Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով

Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով
01.06.2020 | 22:40

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ մահվան սպառնալիքներ ստաբալուց հետո: Twitter-ի իր էջում նա հայտնել է, որ հունիսի 1-ին նա ստացել է ևս մեկ հաղորդագրություն, որում անհայտ անձը նկարագրել է, թե ինչպես է մտադիր սպանել իրեն: Նոյեմբերին Նեթանյահուն սպառնալիքներ էր ստացել նաև իր Facebook-ի էջին: Այդ ժամանակ նա ոստիկաններին խնդրել էր անհապաղ սկսել հետաքննություն:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ