«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրաժարվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ուրբաթ օրը ծրագրված հեռախոսազրույցից, երբ սիրիական հարցից բացի առաջարկվել է քննարկել ուկրաինական իրավիճակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար: Մինչև այդ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերություններ Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.
ՈՒկրաինայի Օդեսա քաղաքում 30 մարդ է մահացել Արհմիության շենքում բռնկված հրդեհի պատճառով: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Արհմիությունների շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել, որը դարձել է հրդեհի պատճառ:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնալով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության առթիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն, առանձին հոդվածով իր դիտարկումներն է ներկայացրել orer.eu կայքին, որը ներկայացնում ենք ստորև: