րա­րու­թյուն սկ­սե­լու հա­մար երկ­րում շատ թե քիչ խա­ղա­ղու­թյուն էր պա­հանջ­վում, ա­պա շատ հնա­րա­վոր է՝ հենց այդ թվին էլ սկս­վել է շի­նա­րա­րու­թյու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է ա­վար­տին, Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցին հա­ղոր­դում է, որ Ներ­սե­սը Կոս­տան­դին կայ­սե­րը հրա­վի­րել է Զվարթ­նո­ցի օծ­ման հան­դե­սին, և վեր­ջինս այն­քան է հա­վա­նել այն, որ հրա­մա­յել է ճար­տա­րա­պե­տին իր հետ Պո­լիս գնալ՝ իր պա­լա­տի մեջ նույ­նան­ման ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու։ Իսկ սա նշա­նա­կում է, որ 652 թ., երբ Կոս­տան­դին կայս­րը ե­կել է Հա­յաս­տան, Զվարթ­նո­ցը օծ­մա­նը պատ­րաստ է ե­ղել, քան­զի կայ­սեր՝ Հա­յաս­տան գա­լու մեկ այլ դեպք չի հի­շա­տակ­վում։ Բա­ցի այդ, պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վկա­յում են, որ ե­թե Կոս­տան­դին կայս­րը Ներ­սե­սի՝ Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց հե­տո կր­կին Հա­յաս­տան գար, կգար ոչ թե նրա ե­կե­ղե­ցին շնոր­հա­վո­րե­լու, այլ ընդ­հա­կա­ռա­կը, Ներ­սե­սին և իր ժո­ղովր­դին խս­տիվ պատ­ժե­լու, ո­րով­հետև Ներ­սե­սը, Տայ­քից վե­րա­դառ­նա­լուց հե­տո նա­խա­րար­նե­րի հետ հա­մա­ձայ­նե­լով, Հա­յաս­տա­նը բյու­զան­դա­կան կայս­րու­թյան հպա­տա­կու­թյու­նից հա­նե­լով՝ ա­րա­բա­կան իշ­խա­նու­թյան տակ էր դրել։ Իսկ Սե­բեո­սի հա­ղոր­դած այն տե­ղե­կու­թյու­նը, թե Տայ­քից վե­րա­դառ­նա­լուց հե­տո է Ներ­սեսն ա­վար­տել ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը, հա­վա­նա­բար վե­րա­բե­րում է թե­րի մնա­ցած շր­ջա­կա շի­նու­թյուն­նե­րին, ո­րոնք շա­րու­նակ­վել են թե՛ Ներ­սե­սի բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ և թե՛ նրա վե­րա­դար­ձից հե­տո մինչև մահ։ Հով­հան­նես կա­թո­ղի­կո­սը նույն­պես հա­ղոր­դոմ է, որ Ներ­սե­սի հե­ռա­նա­լուց հե­տո նրա հանձ­նա­րա­րու­թյամբ շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կել է նրա սե­նե­կա­պետ Ա­նաս­տաս Ա­կո­ռե­ցին՝ ընդ­հուպ մինչև Ներ­սե­սի վե­րա­դար­ձը, այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով ա­վար­տին հասց­նել շի­նա­րա­րու­թյու­նը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այս տե­ղե­կու­թյու­նը նույն­պես շր­ջա­կա շի­նու­թյուն­նե­րի մա­սին է, քան­զի, ինչ­պես վե­րը նշ­վեց, կայս­րը ճար­տա­րա­պե­տին իր հետ տա­նում է Կ. Պո­լիս։ ՈՒս­տի ինչ­պե՞ս կա­րող էր Ա­նաս­տա­սը նման մեծ գոր­ծը գլուխ բե­րել ա­ռանց ճար­տա­րա­պե­տի։ Եվ հե­տո, Զվարթ­նո­ցի տա­ճա­րը և շր­ջա­կա շի­նու­թյուն­նե­րի մեծ մա­սը ո­ճի և ճա­շա­կի տե­սա­կե­տից մե­ծա­պես տար­բեր­վում են ի­րա­րից։ Ով ար­վես­տա­գե­տի աչ­քով է դի­տում, ան­մի­ջա­պես նկա­տում է, որ տա­ճա­րի ա­մեն մի քա­րի վրա ա­ռանձ­նա­պես դրոշմ­ված են Ներ­սե­սի հա­տուկ ճա­շա­կը և ճար­տա­րա­պե­տա­կան ու գե­ղար­վես­տա­կան հմ­տու­թյամբ օժտ­ված ղե­կա­վա­րի շնորհ­քը, մինչ­դեռ այդ շնորհ­քից զուրկ էր Ա­նաս­տա­սը։ Ներ­սե­սի բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ Ա­կո­ռե­ցին չէր կա­րող նաև Զվարթ­նո­ցի նման հս­կա­յա­կան գու­մար­ներ պա­հան­ջող շեն­քի հա­մար նյու­թա­կան մի­ջոց­ներ հայ­թայ­թել, երբ նկա­տի առ­նենք, որ հա­յոց կա­թո­ղի­կոս­նե­րի նյու­թա­կան աղ­բյու­րը ժո­ղո­վուրդն է, իսկ ժո­ղո­վուր­դը այդ ժա­մա­նակ լրիվ հյուծ­ված էր, իսկ Ներ­սե­սը հեռ­վից բնավ չէր կա­րող ազ­դել ժո­ղովր­դի վրա, քա­նի որ ան­գամ կա­թո­ղի­կո­սա­կան հե­ղի­նա­կո­ւթյունն էր մա­սամբ կորս­ված։ Ի դեպ, ըստ Կա­ղան­կատ­վա­ցու՝ Զվարթ­նո­ցի տա­ճա­րը կա­ռուց­վել է կայ­սեր ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ։
Ո՞վ է ե­ղել ճար­տա­րա­պե­տը։
Զվարթ­նո­ցի տա­ճա­րի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի մա­սին պատ­մու­թյու­նը նույն­պես լռում է։ Բայց դա միայն ա­ռա­ջին հա­յաց­քից։ Երբ պատ­միչ­նե­րի կցկ­տուր տե­ղե­կու­թյուն­ներն ի մի ենք բե­րում և վեր­լու­ծում, կար­ծես գտ­նում ենք հար­ցի պա­տաս­խա­նը։ Ներ­սես կա­թո­ղի­կո­սը Խոր վի­րա­պի, Դվի­նի, Զվարթ­նո­ցի, Իշ­խա­նի ե­կե­ղե­ցի­նե­րի կա­ռու­ցու­մից և Վա­ղար­շա­պա­տի կա­թո­ղի­կեում ո­րոշ աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լուց բա­ցի՝ կա­ռու­ցել է նաև Վա­ղար­շա­կեր­տի, Բա­գա­վա­նի և Գառ­նիի ե­կե­ղե­ցի­նե­րը, ընդ ո­րում ա­ռա­ջին եր­կու­սի կա­ռու­ցու­մը նա ղե­կա­վա­րել է դեռևս Տա­յոց ե­պիս­կո­պոս ե­ղած ժա­մա­նակ և իր ե­ռան­դուն շի­նա­րա­րա­կան գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ, ըստ մի շարք վեր­լու­ծա­բան­նե­րի, ար­ժա­նա­ցել Շի­նող կամ Շի­նա­րար մա­կան­վա­նը։ Բայց չէ՞ որ քիչ չեն ե­ղել հայ հոգևո­րա­կան­ներ և աշ­խար­հա­կան­ներ, ով­քեր մի քա­նի ե­կե­ղե­ցի­ներ կամ վան­քեր են շի­նել, բայց նման մա­կան­վան չեն ար­ժա­նա­ցել։ Եվ այս­տեղ օգ­նու­թյան է գա­լիս «շի­նող» բա­ռի ստու­գա­բա­նու­թյու­նը. այն բա­ցի ընդ­հան­րա­պես «շի­նա­րար» կամ «շի­նել տվող» ի­մաս­տից, հին հա­յե­րե­նում ու­նե­ցել է նաև հու­նա­րեն «դե­միուրգ»-ի, այն է՝ ճար­տա­րա­պետ վար­պե­տի ի­մաստ։ Բա­ցի այդ՝ Դրաս­խա­նա­կերտ­ցին գրում է. «Ներ­սե­սը հիմ­նում է Ա­ռա­պա­րի Ս. Գրի­գոր ե­կե­ղե­ցին՝ ինքն ստանձ­նե­լով վար­պե­տի, ճար­տա­րա­պե­տի գոր­ծը մի գե­ղե­ցիկ մո­լու­թյամբ՝ հան­դի­սա­նա­լով ճար­տա­րա­պետ ի Քրիս­տոս»։ Ներ­սե­սը կա­ռու­ցել է ե­կե­ղե­ցին և սյու­նե­րի խո­յակ­նե­րի վրա դրել իր ան­վան տա­ռե­րը (մո­նոգ­րամ­նե­րը), ո­րոնք կար­դաց­վում են՝ Ներ­սե­սի և կա­թո­ղի­կո­սի, իսկ Զվարթ­նո­ցի ճա­կա­տին հու­նա­րեն փո­րագ­րել տվել իր ա­նու­նը՝ ա­ռանց «կա­թո­ղի­կոս» տիտ­ղո­սի. «Ներ­սեսն է շի­նել, հի­շե­ցե՛ք»։ Նա սա ա­րել է ճար­տա­րա­պետ­նե­րի հա­մար ըն­դուն­ված ար­ձա­նագ­րա­կան շաբ­լո­նի հա­մա­ձայն։ Այն, որ Ներ­սե­սը հե­ռու չի ե­ղել ճար­տա­րա­պե­տա­կան ար­վես­տից, վկա­յում է նաև Դրաս­խա­նա­կերտ­ցու փոք­րիկ մեկ այլ հի­շա­տա­կու­թյուն, ըստ ո­րի Ներ­սե­սը թաղ­վել է Զվարթ­նո­ցի հյու­սի­սա­յին կող­մում կա­ռուց­ված մի շի­րի­մում, «զոր իւ­րո­վի իսկ յօ­րի­նեալ էր»։
Այս ա­մե­նից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Զվարթ­նո­ցի վրա հենց Ներ­սես կա­թո­ղի­կոսն է վար­պե­տու­թյուն ա­րել՝ գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը հան­դի­սա­նա­լով։ Բայց պետք է նշել, որ նա ոչ թե ըն­դօ­րի­նա­կել է ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող բո­լո­րակ շեն­քե­րը, ո­րոնք նա տե­սել և ու­շա­դիր կեր­պով ու­սում­նա­սի­րել է իր շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ըն­թաց­քում դեռևս զին­վո­րա­կան ե­ղած ժա­մա­նակ, այլ մշա­կել մի տիպ՝ իր կոն­ստ­րուկ­տիվ տար­րե­րով, որ մինչ այդ ան­ծա­նոթ էր հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյա­նը, բայց, որ գլ­խա­վորն է, ոչ միայն պահ­պա­նել է հայ­կա­կան ոճն իր բո­լոր հատ­կան­շա­կան կող­մե­րով, այլև հասց­րել այն մո­նու­մեն­տա­լու­թյան բարձր աս­տի­ճա­նին։
Ե՞րբ է քանդ­վել։
Տա­ճա­րի կոր­ծան­ման հար­ցը նույն­պես ա­ռեղծ­վա­ծա­յին է։ Պատ­միչ­նե­րի մոտ այդ մա­սին ոչ մի հս­տակ հի­շա­տա­կու­թյուն չկա։ Հայտ­նի է միայն, որ Զվարթ­նոցր կան­գուն է ե­ղել մինչև X դա­րի 30-ա­կան թթ. քան­զի Դրաս­խա­նա­կերտ­ցին, որն իր պատ­մու­թյու­նը հասց­րել է մինչև 924 թ., իսկ Թով­մա Արծ­րու­նին՝ մինչև 930 թ., տա­ճա­րի կոր­ծան­ման մա­սին ո­չինչ չեն հի­շա­տա­կել։ Ի դեպ, Բա­նա­յի ե­կե­ղե­ցին, ո­րը կա­ռուց­վել է Վրաս­տա­նում 10-րդ դա­րում, շատ նման է Զվարթ­նո­ցի տա­ճա­րին: Ըստ երևույ­թին՝ Բա­նա­յի ճար­տա­րա­պե­տը տե­սել է Զվարթ­նո­ցը կան­գուն վի­ճա­կում, ինչն էլ վճ­ռա­կան դեր է խա­ղա­ցել Բա­նա­յի ճար­տա­րա­պե­տա­կան հո­րին­ված­քի մշակ­ման ժա­մա­նակ։
Տա­ճա­րի կոր­ծան­մա­նը վե­րա­բե­րող ա­ռա­ջին տե­ղե­կու­թյա­նը հան­դի­պում ենք Ա­սո­ղի­կի մոտ, ո­րը հայտ­նում է, որ 1000 թ. Զվարթ­նոցն ար­դեն կոր­ծան­ված ե­կե­ղե­ցի էր («որ էր փլեալ և կոր­ծա­նեալ)։ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցին այս մա­սին գրում է. «…շի­նեաց և զսուրբն Գրի­գոր, զզար­մա­ցու­ցիչն տե­սո­ղաց, որ յե­տոյ ա­ւե­րե­ցաւ ի Տաճ­կաց»։ Մխի­թար Այ­րի­վա­նե­ցին ա­վեր­ման պատ­ճա­ռը նույն­պես վե­րագ­րում է ա­րաբ­նե­րին՝ «քա­կե­ցաւ ի Տաճ­կաց»։ Այս եր­կու ի­րա­րա­մերժ տե­ղե­կու­թյուն­նե­րի («փլեալ և կոր­ծա­նեալ» և «ա­ւե­րե­ցաւ ի տաճ­կաց») վրա հեն­վե­լով՝ ու­սում­նա­սի­րող­նե­րը տա­ճա­րի կոր­ծան­ման տար­բեր վար­կած­ներ են աոաջ քա­շում. ո­մանք են­թադ­րում են, որ տա­ճա­րը փլուզ­վել է երկ­րա­շար­ժից, իսկ մյուս­նե­րը կար­ծում են, որ այն ա­վեր­վել է ա­րաբ­նե­րի կող­մից։
Հատ­կան­շա­կան է, որ Զվարթ­նո­ցը դի­մա­ցել է այն­պի­սի աշ­խար­հա­վեր երկ­րա­շար­ժի, ինչ­պի­սին էր 893 թվա­կա­նի­նը, երբ շր­ջա­պա­տում մեծ թվով հու­շար­ձան­ներ կոր­ծան­վել են. հիմ­նա­հա­տակ փլ­վել է Դվի­նի կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցին և այլևս չի վե­րա­կան­գն­վել։ Հիմ­նո­վին ա­վեր­վել է նաև հաստ պա­տեր ու­նե­ցող Դվի­նի միա­նավ բա­զի­լիկ տա­ճա­րը, և հա­յոց Գևորգ կա­թո­ղի­կո­սը, մնա­լով ա­նօթևան, տե­ղա­փոխ­վել է Զվարթ­նոց և այն­տեղ հաս­տա­տել իր բնա­կու­թյու­նը, քան­զի այն այդ ժա­մա­նակ շեն է ե­ղել և երկ­րա­շար­ժից չի վնաս­վել։ Մյուս կող­մից այն, որ ա­րաբ­նե­րը հայ­կա­կան նշա­նա­վոր վան­քե­րում կա­տա­րել են ա­վե­րա­ծու­թյուն­ներ, կո­ղոպ­տել ու հոր­դե­հել են, վկա­յում են մի շարք պատ­միչ­ներ։ Հր­դե­հի հետ­քեր ի­րոք ակն­հայտ են Զվարթ­նե­ցի պա­լա­տա­կան հա­մա­կա­ռույ­ցում և հատ­կա­պես նրա հա­րավ-արևե­լյան մա­սում, բայց ոչ բուն տա­ճա­րում։ Հա­վա­նա­բար հր­դե­հել և ա­վե­րել են Զվարթ­նո­ցի վան­քա­պա­տա­կան, քա­ղա­քա­ցիա­կան կա­ռուց­վածք­նե­րը։
Մ. Տեր-Մով­սի­սյա­նը և Թ. Թո­րա­մա­նյա­նը կար­ծում են, որ տա­ճա­րը քանդ­վել է կենտ­րո­նա­կան հատ­վա­ծից՝ բա­ժան­վե­լով չորս հա­վա­սար մա­սի։ Ճիշտ է, տա­ճա­րի հա­մե­մա­տա­բար ոչ մեծ բե­կոր­ներ և ա­ռան­ձին քա­րեր թափ­ված են ե­ղել չորս կող­մում, բայց այն հան­գա­ման­քը, որ ա­ռա­վել մեծ զանգ­ված­ներ ըն­կել են տա­ճա­րի արևմտյան, հա­րավ-արևմտյան և հա­րա­վա­յին կող­մե­րում, ո­րո­շա­կի վկա­յում են, որ հար­վա­ծը ե­ղել է հյու­սիս-արևել­քից և տա­ճա­րը հիմ­նա­կա­նում շրջ­վել է դե­պի հա­րավ-արևմուտք։ Այս և մի շարք այլ հան­գա­մանք­ներ հաշ­վի առ­նե­լով՝ Տ. Մա­րու­թյա­նը ա­ռաջ է քա­շում այն միտ­քը, թե ա­րաբ­նե­րը 10-րդ դա­րի վեր­ջին տա­րի­նե­րին պայ­թեց­րել են տա­ճա­րը, ո­րը մեծ քն­նա­դա­տու­թյան է են­թարկ­վում։ Ար­դյո՞ք ա­րաբ­նե­րը պայ­թեց­րել են տա­ճա­րը, թե՞ ոչ, չեմ կա­րող ա­սել, բայց այն, որ վա­ռո­դը հայտ­նա­բեր­վել է 9-րդ դա­րում, Չի­նաս­տա­նում և Եվ­րո­պա է մուտք գոր­ծել ա­րաբ­նե­րի մի­ջո­ցով, ան­վի­ճե­լի փաստ է։ Հնա­րա­վոր է, որ տա­ճա­րի կոր­ծան­ման հար­ցում եր­կու գոր­ծոնն էլ ի­րենց դե­րա­կա­տա­րումն են ու­նե­ցել. ժա­մա­նա­կին ա­րաբ­նե­րը ինչ-ինչ ձևե­րով թու­լաց­րել են տա­ճա­րի հիմ­քե­րը, իսկ երկ­րա­շար­ժը փլու­զել է այն։
Լյու­սյա Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 16781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ