Մոլեկուլային կենսաբանության ինստիտոիտն արդեն սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը՝ ասուլիսում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն հունիսի 2-ին։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ավինյանի խոսքով, օրական կկարողանա 3000-5000 թեստ արտադրել։