«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տա­րեսկզ­բին մեկ­նար­կած ծրագ­րի ըն­թաց­քը՝ գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թ­յան կենտ­րո­նում

Տա­րեսկզ­բին մեկ­նար­կած ծրագ­րի ըն­թաց­քը՝ գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թ­յան կենտ­րո­նում
04.12.2020 | 01:06

2020 թվա­կա­նը խն­դիր­ներ հաղ­թա­հա­րե­լու մար­տահ­րա­վեր է նե­տել Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրա­գիր ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին՝ Վի­վա-ՄՏՍ-ին ու «Հա­յաս­տա­նի Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նին»: Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով շին­հրա­պա­րակ մեկ­նող աշ­խա­տա­կից­նե­րը գար­նանն ստիպ­ված են ե­ղել դա­դա­րեց­նե­լու կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Դրանք ստանձ­նած տան­տե­րերն էլ սկզ­բում հու­լի­սյան, ա­պա նաև աշ­նանն սկս­ված պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, շի­նա­րա­րու­թյուն են ի­րա­կա­նաց­րել կար­ճատև դա­դար­նե­րով: Սե­փա­կան տունն ու­նե­նա­լու նրանց ե­րա­զան­քը և գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի պատ­րաս­տա­կամ ա­ջակ­ցու­թյունն ա­վե­լի ու­ժեղ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել:


Սահ­մա­նա­մերձ Այ­գե­պա­րում բնակ­վող Փայ­տյան­նե­րի ըն­տա­նի­քը վեր­սկ­սել է շի­նա­րա­րու­թյու­նը: Զին­վո­րա­կան որ­դու ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը նոր բնա­կա­րա­նում տես­նե­լու հոր ցան­կու­թյու­նը մեծ է, գոր­ծադր­վող ջան­քե­րը՝ հետևո­ղա­կան: 1992 թվա­կա­նին, հա­կա­ռա­կոր­դի ռմ­բա­կո­ծու­թյան հետևան­քով, հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում տուն կորց­րած Վա­լե­րիկ Փայ­տյա­նը չի կոտր­վել: Զգում է սահ­մա­նին ապ­րե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու ցան­կա­նում ե­րի­տա­սարդ­նե­րին ա­մուր, միաս­նա­կան, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րով և ու­ժեղ տես­նել:


«Սեպ­տեմ­բե­րին, Ար­ցա­խում սկս­ված պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, կրա­կում էին նաև մեր գյու­ղի վրա: Ե­րի­տա­սարդ­ներն զբաղ­ված էին: Ոչ ոք չէր կա­րո­ղա­նում լիար­ժեք աշ­խա­տել: Հի­մա, երբ պա­տե­րազ­մը դա­դա­րեց, շա­րու­նա­կում ենք շի­նա­րա­րու­թյու­նը: Կյան­քը շա­րու­նակ­վում է, պի­տի ապ­րենք, աշ­խա­տենք, որ մնա­ցած հա­յե­րով միաս­նա­կան ու հա­մե­րաշխ լի­նենք: Բա­վա­կա­նին աշ­խա­տանք ենք ի­րա­կա­նաց­րել: Պի­տի ա­վար­տին հասց­նենք: Ե­րի­տա­սար­դու­թյա­նը պի­տի խոր­հուրդ տամ՝ զգոն ու միաս­նա­կան լի­նել, սի­րել գյու­ղը, չհե­ռա­նալ հայ­րե­նի­քից և աշ­խա­տել»,- ա­սել է Վա­լե­րիկ Փայ­տյա­նը:


Սահ­մա­նա­մերձ Վա­զա­շե­նում բնակ­վող Եր­վանդ Գևոր­գյանն էլ փոր­ձել է շե­նաց­նել հոր կա­ռու­ցած տու­նը: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում հասց­րել է մե­ծաց­նել տան մա­կե­րե­սը, կա­ռու­ցել է նաև հյու­րա­սե­նյակ, բայց տա­նի­քի խն­դի­րը չի լուծ­վել: Քա­ռա­սուն­հինգ տար­վա խու­նա­ցած թեր­թա­քա­րե­րը կոտ­րատ­վել և շար­քից դուրս են ե­կել: Գոր­ծըն­կեր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ Եր­վան­դին հա­ջող­վել է ըն­տա­նիքն ա­զա­տել հեր­թա­կան ձմե­ռը հին տա­նի­քի տակ ապ­րե­լու հե­ռան­կա­րից: 1994 թվա­կա­նին, սահ­մա­նին ա­կա­նից ոտ­քը կորց­րած տան­տե­րը լավ գի­տի խա­ղա­ղու­թյան գինն ու կարևո­րու­թյու­նը: Նոր կա­ռուց­ված տա­նի­քին զույգ ա­ղավ­նի­նե­րի՝ խա­ղա­ղու­թյան, խոր­հր­դա­նիշ է մոն­տա­ժել:


«Սահ­մա­նին ենք ապ­րում, ու­զում ենք, որ ա­մեն ինչ այն­քան լավ լի­նի, որ հարևան եր­կի­րը դրա­նից նեղ­սր­տի: Տա­նիքն էլ ա­վե­լի փայ­լուն եմ կա­ռու­ցել, որ տես­նեն՝ կանք ու լի­նե­լու ենք: Ա­ղավ­նի­ներ եմ դրել, որ խա­ղա­ղու­թյուն լի­նի: Պա­տե­րազ­մա­կան աշ­խարհ է, պա­տե­րազմ տե­սած մարդ եմ: Թուր­քից չեմ վա­խե­ցել ու չեմ վա­խե­նում: Ե­թե անհ­րա­ժեշտ լի­նի, նո­րից կկռ­վենք։ Բայց տա­նի­քի վրա ա­ղավ­նի­նե­րը դրել եմ, որ հաս­կա­նան՝ մենք խա­ղա­ղու­թյան կողմ­նա­կից­ներ ենք: Խոր­հուրդ եմ տա­լիս, որ ե­րի­տա­սարդ­ներն ա­մուս­նա­նան ու շատ ե­րե­խա­ներ ու­նե­նան»,- ա­սել է Եր­վանդ Գևոր­գյա­նը:

«Քա­նի դեռ մար­դու մեջ ապ­րում է հա­վա­տը, բո­լոր խն­դիր­նե­րը հաղ­թա­հա­րե­լի են: Ե­թե սահ­մա­նին ապ­րո­ղը տուն է կա­ռու­ցում, ու­րեմն նրա սր­տում կա­րող է ապ­րել հա­վա­տը: Այս ծրագ­րի մի­ջո­ցով մենք ձգ­տում ենք ամ­րաց­նել սե­փա­կան հո­ղում ապ­րե­լու և բա­րիք ստեղ­ծե­լու գյու­ղա­ցու կամ­քը: Նա կա­րող է ե­րա­զել, ձգ­տել իր ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ե­թե ու­նե­նա մե­նակ չմ­նա­լու վս­տա­հու­թյու­նը: Թեև տա­րին շատ բարդ սկիզբ ու­նե­ցավ, ու մինչ օրս կան տար­բեր խն­դիր­ներ, մենք պի­տի ամ­րա­նանք և շա­րու­նա­կենք կա­ռու­ցել մեր եր­կի­րը: Այդ սկզ­բուն­քով ենք ա­ռաջ­նորդ­վում մենք, մեր գոր­ծըն­կեր­ներն ու բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րից օգտ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը»,- ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:
Հու­լի­սյան պա­տե­րազ­մից հե­տո Վի­վա-ՄՏՍ-ը հնա­րա­վո­րինս ա­վե­լաց­րել է իր ներ­դր­ման չա­փը՝ «Հա­յաս­տա­նի Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» հետ ա­ռա­վե­լա­գույն ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լու և տան խնդ­րի առջև կանգ­նած ըն­տա­նիք­նե­րին սա­տա­րե­լու հա­մար: Հատ­կաց­վել է ա­վե­լի քան 202 մլն դրամ։


Տա­րես­կզ­բին հայ­տա­րար­ված 37 ըն­տա­նի­քի փո­խա­րեն ըն­թա­ցիկ տա­րում տան հետ կապ­ված կա­ռուց­ման կամ վե­րա­նո­րոգ­ման խն­դիր­նե­րը կհաղ­թա­հա­րի 88 ըն­տա­նիք:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3456

Մեկնաբանություններ