Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վարչապետը՝ ասիմպտոմ դեպքերի տնային բուժման մասին

Վարչապետը՝ ասիմպտոմ դեպքերի տնային բուժման մասին
01.06.2020 | 22:47

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա:

Պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրս գրումը և նրանց վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, չի նպաստում վարակի տարածմանը՝ վարչապետն ասաց. «Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հյուրանոցային և մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էին: Ընդ որում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները վկա են, որ կառավարությունը, պարետատունը, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ: Բայց եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլևս նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Եվ, ըստ էության, լուծման այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ»,-ասաց Փաշինյանը: Նա շեշտեց, որ շատ դեպքերում չախտորոշված դեպքերը, որոնց վարակված լինելու մասին իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, վարակի տարածման առումով ավելի վտանգավոր են, քան ախտորոշվածը: Վարչապետը նշեց՝ այս պայմաններում դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավել լինի, այլ տարբերակ պարզապես չկար: Նա հիշեցրեց, որ շատ երկրներ ի սկզբանե են ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում բուժել:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ