Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ նենգ պայքարում Ալիևից օգնություն ստանալը և Արցախի շուրջ գործարքները տեղ չեն թողնում կասկածելու՝ 2018-ի իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ նենգ պայքարում Ալիևից օգնություն ստանալը և Արցախի շուրջ գործարքները տեղ չեն թողնում կասկածելու՝ 2018-ի իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ
26.09.2020 | 21:27

Արդեն չորրորդ օրն է՝ հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

2018-ի ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ի դեմ իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ.
1. 2018-ի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով:
2. Այդ իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ:
3. Նիկոլ Փաշինյանն ամենաշատը վախենում էր նախ մեր ներկայությունից խորհրդարանում, իսկ հետո՝ մեր շարունակական և նպատակային պայքարից պառլամենտից դուրս, հատկապես՝ Արցախի հարցով:


Մենք, հանրապետականներս, դեռևս 2018-ի խորհրդարանական ընտրություններին հանդես եկանք կարգախոսով. «Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրիր ՀՀԿ-ին»: Սերժ Սարգսյանը այս երկու տարի իր բոլոր հանրային ուղերձներում, հրապարակային ելույթներում և աշխատանքային հանդիպումներում մշտապես կրկնել է մի անկյունաքարային ուղերձ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա խոսել է այդ մասին Զագրեբում եվրոպական ամենախաշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի համագումարի հարթակից՝ եվրոպական քաղաքական վերնախավի ներկայությամբ: Նա խոսել է այդ մասին ռուպորով իր դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստի մեկնարկին իր հազարավոր աջակիցների ներկայությամբ: Նա խոսել է այդ մասին ուղերձով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված շնորհավարական խոսքում: Այս կարևորագույն ուղերձն իշխանական տարբեր տրամաչափի քարոզիչները նպատակային փորձում էին խեղաթյուրել, անտեսել, երբեմն նաև՝ հեգնանքի տալ: Այնինչ Սերժ Սարգսյանը և մենք ամենասկզբից կանխատեսում, կռահում, վերլուծում էինք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու լրջագույն հավանականությունը և բանակցային գործընթացում իր քաղաքականության կործանարար հետևանքները»,- գրել է Աշոտյանը և հավելել` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ