Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Ուզում եմ կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք

Նիկոլ Փաշինյան. Ուզում եմ կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք
01.06.2020 | 22:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել: Պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների վարակմանը՝ նա ասաց.


«Ակնհայտորեն ես եմ վարակվել և վարակել եմ մյուսներին: Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որևէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Ուստի, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ խնդրել, կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Կարծում եմ, որ մեր դեպքը վկայում է նաև, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում, շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև ես և մեր ընտանիքի որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել: Եվ իմ ախտորոշումը տեղի է ունեցել ընդամենը այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում: Վաղը չէ մյուս օրը Արցախի Հանրապետություն մեկնելու ծրագրեր կար, և քանի որ կարող էր այնտեղ պատահել այնպես, որ զինվորների հետ շփում լիներ, որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել, և տեղի ունեցավ դրական ախտորոշումը»,-ասաց Փաշինյանը:


Նա նշեց, որ հանրապետությունում մոտավորապես 18-20 000 մարդ կարող են ասիմպտոմ լինել, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինել: Վարչապետը կրկին բոլորին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: «Մեր ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում: Այս պահի դրության ախտանիշներ չունենք»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ ճեպազրույցից առաջ ջերմությունը չափել է, այն 36.5 է եղել: Վարչապետը շարունակում է աշխատել: Հունիսի 1-ի պարետատան նիստը վարչապետը հեռավար է վարել: Նա վստահեցրեց՝ վաղվանից ավելի շատ կինտեգրվի աշխատանքներին, այսինքն՝ ավելի շատ կփորձի վերադառնալ սովորական աշխատանքային գրաֆիկին:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ