Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի ապրանքների և ծառայությունների գները

Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի ապրանքների և ծառայությունների գները
24.05.2020 | 22:46

Հունաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման պայմաններում զբոսաշրջիկներին գրավելու համար գների իջեցումներ են սպասվում, հայտնում է The Sun պարբերականը։


Ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել հանգստացողների շրջանում մեծ պահանջարկ վայելող մի շարք ծառայություններ ու ապրանքներ ավելի մատչելի դարձնել։ Ծրագիրը նախատեսում է կղզիների միջև թռիչքների, լաստանավային և ավտոբուսային ծառայությունների, զվարճանքների այգիների տոմսերի, ծովային զբոսանքների գների նվազեցում։


Եվս մեկ առաջարկի համաձայն՝ զեղչեր կլինեն նաև զբոսաշրջիկների սննդի, սուրճի և առանց ալկոհոլային խմիչքների համար։ Նման հնարավորության համար իշխանությունները նվազեցրել են ապրանքների հարկային դրույքաչափը՝ 24 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։
Զբոսաշրջային սեզոնը սկսվում է հունիսի 15-ից: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ հուլիսի 1-ից սպասվում է օտարերկրյա հանգստացողների առաջին թռիչքը երկիր։ Առաջինը թույատրելի կլինեն Ավստրալիայից, Կիպրոսից, Իսրայելից, Չինաստանից, Ճապոնիայից, Դանիայից, Ավստրիայից և հարևան բալկանյան երկրներից ժամանածների մուտքը։ Նրանք կարանտիանյին ռեժիմում չեն մնալու, կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնելու։

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ