Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­ձա­նագր­վեց, որ հա­յե­րի նկատ­մամբ ա­տե­լու­թ­յան և խտ­րա­կա­նու­թ­յան հետևում կա պե­տու­թ­յուն»

«Ար­ձա­նագր­վեց, որ հա­յե­րի նկատ­մամբ ա­տե­լու­թ­յան և խտ­րա­կա­նու­թ­յան հետևում կա պե­տու­թ­յուն»
02.06.2020 | 00:38

Նա­խորդ շա­բաթ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում Հա­յաս­տա­նի հա­մար շատ կարևոր վճիռ կա­յաց­վեց, ըստ ո­րի Ադր­բե­ջա­նը խախ­տել է Ռա­միլ Սա­ֆա­րո­վի կող­մից 2004-ին կաց­նա­հար­ված հայ սպա Գուր­գեն Մար­գա­ր­յա­նի կյան­քի ի­րա­վունքն ու դրսևո­րել խտ­րա­կա­նու­թ­յուն։ Այս ո­րո­շու­մով դա­տա­րա­նը Ադր­բե­ջա­նին նաև պար­տա­վո­րեց­րել է ար­տա­հանձ­նել մար­դաս­պա­նին։ Հե­տաքր­քիր է, որ մինչ այ­սօր Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը ոչ մի խոսք չի ա­սել այս թե­մա­յով։ Ի­հար­կե, 100 «փաս­տի» մա­կար­դա­կին չի հաս­նի (ոչ հայտ­նա­բեր­ված ըն­ձա­ռ­յուծ է, ոչ էլ վար­չա­պե­տի տիկ­նոջ տու­գանք), բայց շատ էա­կան ո­րո­շում է ար­ցա­խ­յան հիմ­նախնդ­րի բա­րեն­պաստ լուծ­ման ճա­նա­պար­հին։ Թե­մա­յի շուրջ զրու­ցում ենք այս գոր­ծում մեծ ա­վանդ ու­նե­ցող, շուրջ 8 տա­րի Հա­յաս­տա­նի շա­հե­րը ՄԻԵԴ-ում ներ­կա­յաց­նող ՍԻ­ՐԱ­ՆՈՒՇ ՍԱ­ՀԱԿ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի այս վճի­ռը Հա­յաս­տա­նի հա­մար։
-Սա ա­ռանց­քա­յին ո­րո­շում է, ո­րը ոչ միայն Գուր­գեն Մար­գա­րյա­նի կյան­քի ի­րա­վուն­քի խախ­տումն ար­ձա­նագ­րե­լու և վե­րա­կանգ­նե­լու, այլև հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ռանց­քա­յին դեր կա­րող է ու­նե­նալ։ Սա ա­ռա­ջին վճիռն է, որն ի­րա­վա­կան ա­ռու­մով, որ­պես ան­հեր­քե­լի փաստ, ար­ձա­նագ­րել է Ադր­բե­ջա­նի հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, քա­նի որ հս­տակ ար­ձա­նագր­ված է ազ­գա­յին հիմ­քով ա­տե­լու­թյան հան­գա­ման­քը, ո­րից մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է հետևու­թյուն­ներ ա­նի, հատ­կա­պես ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ գոր­ծադր­վող աշ­խա­տանք­նե­րում՝ հաս­կա­նա­լով, որ Ար­ցա­խում ապ­րում են էթ­նիկ հա­յեր։ ՈՒ­րախ ենք, որ մի­ջազ­գա­յին դա­տա­րանն այս ար­ձա­նագ­րումն ա­րեց և հույս ու­նենք, որ հե­տա­գա­յում էլ նույն վճ­ռա­կա­նու­թյամբ կհաս­նենք վճ­ռի կա­տար­մա­նը։
-Այս վճ­ռից հե­տո գն­դա­կը Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյան դաշ­տու՞մ է, ա­սել է՝ պա­րարտ հո՞ղ է ստեղծ­վել, որ­պես­զի էա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ գրանց­վեն ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։
-Ան­շուշտ, հի­մնախ­նդ­րի հան­գու­ցա­լուծ­ման գոր­ծում անգ­նա­հա­տե­լի է այս և դրան հա­ջոր­դող վճիռ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը։
-Բա­ցի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, Ադր­բե­ջա­նի հետ նաև տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ ենք մղում։ Այս հար­թա­կում ի՞նչ փոխ­վեց։
-Այս վճ­ռով հայ­կա­կան կող­մը մի քա­նի հար­թու­թյուն­նե­րում ա­ռա­վե­լու­թյուն է ստա­նում՝ և՛ ռազ­մա­կան, և՛ դի­վա­նա­գի­տա­կան, և՛ տե­ղե­կատ­վա­կան։ Տե­ղե­կատ­վա­կան ա­ռու­մով ա­կա­նա­տես ե­ղանք մի վի­ճա­կի, երբ վճ­ռին նա­խոր­դող շր­ջա­նում Ադր­բե­ջա­նը քա­րոզ­չա­կան մի­ջոց­նե­րով սե­փա­կան հա­սա­րա­կու­թյա­նը որ­պես հե­րոս ներ­կա­յաց­րեց Սա­ֆա­րո­վին՝ ի­րենց ժո­ղովր­դին ազ­դակ հղե­լով, թե հա­յի սպա­նու­թյու­նը քա­ջա­լեր­վող և պե­տու­թյան հո­վա­նա­վո­րու­թյանն ար­ժա­նա­ցող քայլ է։ Ա­վե­լին, ցու­ցադր­վեց, որ Ադր­բե­ջանն այն­քան ազ­դե­ցիկ պե­տու­թյուն է, որ կա­րո­ղա­ցավ Հուն­գա­րիա­յից ստա­նալ Սա­ֆա­րո­վին։ Այս ա­ռու­մով նրանց հա­սա­րա­կու­թյան ոգևո­րու­թյու­նը չա­փա­զանց մեծ էր, ո­րը բա­ցա­ռա­պես քա­րոզ­չա­կան նպա­տակ ու­ներ։ Քա­նի որ այս վճ­ռով Սա­ֆա­րո­վին ար­տա­հանձ­նե­լու և պատ­ժի հե­տա­գա կր­ման հարց է դր­ված, Ադր­բե­ջա­նը կր­կին տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում փոր­ձում է մա­նի­պու­լյա­ցիա­ներ ա­նել, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը հիաս­թա­փու­թյուն չապ­րի նման վճ­ռից։ Սա­կայն վճ­ռի կա­յաց­ման գոր­ծում Ադր­բե­ջա­նի վրա մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան ճն­շու­մը մեծ է լի­նե­լու։ Այս ա­ռու­մով հայ­կա­կան կող­մը մեծ աշ­խա­տանք ու­նի կա­տա­րե­լու, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան՝ Սա­ֆա­րո­վի հե­րո­սա­ցու­մից և ան­պատ­ժե­լիու­թյու­նից ստա­ցած ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ի չիք դարձ­նի։ Այ­սօր այդ երկ­րում հիաս­թա­փու­թյու­նը գնա­լով մե­ծա­նում է, բազ­մա­թիվ գոր­ծիչ­ներ ար­դեն նշում են, որ Ադր­բե­ջա­նի վար­կա­նի­շը Ա­լիևի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, հար­վա­ծի տակ է, և որ այս վճիռն ի ցույց է դնում Ադր­բե­ջա­նի ի­րա­կան ա­մո­թա­լի դեմ­քը, ին­չը մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի կա­րող ան­տե­սել։ ՈՒս­տի այս ո­րոշ­ման գո­յու­թյան պայ­ման­նե­րում շատ դժ­վար է հայ­կա­կան կող­մին հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կել մի լու­ծում, ո­րը կա­րող է առ­նչ­վել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան ներ­քո հա­յե­րի բնա­կու­թյա­նը։ Այս ո­րո­շու­մը բա­ցա­ռում է նման տար­բե­րա­կը։ Միակ այ­լընտ­րան­քը կա­րող է լի­նել այն, որ Ադր­բե­ջա­նը դաս­տիա­րա­կի իր հա­սա­րա­կու­թյա­նը, փո­խի հա­յե­րի հան­դեպ հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը, ին­չը բա­վա­կան կաս­կա­ծե­լի է։
-Կա­րո՞ղ ենք ա­սել, որ այս ո­րոշ­մամբ առ ո­չինչ է դառ­նում այն տար­բե­րա­կը, թե հնա­րա­վոր է Ար­ցա­խում ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ խա­ղաղ գո­յակ­ցել, այ­սինքն կողք կող­քի ապ­րել՝ ա­ռանց կաց­նա­հար­վե­լու։
-Ի­հար­կե, ե­թե մինչ այս կող­մե­րը մի­մյանց մե­ղադ­րում էին ա­ռանց հաս­տատ­ված փաս­տե­րի, ա­պա այժմ ու­նենք ար­ձա­նագր­ված փաստ և մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի գնա­հա­տա­կան, որ այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վար­վում է պե­տու­թյան կող­մից, պե­տու­թյան ներգ­րավ­մամբ, հո­վա­նա­վորու­թյամբ, որ հա­յե­րի նկատ­մամբ ա­տե­լու­թյան և խտ­րա­կա­նու­թյան հետևում կա պե­տու­թյուն։ Այ­սինքն, մենք վեր ենք կանգ­նել հայ և ադր­բե­ջան­ցի մաս­նա­վոր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ու գործ ու­նենք պե­տու­թյուն և հայ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ, որ­տեղ բա­ցառ­վում է հա­յա­տյա­ցու­թյուն քա­րո­զող իշ­խա­նու­թյան ներ­քո հա­յե­րի գո­յատևու­մը։
-Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ մեր դի­մաց այն­պի­սի պե­տու­թյուն է, ո­րը մի­ջազ­գա­յին ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չի հար­գում, հնա­րա­վո՞ր է այս ան­գամ էլ Ադր­բե­ջա­նը գտ­նի մի սո­ղանցք, կր­կին գոր­ծի դնի «խա­վիա­րա­յին» դի­վա­նա­գի­տու­թյունն ու խու­սա­փի վճ­ռի ի­րա­գոր­ծու­մից։
-Գու­ցե դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճկու­նու­թյուն գոր­ծադ­րի, ան­ձե­րին շա­հագ­րգ­ռի, ո­րո­շում­ներ գնի ու քա­ղա­քա­կան հնա­րա­վոր հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րի, բայց ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րը քա­ղա­քա­կա­նից տար­բեր­վում են, ըստ այդմ էլ, Ադր­բե­ջա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­ված են։ Նախ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հաս­կա­նում է հար­ցի զգայ­նու­թյու­նը և Ադր­բե­ջա­նի մեծ գայ­թակ­ղու­թյու­նը՝ հրա­ժար­վել վճ­ռի կա­տա­րու­մից, ուս­տի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են պա­հե­լու այն։ Մյուս կող­մից Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Մա­մա­դո­վի հետ կապ­ված եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում քնն­ված գոր­ծով մենք տե­սանք, թե ինչ­պես ստիպ­ված ե­ղավ կա­տա­րել վճի­ռը՝ եր­կար ժա­մա­նակ կա­տա­րե­լուց հրա­ժար­վե­լուց հե­տո։ Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում մի գոր­ծըն­թաց կա, ո­րը կոչ­վում է խախտ­ման ըն­թա­ցա­կարգ, և այն ա­ռա­ջին ան­գամ կի­րառ­վեց Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ։ Այս ըն­թա­ցա­կար­գի գոր­ծադր­մամբ Ադր­բե­ջա­նը վեր­ջա­պես ա­զատ ար­ձա­կեց Մա­մա­դո­վին։ Ե­թե Ադր­բե­ջա­նը այս գոր­ծով հրա­ժար­վի վճ­ռի կա­տա­րու­մից, խախտ­ման ըն­թա­ցա­կար­գի շր­ջա­նա­կում եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը կար­ձա­նագ­րի վի­ճի­ռը կա­տա­րե­լու պար­տա­կա­նու­թյան խախ­տում, ո­րին կհետևեն լր­ջա­գույն պատ­ժա­մի­ջոց­ներ, ո­րոնք ոչ միայն քա­ղա­քա­կան, նաև տն­տե­սա­կան հետևանք­ներ են ու­նե­նա­լու։ Այդ պատ­ժա­մի­ջոց­նե­րը չեն վե­րա­նա­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Ադր­բե­ջա­նը լիար­ժե­քո­րեն չի կա­տա­րել վճի­ռը։ Ա­լիևը շատ ան­ցան­կա­լի դրու­թյան մեջ է հայ­տն­վել. ե­թե կա­տա­րի վճի­ռը, ներ­քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու, չկա­տա­րի` քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով եր­կիրն է հայ­տն­վե­լու վատ վի­ճա­կում։ Որ­քան ուշ կա­տա­րի վճի­ռը, այն­քան պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյունն ա­վե­լի է ընկ­նե­լու, և կի­րառ­վող պատ­ժա­մի­ջոց­ներն ա­վե­լի են խս­տա­նա­լու։ Քա­նի տա­րի Ադր­բե­ջա­նը կդի­մա­կա­յի պատ­ժա­մի­ջոց­նե­րին, ժա­մա­նա­կը ցույց կտա, բայց այ­լընտ­րանք չու­նի, քան վճ­ռի կա­տա­րու­մը։
-Հետևե՞լ եք այս ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րին, ի՞նչ տպա­վո­րու­թյուն ու­նեք։
-Եր­կու մո­տե­ցում եմ նկա­տել. նրանք, ով­քեր ա­վե­լի ա­ռողջ ու քն­նա­դա­տա­բար են վե­րա­բեր­վում սե­փա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, և ո­րոնց թի­վը քիչ է, բա­ցա­սա­կան են գնա­հա­տել հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լը, հան­ցա­գոր­ծին հե­րո­սաց­նե­լը, վս­տահ լի­նե­լով, որ դրանք չեն բխում Ադր­բե­ջա­նի շա­հե­րից և ցած­րա­կարգ պո­պու­լիզ­մի դրսևո­րում են։ Մյուս հատ­վա­ծը կար­ծում է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի կա­րող ճն­շել Ադր­բե­ջա­նին, հա­յե­րին պետք է միշտ սպա­նել, քա­նի որ Ադր­բե­ջա­նի շա­հը դա է պա­հան­ջում։ Հենց վեր­ջին խմ­բի տրա­մադ­րու­թյուն­ներն էլ հաս­տա­տում են, որ այս երկ­րում հետևո­ղա­կա­նո­րեն տար­վում է հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, հա­յե­րի հան­դեպ ա­տե­լու­թյունն այն­քան խոր է, որ մի քա­նի դար կպա­հանջ­վի վե­րա­բեր­մունք փո­խե­լու և հա­յե­րի հետ նոր­մալ հա­րա­բեր­վե­լու հա­մար։ Ի դեպ, այս երկ­րորդ խմ­բի տե­սա­կետ­նե­րը մեր ի­րա­վա­կան հե­տա­գա գոր­ծըն­թաց­նե­րի հա­մար բա­վա­կան ար­ժե­քա­վոր են, դրանք օգ­տա­գոր­ծե­լու ենք և հույս ու­նենք, որ այդ փաստն ա­նու­շադ­րու­թյան չի մատն­վի նաև դի­վա­նա­գետ­նե­րի կող­մից։
-Շուրջ 8 տա­րի Դուք այս գոր­ծով զբաղ­վել եք, այս տա­րի­նե­րին ի՞նչ ար­ձա­գանք­ներ եք լսել Ձեր այ­լազ­գի գոր­ծըն­կեր­նե­րից, ե­ղե՞լ են խո­չըն­դոտ­ներ, ի՞նչ շր­ջան էր սա Ձեզ հա­մար։
-2012-ի վեր­ջից նա­խա­ձեռ­նե­ցինք գոր­ծի նա­խա­պատ­րաս­տու­մը, ո­րը 2013-ի փետր­վա­րին ներ­կա­յաց­վեց ե­վրո­պա­կան դա­տա­րան։ Քա­նի որ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներն ա­վե­լի զուսպ ու կա­նո­նա­կարգ­ված են, տե­սա­կետ­նե­րի հրա­պա­րա­կա­յին ներ­կա­յա­ցու­մը չի խրա­խուս­վում։ Դա­տա­րա­նում առ­կա տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին ինչ-որ բան ա­սե­լը դժ­վար է։ Իր փաս­տա­կան հան­գա­մանք­նե­րով սա ա­ռանձ­նա­ցող գործ է, և եվ­րո­պա­կան մտա­ծո­ղու­թյամբ մար­դիկ ապ­շում էին, երբ տես­նում էին, որ ժա­մա­նա­կա­կից դա­րում կա­րե­լի է նման հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րել ու ստա­նալ պե­տու­թյան հո­վա­նա­վո­րու­թյու­նը, այն էլ այն­պի­սի պե­տու­թյան, որն ան­դա­մակ­ցում է եվ­րո­պա­կան ըն­տա­նի­քին։ Այս ա­ռու­մով գոր­ծի հան­գա­մանք­նե­րը խիստ տպա­վո­րիչ են դար­ձել այն բո­լոր մարդ­կանց հա­մար, ո­րոնք առ­նչ­վել են դրանց հետ։ Գոր­ծի ըն­թա­ցա­կար­գում ո­րոշ ձգձ­գում­նե­րի մի­տում­ներ ե­ղել են, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է նաև եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում ադր­բե­ջա­նա­կան և թուր­քա­կան լոբ­բիս­տա­կան խմ­բե­րի առ­կա­յու­թյամբ։ Թուր­քիան ԵԽ-ի հա­մար դո­նոր պե­տու­թյուն է, հաս­կա­նա­լի է, որ թուրք դի­վա­նա­գետ­նե­րի գոր­ծոնն այն­տեղ ազ­դե­ցիկ է, ին­չը դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ձգձգ­ման պատ­ճառ է ե­ղել։ Դա­տա­րա­նի կար­ծի­քը փո­խե­լու ան­հա­տա­կան աշ­խա­տանք­ներ ևս ե­ղել են, բայց դա­տա­րա­նում հե­ղի­նա­կա­վոր շատ ան­ձինք կան, ու պարզ էր, որ այդ ճն­շում­նե­րը, խա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը չէին աշ­խա­տե­լու այն­պես, ինչ­պես քա­ղա­քա­կան մար­մին­նե­րում։
-Այս խիստ կարևոր վճ­ռին Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես վար­չա­պե­տը ոչ մի ձևով չար­ձա­գան­քե­ցին։ Սա նոր­մա՞լ է, և ո՞րն է դրա պատ­ճա­ռը։
-Ար­ձա­գանք ե­ղել է Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նից. լի­նե­լով ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­ռաջ­նա­յին դե­րա­կա­տար, ԱԳՆ-ն չա­փա­զանց ճիշտ ու ի­րա­կան է գնա­հա­տել վճ­ռի նշա­նա­կու­թյու­նը։ Հույս ու­նենք, որ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը վճ­ռի դրա­կան ար­դյունք­նե­րից ա­ռա­վե­լա­գույ­նը կքա­ղի։ Այս վճ­ռի նշա­նա­կու­թյու­նը բնա­կա­նա­բար կա­րող են չհաս­կա­նալ մեծ կեն­սա­փորձ, ձեռք­բե­րում­ներ չու­նե­ցող ան­ձինք, ո­րոնք քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան կրողն են։ Չար­ձա­գան­քե­լու մի քա­նի պատ­ճառ­ներ կա­րող են լի­նել. քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­ռու են հար­ցի էու­թյու­նը հաս­կա­նա­լուց։ Հնա­րա­վոր է նաև, որ նման վե­րա­բեր­մունքն անձ­նա­վոր­ված բնույթ ու­նի. քա­նի որ սա ի­րենց ձեռք­բե­րու­մը չէ, գոր­ծըն­թացն ա­վե­լի վաղ է նա­խա­ձեռն­վել, դա ի­րա­կա­նաց­նում են մար­դիկ, ո­րոնք ի­րենց հետ քա­ղա­քա­կան նույ­նա­կա­նա­ցում չու­նեն, գու­ցե անձ­նա­կան շար­ժա­ռիթ­նե­րից ել­նե­լով, փոր­ձում են լռե­լով նսե­մաց­նել այս ձեռք­բեր­ման նշա­նա­կու­թյու­նը։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ