Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխա­նու­թ­յու­նը զր­պար­տում է ու վի­րա­վո­րում, բայց տու­գանք պա­հան­ջում ԶԼՄ-ից

Իշխա­նու­թ­յու­նը զր­պար­տում է ու վի­րա­վո­րում, բայց տու­գանք պա­հան­ջում ԶԼՄ-ից
23.06.2020 | 01:34

Եր­բեմն այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ այս իշ­խա­նու­թյունն ինքն իր դեմ ո­րո­շում ու օ­րենք է ըն­դու­նում, ա­նում քայ­լեր, ո­րոնք նախ­կի­նում մեր­ժում էր, ի­մա՝ ինքն իր դեմ է աշ­խա­տում։ Սրա­նով հեր­թա­կան ան­գամ հա­մոզ­վե­ցինք, երբ ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե ո­րո­շել է մի օ­րեն­քի նա­խա­գիծ հե­ղի­նա­կել, ըստ ո­րի՝ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում և լրատ­վա­մի­ջոց­նե­րում հրա­պա­րակ­ված վի­րա­վո­րան­քի և զր­պար­տու­թյան հա­մար փոխ­հա­տուց­ման չա­փը վի­րա­վո­րան­քի դեպ­քում 1 մի­լիոն դրա­մից դարձ­նել 5 մի­լիոն դրամ, զր­պար­տու­թյան դեպ­քում` 2 մի­լիո­նից 10 մի­լիոն դրամ։ Դեռ մի կողմ թող­նենք, որ «ժո­ղովր­դա­վար» իշ­խա­նու­թյու­նը եր­կու տա­րի ըն­կել է ԶԼՄ-նե­րի հետևից ու ա­մեն ինչ ա­նում է, որ սահ­մա­նա­փա­կի լրատ­վա­մի­ջոց­նե­րի ի­րա­վունք­նե­րը, չենք էլ խո­սում սո­ցիա­լա­կան հար­թա­կում ֆեյ­քա­յին գրոհ­նե­րի, մարդ­կանց ըն­տա­նիք­ներ ներ­խու­ժե­լու մա­սին, ըն­դդա­մենն ընգ­ծենք, որ օ­րերս պարզ­վեց, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րի 99 տո­կո­սը «ծախ­ված» հա­մա­րող այս իշ­խա­նու­թյան ղե­կա­վարն այդ հար­ցում ա­ռա­ջա­մար­տիկ է։ Այ­դուա­մե­նայ­նիվ, Ա­լեն Սի­մո­նյա­նին հու­շենք, որ այդ օ­րեն­քում մի բան հա­վա­նա­բար մո­ռա­ցել է նշել, իսկ պաշ­տո­նյա­յի՝ վի­րա­վո­րանք և զր­պար­տու­թյուն պա­րու­նա­կող խոս­քը հրա­պա­րա­կե­լը տու­գանք չի՞ սահ­մա­նում այդ պաշ­տո­նյա­յի հա­մար, չէ՞ որ լրատ­վա­մի­ջոցն ըն­դա­մե­նը մեջ­բե­րել է այն, ոչ թե սե­փա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րին հղում ա­րել։ Այ­սինքն, ե­թե լրատ­վա­մի­ջոցն ու­ղիղ մեջ­բե­րում է վար­չա­պե­տի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե Ար­ցա­խում դա­վա­դիր­ներ, մեր երկ­րում օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­ներ, ան­գամ սա­տա­նա­ներ կան, լրատ­վա­մի­ջո­ցը զր­պար­տա՞նք, վի­րա­վո­րա՞նք է հրա­պա­րա­կում։ Երբ վար­չա­պե­տը ԱԺ դահ­լի­ճում հայ­տա­րա­րում է, թե ո­րոշ ու­ժե­րի «վզից բռ­նե­լու ու ԱԺ դահ­լի­ճից դուրս են շպր­տե­լու», «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ» են, ու այս ա­մե­նը լրատ­վա­մի­ջոց­նե­րը հրա­պա­րա­կում են, լրատ­վա­մի­ջո՞ցն է վի­րա­վո­րում քա­ղա­քա­կան ու­ժե­րին, թե՞ իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րը։ Իսկ այս պա­րա­գա­յում տու­գանք չի՞ սահ­ման­վում, թե՞ դուք կա­րող եք ձեզ ա­մեն ինչ թույլ տալ, բայց լրատ­վա­մի­ջո­ցը չի կա­րող գրել, թե իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված է վի­րա­վո­րե­լով։ Իսկ զր­պար­տու­թյան մա­սին լավ է լռել, թե չէ կպարզ­վի, որ եր­կու տա­րի շա­րու­նակ ողջ իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված է ե­ղել զր­պար­տու­թյամբ, բայց մինչ օրս չկա դա­տա­րա­նի մի վճիռ, ո­րով կա­պա­ցուց­վի նրանց խոս­քե­րի ար­դա­րա­ցիու­թյու­նը։ Հի­մա ի՞նչ, դու՞ք պի­տի հե­ղի­նա­կեք մի այն­պի­սի օ­րենք, ո­րը պի­տի կի­րառ­վի հենց ձեր դեմ։ Փաս­տո­րեն, ա­ռաջ եք ընկ­նում, որ հետ չընկ­նե՞ք։


Բա­ցի այս, ԱԺ փոխ­խոս­նա­կը նախ պետք է պար­զո­րոշ ներ­կա­յաց­նի, թե իշ­խա­նու­թյու­նը որ տե­ղե­կու­թյունն է հա­մա­րում վի­րա­վո­րանք ու զր­պար­տանք, ո­րով­հետև հի­մա այդ հար­ցում թացն ու չո­րը շատ են խառն­ված, իշ­խա­նու­թյան քիմ­քին տհաճ նյու­թը կա­րող է վի­րա­վո­րանք հա­մար­վել, զր­պար­տանք հա­մար­վել ե­րեկ­վա ըն­դա­մենն աշ­խա­տա­վար­ձով գո­յատևող, այ­սօր իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րից լիու­լի օգտ­վող, բար­գա­վա­ճած պատ­գա­մա­վո­րի ու պաշ­տո­նյա­յի նո­րօ­րյա նվա­ճում­նե­րի ար­ձա­նագ­րու­մը։ Որ­տե՞ղ է, ըստ Ա­լեն Սի­մո­նյա­նի, վի­րա­վո­րան­քի և զր­պար­տու­թյան սահ­մա­նը։ Այն Սի­մո­նյա­նի, ո­րի հիմ­նա­կան գոր­ծը քա­ղա­քա­կան մր­ցա­կից­նե­րին ա­մեն օր պի­տա­կա­վո­րելն ու ան­վա­նար­կելն է։


Բայց ա­մե­նաու­շագ­րավն օ­րեն­քի մե­րօ­րյա հե­ղի­նակ­նե­րի փայ­լուն տրա­մա­բա­նու­թյունն է։ ԱԺ փոխ­խոս­նա­կը այն հար­ցին, թե այս օ­րեն­քը քն­նարկ­վե՞լ է լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ու­շադ­րու­թյուն, ու­ղիղ ա­սում է հետևյա­լը. «Ես խո­սում եմ զր­պար­տու­թյան ու վի­րա­վո­րան­քի մա­սին, ե­թե դուք հա­մա­րում եք, որ որևէ ԶԼՄ մտա­ծում է, որ իր հետ պետք է վի­րա­վո­րան­քի ու զր­պար­տու­թյան հար­ցը քն­նարկ­վի, ու­րեմն ին­քը են­թա­գի­տակ­ցո­րեն դրա­նով զբաղ­վում է»։ Հաս­կա­ցա՞ք։ Այ­սինքն, վա­ղը ե­թե Ա­լեն Սի­մո­նյա­նին ո­րո­շեն դա­տել ինչ-որ հան­ցան­քի հա­մար, նրան ան­գամ ար­դա­րա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չպետք է տալ, ո­րով­հետև օր­վա իշ­խա­նու­թյունն ար­դեն ո­րո­շել է, որ նա հան­ցա­գործ է, իսկ հան­ցա­գոր­ծին ոչ միայն ար­դա­րա­նա­լու, այլև վեր­ջին խոս­քի ի­րա­վունք չպետք է տալ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 9684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ