«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բրիտանական ընդդիմությունը պնդում է, որ վարչապետ Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինային սահմանափակումները

Բրիտանական ընդդիմությունը պնդում է, որ վարչապետ Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինային սահմանափակումները
23.05.2020 | 23:14

Բրիտանական ընդդիմությունը պահանջում է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի հրաժարականը: Ընդդիմադիրների պնդմամբ՝ շաբաթներ առաջ Քամինգսը խախտել է Մեծ Բրիտանիայի տարածքում հաստատված կարանտինային սահմանափակումները:

Ըստ Guardian և Mirror պարբերականների, Քամինգսը լքել է Լոնդոնը և ուղևորվել մայրաքաղաքից 400 կիլոմետր հյուսիս գտնվող Դյուրհամ քաղաք` հարազատներին այցելելու: «Ուղևորության ընթացքում Քամինգսի մոտ կորոնավիրուսի ախտանիշեր են նկատվել», - պնդում է բրիտանական մամուլը: Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը պնդում է, որ Քամինգսը որևէ սահմանափակում չի խախտել և գործել է «օրենքի շրջանակներում»:

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ