Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյանը հորդորում է աշխատասենյակներում հերոսների լուսանկարներով փոխարինել նախագահինը

Արայիկ Հարությունյանը հորդորում է աշխատասենյակներում հերոսների լուսանկարներով փոխարինել նախագահինը
24.05.2020 | 15:52

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց աշխատասենյակներում նախագահի լուսանկարն ունենալու փոխարեն` ամենատեսանելի անկյունը տրամադրել զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին:

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Եթե դա ընկալվում է որպես պետականության հանդեպ տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին»՝ հավելելով, որ իր առաջին որոշումն է` որպես Արցախի նախագահի: «Թող ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու...
Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին ենք հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում և գործունեության մեջ»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ