Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա»

«Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա»
25.09.2020 | 00:03

Ա­կա­դե­մի­կոս Վ. Մ. Բեխ­տերև


Մեր ժա­մա­նա­կա­կից դա­րաշր­ջա­նի պատ­մու­թյան այն պա­հե­րին, երբ մենք գրե­թե ա­մեն օր լու­րեր ենք ստա­նում պա­տե­րազմ­նե­րում հա­րյու­րա­վոր ու հա­զա­րա­վոր մարդ­կա­յին զո­հե­րի մա­սին, հա­մա­ռո­րեն ա­ռաջ են գա­լիս «հա­վի­տե­նա­կան» կյան­քի և ան­ձի ան­մա­հու­թյան վե­րա­բե­րյալ կարևոր հար­ցեր:


Նաև ա­ռօ­րյա կյան­քում, ա­մեն քայ­լա­փո­խի բախ­վում ենք հա­րա­զատ ու մտե­րիմ մարդ­կամց կորս­տի հետ` բա­րե­կամ­նե­րի, ըն­կեր­նե­րի, ծա­նոթ­նե­րի, ո­րոնք մա­հա­նում են բնա­կան և ոչ բնա­կան մա­հով: «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա»: «Հի­վան­դու­թյու­նը խլեց մեզ­նից մեր ըն­կե­րո­ջը, ո­րը գնաց այլ աշ­խարհ». այս­պես են ա­սում, սո­վո­րա­բար, նոր գե­րեզ­մա­նի մոտ:
Ի­րա­կա­նում ի՞նչ է տե­ղի ու­նե­նում:


Ե­թե մեր մտա­վոր ու հոգևոր կյան­քը դա­դա­րում է այն պա­հից, երբ կանգ է առ­նում սր­տի բա­բա­խու­մը, և ե­թե մենք մա­հից հե­տո պի­տի վե­րած­վենք «ոչն­չի», ան­կեն­դան մի նյու­թի, ո­րը են­թա­կա է տար­րա­լուծ­ման և հե­տա­գա փո­փո­խու­թյուն­նե­րի, ա­պա հարց է ա­ռա­ջա­նում` ի՞նչ ար­ժեք ու­նի այս կյան­քը: Ե­թե կյան­քի ա­վար­տը հոգևոր ի­մաս­տով «ո­չինչ» է, ու­րեմն ո՞վ կա­րող է գնա­հա­տել այս կյան­քը բո­լոր իր հու­զում­նե­րով ու տագ­նապ­նե­րով: Ան­գամ, ե­թե կյան­քը զար­դար­վում է ճշ­մար­տու­թյան, բա­րու­թյան և գե­ղեց­կու­թյան, հա­վեր­ժա­կան ի­դեալ­նե­րին ձգ­տող լա­վա­գույն հո­գի­նե­րով, այ­նուա­մե­նայ­նիվ, յու­րա­քան­չյուր ապ­րող և գոր­ծող մար­դու հա­մար ին­չո՞վ կա­րե­լի է ար­դա­րաց­նել այս ի­դեալ­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը անձ­նա­կան, շա­հա­մոլ և ինք­նա­հաճ ձգ­տում­նե­րի նկատ­մամբ: Ո­րով­հետև, ե­թե չկա ան­մա­հու­թյուն, ու­րեմն կյան­քում չկա նաև բա­րո­յա­կա­նու­թյուն, և այն­ժամ ա­ռաջ է գա­լիս «Ա­մեն ինչ թույ­լատ­րե­լի է» հա­մո­զու­մը: Ի­րա­պես, ին­չու՞ ես պի­տի հոգ տա­նեմ ու­րիշ­նե­րի մա­սին, ե­թե ես և նրանք պի­տի փո­խադր­վենք «ոչն­չի» մեջ, և այդ «ոչն­չի» հետ մեկ­տեղ վե­րաց­վում է բնա­կա­նա­բար և ա­մե­նայն բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Մարդ ա­րա­րա­ծի մա­հը ա­ռանց հա­վի­տե­նա­կան հո­գու, ո­րին հա­վա­տում և ըն­դու­նում են բո­լոր ազ­գերն ու կրոն­նե­րը, ար­դյոք չի՞ վե­րաց­նում ընդ­հան­րա­պես է­թի­կա­յի գա­ղա­փա­րը, նաև ա­մեն ձգ­տում` դե­պի եր­ջա­նիկ և լու­սա­վոր ա­պա­գան: Ե­թե մահ­վամբ ընդ­միշտ դա­դա­րում է մար­դու գո­յու­թյու­նը, ա­պա, հարց­նում եմ` ին­չու՞ հոգ տա­նել ա­պա­գա­յի մա­սին: Վեր­ջա­պես, ին­չի՞ հա­մար է պարտ­քի զգա­ցու­մը, ե­թե մարդ­կա­յին ան­ձի գո­յու­թյու­նը դա­դա­րում է մա­հից ա­ռաջ` վեր­ջին շն­չի հետ: Ա­վե­լի ճիշտ չէ՞ր լի­նի այս դեպ­քում ո­չինչ չփնտ­րել կյան­քում, այլ միայն վա­յե­լել հա­ճույք­նե­րը, ո­րը նա տա­լիս է, քան­զի կյան­քի վախ­ճա­նից հե­տո, միևնույն է, ո­չինչ չի մնա­լու: Ինչ վե­րա­բե­րում է ու­րիշ­նե­րի նկատ­մամբ հո­գա­տար լի­նե­լուն, ար­ժե՞ ար­դյոք դրա մա­սին մտա­ծել, ե­թե «ես» և «ու­րիշ­նե­րը» վա­ղը կամ մյուս օ­րը կամ ա­վե­լի ուշ կվե­րած­վենք «ոչն­չի»: Չէ՞ որ դա ար­դեն ուղ­ղա­կի ժխ­տումն է մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և ա­մեն հա­սա­րա­կայ­նու­թյան, ո­րը մեր ա­ռաջ դնում է հայտ­նի պար­տա­կա­նու­թյուն­ներ:


Ա­հա թե ին­չու մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյու­նը չի հաշտ­վում այն մտ­քի հետ, թե մար­դը ամ­բող­ջու­թյամբ ոչն­չա­նում է իր երկ­րա­վոր կյան­քի ա­վար­տից հե­տո, և տար­բեր կրոն­նե­րը ստեղ­ծում են ան­նյու­թա­կան հո­գու կեր­պա­րը, ո­րի գո­յու­թյու­նը շա­րու­նակ­վում է գե­րեզ­մա­նից այն կողմ` որ­պես ան­մար­մին կեն­դա­նի էակ:
Այս­պի­սով, ժո­ղովր­դա­կան է­պո­սը և կրո­նա­կան մտա­հա­յաց­քը նա­խա­պես մատ­նան­շում են այն, ին­չը պետք է գի­տու­թյան հե­տա­զոտ­ման ա­ռար­կան լի­նի և ին­չը, մինչև վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը, մնում էր նրա ու­շադ­րու­թյու­նից դուրս: Ճիշտ է, փի­լի­սո­փա­յու­թյա­նը խորթ չէ ան­մա­հու­թյան գա­ղա­փա­րը, քան­զի նա ար­դեն վա­ղուց էր դրել հո­գու ան­մա­հու­թյան խն­դի­րը, ո­րը պա­հան­ջում է իր լու­ծու­մը, և ինչ­պես հայտ­նի է, Սպի­նո­զան, հե­տո նաև Կան­տը և այլ փի­լի­սո­փա­ներ ըն­դու­նում էին հո­գու ան­մա­հու­թյու­նը: Նրան­ցից մեկն ա­սում էր. «Ե­թե ըն­դու­նենք, որ կյան­քը հո­գու մեջ է, այլ ոչ թե մարմ­նի, ա­պա մահն ըն­դա­մե­նը հո­գու ա­զա­տագ­րումն է մարմ­նից. Մենք զգում ենք հո­գու մեջ ինչ-որ բան, ո­րը մահ­վան են­թա­կա չէ»: Փի­լի­սո­փա­նե­րից ո­մանք այս հար­ցում հա­րում էին քրիս­տո­նեա­կան հա­վա­տա­լիք­նե­րին:


Քրիս­տո­նեա­կան ուս­մուն­քը, ինչ­պես հայտ­նի է, խո­սում է մե­ռել­նե­րի հա­մընդ­հա­նուր հա­րու­թյան մա­սին` որ­պես խոս­տում և ա­պա­գա­յում կա­տար­վե­լիք փաս­տի, սա­կայն գի­տու­թյան ո­լոր­տի մար­դիկ կա­սեն. «Ընդ­հա­նուր հա­րու­թյա­նը պետք է հա­վա­տալ, ո­րով­հետև դա մե­ծա­գույն հրաշք է, սա­կայն գի­տա­կան միտ­քը չի կա­րող հեն­վել հա­վատ­քի վրա, դրա հա­մար էլ վա­ղուց հրա­ժար­վել է բո­լոր հրաշք կոչ­ված երևույթ­նե­րից»: Ա­հա թե ին­չու գիտ­նա­կան­նե­րից շա­տե­րը ժխ­տում են հան­դեր­ձյալ կյան­քի գա­ղա­փա­րը:
Սա­կայն, նախ­քան այս հար­ցին լու­ծում տա­լը, դուրս գանք կրո­նա­կան և այս հար­ցում նրան հա­րող փի­լի­սո­փա­յու­թյան հար­թու­թյու­նից և դառ­նանք մարդ­կա­յին ան­ձի ան­մա­հու­թյան գի­տա­կան վեր­լու­ծու­թյա­նը, այ­սինքն այն գի­տու­թյա­նը, ո­րը ճա­նաչ­վում է որ­պես ճշգ­րիտ, և տես­նենք՝ ինչ­պե՞ս պի­տի լուծ­վի մար­դու ան­մա­հու­թյան խն­դի­րը գի­տա­կան տե­սան­կյու­նից:


Ոչ այն­քան վաղ ան­ցյա­լում գի­տա­կան մտա­հա­յաց­քը հեն­վում էր «ե­րեք կե­տե­րի»` ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­յի, նյու­թի և հո­գու ճա­նաչ­ման վրա, ո­րոնք, իբր, ոչ մի ընդ­հան­րու­թյուն չու­նեին: Բայց ան­ցած դա­րի ըն­թաց­քում գի­տու­թյու­նը` հան­ձինս Մա­յեր և Հելմ­հոլց գիտ­նա­կան­նե­րի, հարս­տա­ցավ մի նոր՝ է­ներ­գիա­յի հաս­տա­տու­նու­թյան օ­րեն­քով: Ըստ այդմ, է­ներ­գիան կա­րող է փո­խա­կերպ­վել մի տե­սա­կից մյուս տե­սա­կին, այն չի ծախս­վում ու չի նվա­զում: Դրա­նից ա­ռաջ ըն­դուն­ված էր, ինչ­պես հայտ­նի է, նյու­թի հաս­տա­տու­նու­թյան սկզ­բուն­քը, այ­սինքն, նյու­թի քա­նա­կը, չնա­յած բո­լոր տե­սա­կի փո­խա­կեր­պում­նե­րին, մնում է հաս­տա­տուն: Սա­կայն ա­վե­լի ուշ գի­տա­կան հայտ­նա­գոր­ծում­նե­րը, հատ­կա­պես ռա­դիոակ­տիվ նյու­թե­րի, նաև ռենտ­գե­նյան ճա­ռա­գայթ­նե­րի հայտ­նա­գոր­ծու­մը, խարխ­լե­ցին նախ­կին պատ­կե­րա­ցում­նե­րը, քա­նի որ ակն­հայտ դար­ձավ, որ, թե­պետ աս­տի­ճա­նա­բար և դան­դաղ, նյու­թը փո­խա­կերպ­վում և անց­նում է է­ներ­գիա­յի մեջ: Մյուս կող­մից, գի­տա­կա­նո­րեն ա­պա­ցուց­ված է, որ նյու­թի ա­տոմ­նե­րը, ո­րոնք մաս­նատ­վում են է­լեկտ­րոն­նե­րի, ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են ոչ այլ ինչ, ե­թե ոչ է­ներ­գիա­յի կենտ­րոն­ներ, հետևա­բար, ֆի­զի­կա­կան աշ­խար­հում է­ներ­գիա­յի մա­սին մենք կա­րող ենք խո­սել որ­պես էու­թյան, որն ընդ­գր­կում է իր հաս­կա­ցու­թյան մեջ և՛ ֆի­զի­կա­կան է­ներ­գիա, և՛ տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի նյութ: Այլ կերպ ա­սած, կա­րե­լի է ըն­դու­նել, որ է­ներ­գիան պո­տեն­ցիալ վի­ճա­կի պայ­ման­նե­րում սկիզբ է դնում նյու­թին` մա­տե­րիա­յին կամ մաս­սա­յին, իսկ վեր­ջինն էլ, այս կամ այլ պայ­ման­նե­րում, կա­րող է մաս­նատ­վել մի շարք ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­նե­րի: Այս խնդ­րի լուծ­մա­նը մո­տե­նա­լով` Դե­կարտն ա­սում էր, որ նյու­թը «շար­ժում է» կամ «ուժ է»: Այ­սինքն, բո­լոր մար­մին­նե­րը կա­րող են ի­րեն­ցից մաս­նիկ­ներ տա­րան­ջա­տել ա­վե­լի թույլ կեր­պով, քան ռա­դիոակ­տիվ նյու­թե­րը: Դա ցույց է տա­լիս, որ նյու­թը հատ­կու­թյուն ու­նի դան­դաղ տար­րա­լուծ­վե­լու: Այս­պի­սով, նյու­թի ռա­դիոակ­տի­վու­թյու­նը, տար­րա­լու­ծու­մը, տա­րան­կու­մը (դի­սո­ցիա­ցիան), ա­պա­նյու­թա­կա­նա­ցու­մը` դրանք բո­լո­րը հո­մա­նիշ­ներ են: Է­լեկտ­րա­կա­նու­թյու­նը և արևա­յին ջեր­մու­թյու­նը այլ բան չեն, ե­թե ոչ տա­րան­ջատ­ված նյութ:


Բայց սրան­ցից այն կողմ մնում է հոգևոր աշ­խար­հը կամ, այս­պես ա­սած, հո­գե­կան, ա­վե­լի ճիշտ` նյար­դա­յին-հո­գե­կան գոր­ծու­նեու­թյու­նը, որ ան­մի­ջա­կա­նո­րեն մեր կող­մից ճա­նաչ­վում է որ­պես ինք­նա­դի­տարկ­ման և ինք­նաքն­նու­թյան ճա­նա­պար­հով բա­ցա­հայտ­վող երևույթ­նե­րի աշ­խարհ: Ա­ռար­կա­յա­կան աշ­խար­հը չի կա­րող ինքն ի­րեն դի­տար­կել, միևնույն ժա­մա­նակ, ճա­նաչ­վում է մեր կող­մից ոչ այլ կերպ, ե­թե ոչ միայն մեր ներ­քին ապ­րում­նե­րի մի­ջո­ցով, այ­սինքն այն սու­բյեկ­տիվ աշ­խար­հի, որն ինք­նաքն­նու­թյամբ և ինք­նա­դի­տարկ­մամբ է բա­ցա­հայտ­վում


Ռու­սե­րե­նից թարգ­մա­նու­թյու­նը`
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ