Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի

Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի
23.05.2020 | 23:22

Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի Վրաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի:

«Մենք չենք կարծում, որ պարոն Թորոսյանը պետք է մեզնից տեղեկանա, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի՝ առանց հիմնավոր որևէ փաստարկի: Այս ֆոնին նախարարի հայտարարությունը, որ Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, առնվազն ժպիտ է առաջացնում (մեղմ ասած)», - ասվում է Թենգիզ Ցերցվաձեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վրացական լրատվամիջոցներում: Ըստ նրա, Վրաստանում COVID-19-ով պացիենտների գրանցումը կատարվում է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան, թափանցիկ, և դրանց բարձր հուսալիությունը որևէ միջազգային կառույցի կամ փորձագետի կողմից կասկածի տակ չի դրվել:


«Մենք կարծում ենք, որ նախարարը պետք է կամ հիմնավորի իր ոչ ճիշտ (մեղմ ասած) գնահատականները, կամ ներողություն խնդրի: Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի հարցերին, մենք կցանկանայինք պարզաբանել, որ տարածաշրջանում ամենաբարձր մակարդակի միակ Լուգար կենտրոնը Վրաստանում է, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում բոլոր սխալները: Մենք չենք կարծում, որ Հայաստանն ունի լավագույն լաբորատորիան, մեթոդաբանությունն ու թեստային համակարգերը», - նշել է նա: Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Վրաստանում ախտորոշման բոլոր թեստերն իրականացվում են միայն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ-թեստ) թեստերի միջոցով, մենք նաև հակամարմինների արագ թեստեր ենք օգտագործում՝ միայն որպես լրացուցիչն թեստեր, որ հայտնաբերենք դրական SARS-SoV-2-ով անձանց (այլ ոչ պացիենտներին): «Երկրում գոյություն ունի COVID-19 ունեցող հիվանդների կառավարման արդյունավետ համակարգ, որն ապահովում է բոլոր հիվանդների համար ժամանակին և ճշգրիտ ախտորոշում, ներառյալ նորարարական մոտեցումների օգտագործում, ինչի մասին վկայում է մահացությունների փոքր քանակը: Վրաստանը համակարգվածորեն ստանում է բարձր գնահատականներ ՄԱԿ-ից, ԱՀԿ-ից և միջազգային այլ հաստատություններից՝ COVID-19-ի կառավարման ոլորտում նվաճումների համար: Մենք հրավիրում ենք պարոն Արսեն Թորոսյանին և Վրաստանով հետաքրքրված բոլոր մարդկանց՝ մեր փորձով կիսվելու համար», - ասված է Ցերցվաձեի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ