Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը

Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը
29.05.2020 | 16:32

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները ներակայանալու են «ՈՒրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով: Նախագծի մեկնարկը տրվելու է այսօր՝ մայիսի 29-ին։ Երաժիշտների կամերային խմբերը ներակացնելու են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, պատմելու են կոմպոզիտորների և նրանց ստեղծագործությունների մասին, ունենալու են հյուրեր և այլն։

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը հեռարձակվելու է նվագախմբի Ֆեյսբուքյան էջում, կանցկացվեն նաև մրցույթներ։ Երեք հաղթողները հնարավորություն կունենան հաջորդ ուրբաթօրյա համերգը լսել կենդանի հնչողությամբ։
Իսկ հունիսի մեկին, ժամը 14։00-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ ՀԱՖՆ-ն Արամ Խաչատրյան համերգասրահից կներկայացնի Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ։ Հեքիաթասացի դերում սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ