Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչին

Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչին
28.09.2020 | 21:11

ՀՔԱՎ-ը տեղեկանք է պատրաստել, թե ովքեր են ենթակա զորահավաքին։ Զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ:


Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:
Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 48 տարեկանը.
2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 50 տարեկանը.
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը.
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդված):


Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`
1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.
3) ունի չորս և ավելի երեխա.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետ


Զորահավաքի դեպքում եւս զինվորական ծառայության մեջ ներգրավվելու համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 404 – Ն որոշմամբ: ՀՀ կառավարության N 404 – Ն որոշում։
Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը․
Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի,պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված):


Զորահավաքային զորակոչից խուսափելը ենթադրում է պատիժ՝ կալանքի ձեւով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 327։
Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները.
Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով զորահավաք հայտարարվելու դեպքում առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ